Ելք դեպի լույս 497
Հանուն Գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ավարտեցինք Ասրա սուրան և այժմ սկսում ենք Քահֆ(քարանձավ) սուրան: Այս սուրայի մասին ասվում է, որ Մեքքայի կռապաշտներն ու անհավատները մի խումբ մարդկանց ուղարկեցին Մադինա, որպեսզի Մուհամմադի մարգարեության ու նրա ճշմարիտ լինելու մասին հարցնեն հրեա կրոնագետներից: Հրեա կրոնագետները նրանց ասացին. Մուհամմադին երեք հարց ուղղեք` քարանձավի տերերին, Զոլղառնեյնի և հոգու մասին: Եթե առաջին երկու հարցերին պատասխանի այնպես ինչպես մենք ենք ասում, իսկ հոգու մասին լռի, ուրեմն նա մարգարե է: Երբ մարդիկ հասան Մեքքա, մարգարեին ուղղեցին այս հարցերը: Այդ ժամանակ ուղարկվեցին Քահֆ(քարանձավի) սուրայի այաները: Այս սուրայում, քարանձավի տերերից ու Զոլղառնեյնից բացի, խոսվում է նաև Մովսեսի ու Խեզրի մասին:
Քահֆ սուրայի 1-3-րդ այաներ
ٱلْحَمْدُ لِلَّهِ ٱلَّذِىٓ أَنزَلَ عَلَىٰ عَبْدِهِ ٱلْكِتَٰبَ وَلَمْ يَجْعَل لَّهُۥ عِوَجَا ۜ
قَيِّمًۭا لِّيُنذِرَ بَأْسًۭا شَدِيدًۭا مِّن لَّدُنْهُ وَيُبَشِّرَ ٱلْمُؤْمِنِينَ ٱلَّذِينَ يَعْمَلُونَ ٱلصَّٰلِحَٰتِ أَنَّ لَهُمْ أَجْرًا حَسَنًۭا
مَّٰكِثِينَ فِيهِ أَبَدًۭا
Փառք Աստծո, որ իր ծառային ուղարկեց այն Գիրքը, որը չի խաբում:
Ճշմարիտ Գիրք, որը խիստ պատիժներով սոսկումի է մատնում հանցավորներին, իսկ առաքինի հավատացյալներին ավետում է, որ նրանց տրվելու է լավ վարձատրություն:
(Այն դրախտը), ուր մնալու են հավերժ:
Այս սուրան սկսվում է Աստծո փառաբանությամբ, որը մարգարեին ներշնչել է այաները, որպեսզի մարդիկ սովորեն, որ Աստծուն չպետք է փառաբանել միայն աշխարհիկ ու նյութական բարիքների համար: Պետք է իմանանք, որ Աստծո ամենամեծ բարիքներից մեկը մարդուն դեպի ճշմարտություն առաջնորդելն է: Եվ այն էլ այնպիսի առաջնորդություն, որն ի հայտ է եկել լուսավոր գրքով, որը հեռու է որևէ մոլորությունից ու խեղաթյուրումից, աներեր է ու կայուն: Աստված Ղուրանի տարբեր բաժիններում ասում է, որ իսլամը կանգուն ու մշտական կրոն է և մարդուն ամենաճշմարիտ, ամենակայուն ու ամենաամուր ճանարահներով է առաջնորդում: ճանապարհներ, որտեղ չկա ծայրահեղություն և մարգարեն մի կողմից պատգամելով, մի կողմից զգուշացնելով, հույսի ու աստվածավախության հոգեբանությունն արթնացնում է մարդկանց մեջ, որպեսզի կրոնի մեջ պահպանվի չափավորությունը:
Այս այաներից սովորում ենք
1.Ղուրանի բարիքն այնքան մեծ է ու կարևոր, որ Աստված ինքն իրեն փառաբանում է այն իջեցնելու համար:
2. Աստվածավախությունն ու պատգամելը մարգարեն անում է Ղուրանի հիման վրա և ոչ թե ինքնագլուխ: Որովհետև Ղուրանը հավերժական գիրք է:
Քահֆ սուրայի 4 և 5-րդ այաներ
وَيُنذِرَ ٱلَّذِينَ قَالُوا۟ ٱتَّخَذَ ٱللَّهُ وَلَدًۭا
مَّا لَهُم بِهِۦ مِنْ عِلْمٍۢ وَلَا لِءَابَآئِهِمْ ۚ كَبُرَتْ كَلِمَةًۭ تَخْرُجُ مِنْ أَفْوَٰهِهِمْ ۚ إِن يَقُولُونَ إِلَّا كَذِبًۭا
(Այս գիրքը պետք է) զգուշացնի բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Աստված որդի ունի:
Այս հայտարարությունն անողները որևէ հիմք չունեն նման բան ասելու համար: Նրանց նախնիները նույն սխալը գործեցին, իրենց բերանից դուրս եկած խոսքով մեղք են գործում և միայն սուտ են խոսում:
Այս այաներում նշվում է, որ չի կարելի ասել, թե Աստված որդի ունի: Դա մեղադրանք է, որ ներկայացրել են քրիստոնյաները, հրեաները, անհավատներն ու կռապաշտները: Կռեապաշտներն ասում են, որ հրեշտակներն Աստծո դուստրերն են, քրիստոնյաներն ասում են, որ Հիսուսն Աստծո որդին է, իսկ հրեաները Օզայրին, ով Աստծո մարգարեներից էր, համարում են Աստծո որդի: Սակայն այս ամենը չի համապատասխանում աստվածային գրքերի բովանդակությանը:
Այս այաներից սովորում ենք
1. Սխալ կարծիքների դեմ պայքարը մարգարեների առաջին պարտականությունն է և ամենախեղաթյուրված գաղափարն այն է, որ որևէ մեկին հավասար են դասում Աստծուն: Ամենամաքուր հավատքն այն է, որ հիմնված է Աստծո միակ լինելու գաղափարի վրա:
2. Հավատքը պետք է հիմնված լինի գիտելիքի վրա, հակառակ դեպքում այն շեղվում է կամ դառնում սնոտիապաշտություն:
3. Մարդը չպետք է իր Արարաչի մասին սխալ հայտարարություն անի:
Քահֆ սուրայի 6-րդ այա
فَلَعَلَّكَ بَٰخِعٌۭ نَّفْسَكَ عَلَىٰٓ ءَاثَٰرِهِمْ إِن لَّمْ يُؤْمِنُوا۟ بِهَٰذَا ٱلْحَدِيثِ أَسَفًا
Եթե նրանք չեն հավատում քո վարդապետությանը, իզուր ջանալու ես նրանց համոզել և անտեղի ցավ ես ապրելու:
Այս այան դրսևորում է մարգարեի սրտցավությունը մարդկանց նկատմամբ: Այան ասում է, որ կռապաշտներն ու անհավատները, չհավատալով ճշմարիտ խոսքին, առանձնանում են և նա այս մասին խոսում է ցավով: Չնայած մարգարեի պարտականությունն Աստծո խոսքը մարդկանց փոխանցելն էր, նրան թույլատրված չէր մարդկանց պարտադրել հավատքի գալ: Սակայն երբ նա տեսնում էր, որ մարդիկ հավատքի չէին գալիս, այնքան էր վշտանում, որ վնասում էր իր առողջությանը: Երբ նա մարդկանց սիրելու պատճառով փորձում էր ու արդյունքի չէր հասնում, զգում էր, որ իր սիրելիները կործանվում են ու դա նրան տխրեցնում էր:
Այս այայից սովորում ենք
1. Ուրիշներին առաջնորդելիս սրտցավությունը և նրանց մոլորվելու համար ցավ զգալը ցույց է տաիս, որ մարգարեներն ամենասրտցավն են մարդկանց մեջ:
2. Կրոնակաան քարոզիչներն ու առաջնորդները պետք է մշտապես փորձեն բարեփոխել մարդկացն ու ուղղել նրանց սխալը, եթե անգամ արդյունքը շատ քիչ լինի ու մարդիկ չփոխվեն:
Աստված Ձեզ պահապան