Սեպտեմբեր 16, 2020 03:22 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Քահֆ սուրայի 7 և 8-րդ այաներ

 

 

إِنَّا جَعَلْنَا مَا عَلَى ٱلْأَرْضِ زِينَةًۭ لَّهَا لِنَبْلُوَهُمْ أَيُّهُمْ أَحْسَنُ عَمَلًۭا

 

وَإِنَّا لَجَٰعِلُونَ مَا عَلَيْهَا صَعِيدًۭا جُرُزًا

Մարդկանց բնակավայրը գեղեցկացրինք: Նրանց վայելքներ նվիրեցինք, որպեսզի փորձենք, թե նրանցից ով է առավել բարի:

Բայց մենք բուսականությունից զուրկ անապատի կվերածենք այն ամենն ինչ զարդարում է դա (երկիրը):

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ իսլամի մարգարեն անսահման սրտացավ էր մարդկանց նկատմամբ ու երբ մարդիկ չէին հավատում, տանջվում էր այդ փաստից: Այդ պատճառով, Աստծված, դիմելով մարգարեին, ասաց. "Նրանց պատճառով որ չեն հավատում, այնպես ես տխրում, ասես ուզում ես քեզ ոչնչացնել": Այս այաներն ասում են, որ Աստված աշխարհում  ամեն ինչ  այնպես  է դասավորել, որ մարդկանց մի մասը կապվելով այդ ամենին, մոռանում են հանդերձյալ կյանքը և հեռանում Աստծուց: Դա այն դեպքում, երբ աշխարհիկ արդուզարդն անցողիկ են ու անկայուն և կգա մի օր, երբ այս խաբուսիկ երևույթներից ոչինչ չի մնա: Այլ խոսքով, այս բարիքները միջոց են մարդուն փորձելու համար, որպեսզի պարզվի, թե ովքեր են բարիքներից օգտվելով բարի գործ կատարում, և ովքեր մեղքի մեջ ընկնում ու կործանվում: Իհարկե աշխարհը միշտ նույնը չի մնում: Երբեմն վառ գարուն է  լինում, երբեմն` չորություն: Երբեմն կյանքում լինում է անհանգստություն, երբեմն` ուրախություն, երբեմն` դժվարություն, իսկ երբեմն էլ դժվարոթյունները հարթվում են: Փորձությունը շատ կարևոր է: Այն օգնում  է մարդուն ցույց տալ իր ներքին էությունն ու ավելի լավ ճանաչել ինքն իրեն:

Այս այաներից սովորում ենք

1. Աշխարհիկ երևույթներն անցողիկ են ու մշտական չեն: Բարի գործերի համար կարելի է նրանցից  օգուտ քաղել: Սակայն չի կարելի դրանցից կախվածության մեջ ընկնել: Որովհետև ի վերջո, բոլորը հավասարվելու են հողին:

2. Բոլոր բարիքները մարդուն փորձելու համար են, որովհետև այն, ինչ Աստված տվել է  մարդուն, պահանջում է  պատասխանատվություն և յուրաքանչյուր մարդ իր իմացածի չափ պարտավոր է ու պետք է պատասխանատու լինի:

2. Բարի գործերի մեջ կարևորը դրանց որակն է և ոչ թե քանակը: Աստված մեզանից պահանջում է  կատարել լավագույն գործը և ոչ թե շատ գործ:

Քահֆ սուրայի 9 և 10-րդ այաներ

 

أَمْ حَسِبْتَ أَنَّ أَصْحَٰبَ ٱلْكَهْفِ وَٱلرَّقِيمِ كَانُوا۟ مِنْ ءَايَٰتِنَا عَجَبًا

 

إِذْ أَوَى ٱلْفِتْيَةُ إِلَى ٱلْكَهْفِ فَقَالُوا۟ رَبَّنَآ ءَاتِنَا مِن لَّدُنكَ رَحْمَةًۭ وَهَيِّئْ لَنَا مِنْ أَمْرِنَا رَشَدًۭا

Արդյոք կարծեցի՞ր,որ քարայրի ընկերների և Ռաղիմի (արձանագրություն ունեցող քարանձավի քնածների) պատմությունը մեր նշաններից մեկն է և արտակարգ պատմություն է:

Երբ երիտասարդները քարայր մտան, այս աղոթքն ուղղեցին ԱստծունՏեր, Քո ողորմության շուքով ծածկիր մեզ և ցույց տուր փրկության ուղին:

Քահֆ սուրան ներկայացնելիս ասացինք, որ Ղոռեյշի ցեղի մեծամեծները երկու հոգու ուղարկեցին Մադինայի  հրեաների մոտ`մարգարեին հարցեր ուղղելու համար: Հրեա կրոնագետներն առաջարկեցին երեք հարց և ասացին, որ եթե մարգարեն դրանց չպատասխանի, ուրեմն ստում է: Առաջին հարցը այն երիտասարդների ճակատագրի մասին էր, ովքեր առանձնացել էին իրենց ցեղից: Մարգարեն ասաց, որ կպատասխանի մեկ օր հետո, սակայն չօգտագործեց "Աստծո հույսով" բառակապակցությունը: 15 գիշեր ու ցերեկ տևեց, մինչև Գաբրիելն իջավ ու սա շատ ծանր էր մարգարեի համար: Քահֆի հետևորդներն այն երիտասարդներն էին, ովքեր հավատացյալ էին ու լավ կյանք էին վարում: Սակայն իրենց կրոնը պահպանելու համար ապաստանեցին քարանձավում ու հրաժարվեցին աշխարհիկ կյանքից: Այս մասին կխոսենք նաև այլ այաներում: Իսկ այս այաներում կա նաև Ռաղիմ անունը, որը կարող է լինել որևէ լեռ,կամ քարանձավ, որտեղ ապաստան էին գտել երիտասարդները: Ու հնարավոր է որ Ռաղիմի մարդիկ ու Քահվի մարդիկ նույն մարդիկ էին: Նրանց անունը գրվեց մի արձանագրության մեջ ու ամրացվեց  մի քարանձավում: Ռաղիմ նշանակում է  գրել: Ինչպես պատմական աղբյուրներից մեկում է  ասվում Քահֆի երիտասարդների մասին, նրանք ապրում էին Հիսուսից հետո, և այդ ժամանակ այդ տարածի վրա իշխում էին հռոմեացիները, իսկ նրանց կայսրը Օգոստոսն էր: Այս այաներում, խոսելով Քահֆի երիտասարդների մասին, ովքեր ապաստան էին գտել քարանձավում, Ղուրանն օգտագործում է  ազնվայր և ոչ թե երիտասարդ արտահայտությունը, քանի որ ինչպես ասում է իմամ Սադեղը, նրանցից  ոմանք տարեց էին: Ղուրանում քահֆի մարդկանց պատմությունը սկսվում է նրանց` քարանձավ մուտք գործելու պահից: Նրանց նախկին կյանքի մասին Ղուրանում ոչինչ չի ասվում: Սակայն քանի որ նրանք քարանձավ մուտք գործելիս աղոթում էին, հետևաբար նրանց նատակը եղել է կատարելագործվելը: Այս մարդիկ չեն ունեցել քաղաքական կամ ընտանեկան խնդիրներ, որպեսզի հեռանային քաղաքից ու մեկուսի կյանք վարեին: Նրանք փորձում էին Աստծո կամոք գտնել փրկության ճանապարհը, որպեսզի պահպանեին իրենց հավատքը: Ճանապարհ, որը ցույց է տալիս Աստված, չնայած բոլոր դժվարություններին:

Այս այաներից սովորում ենք

1. Կրոնը պահպանելն ավելի կարևոր է, քան տունը և ընտանիքը պահպանելը: Եթե կարիք լինի, պետք է գաղթել, եթե նույնիսկ գաղթի ճանապահին լինեն արգելքներ:

2. Աղոթքը պետք է լինի աշխատասիրության ու բարի գործ կատարելու հետ միասին: Քահֆի մարդիկ գաղթեցին, ապա աղոթեցին` Աստծո շնորհը ստանալու համար:

3. Կրոնական մշակույթի մեջ ազնվայր  լինելը  նշանակում է  անցնել աշխարհիկ կյանքից` կրոնը պահպանելու համար: Իսկ գաղթի նպատակն է  պահպանել արժեքները:

Աստված Ձեզ պահապան