Ելք դեպի լույս 502
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահվ սուրայի 22-րդ այա
سَيَقُولُونَ ثَلَٰثَةٌۭ رَّابِعُهُمْ كَلْبُهُمْ وَيَقُولُونَ خَمْسَةٌۭ سَادِسُهُمْ كَلْبُهُمْ رَجْمًۢا بِٱلْغَيْبِ ۖ وَيَقُولُونَ سَبْعَةٌۭ وَثَامِنُهُمْ كَلْبُهُمْ ۚ قُل رَّبِّىٓ أَعْلَمُ بِعِدَّتِهِم مَّا يَعْلَمُهُمْ إِلَّا قَلِيلٌۭ ۗ فَلَا تُمَارِ فِيهِمْ إِلَّا مِرَآءًۭ ظَٰهِرًۭا وَلَا تَسْتَفْتِ فِيهِم مِّنْهُمْ أَحَدًۭا
(Նրանք քանի հոգի լինելու վրա) վիճելու են: Ասելու են, որ երեքն էին և մի հատ էլ շուն ,մեկ ուրիշը կասի հինգ հոգի էին և մի շուն` վեց հոգի:Այս բոլորն անհիմն խոսքեր են: Մեկ ուրիշը կասի, որ յոթն էին ու մի հատ էլ շուն`ութը հոգի: Ասա նրանց. «Աստված գիտի, թե նրանք քանի հոգի էին»:(Նրանք կփորձն հասկանալ գաղտնիքը) որը քիչ թվով մարդկանց է հայտնի: Ուրեմն քարանձավի մարդկանց մասին վիճիր պարզ ձևով և ոչ մեկից մի հարցրու նրանց մասին:
Այս այան ասում է, որ մարդկանց խմբերը, փոխարեն քարանձավի մարդկանց նպատակին ու հավատալիքներին ուշադրություն դարձնելու, սկսեցին քննարկել նրանց թիվը և յուրաքանչյուրը մի բան էր ասում: Դա այն դեպքում, երբ նրանց թիվը որևէ դեր չուներ նրանց հավատքի մեջ: Մարդկանց թիվը կապ չունի նրանց գործի մեծության հետ": Շատ մարդիկ փորձում են գուշակություններ անել ու ցանկանում են կարծիք հայտնել ամեն ինչի մասին: Աստված այս այայում ասում է. "Մարդկանց հետ այս հարցերով մի վիճիր ու ոչ մի բան մի հարցրու, քանի որ Աստված գիտի նրանց քանակի մասին:"
Այ սայայից սովորում ենք
1. Միայն գուշակություններ չանենք ու հրաժարվենք անտեղի գուշակություններից ու անտեղի վեճերից:
2. Պատմական իրադարձությունները քննարկելիս, ավելի լավ է մտածենք շարժումների նպատակների մասին և ոչ թե թվերի:
Քահֆ սուրայի 23 և 24-րդ այաներ
وَلَا تَقُولَنَّ لِشَا۟ىْءٍ إِنِّى فَاعِلٌۭ ذَٰلِكَ غَدًا
إِلَّآ أَن يَشَآءَ ٱللَّهُ ۚ وَٱذْكُر رَّبَّكَ إِذَا نَسِيتَ وَقُلْ عَسَىٰٓ أَن يَهْدِيَنِ رَبِّى لِأَقْرَبَ مِنْ هَٰذَا رَشَدًۭا
Երբեք մի ասա. «Վաղն այս ինչ բանն անելու եմ...»:
Առանց հավելելու. Եթե աստված կամենա: Երբ մոռանաս միտքդ առ աստված բարձրացրու և ասա. Թերևս արարիչս առաջնորդի ինձ և ցույց տա ճշմարտությունը:
Այս այաները ներկայացնում են մի ընդհանուր պատվիրան: Ու չնայած այան դիմում է իսլամի մարգարեին, սակայն ըստ երևույթին, վերաբերում է բոլոր մուսուլմաններին ու նրանք պետք է հարգեն այդ խոսքը: Այս այաների հիման վրա, հավատացյալ մարդն ապագայի վերաբերյալ ամեն տեսակ խոստում տալու ժամանակ, պետք է օգտվի "Աստծո կամոք" բառակապակցությունից: Սա նշանակում է, որ և խոսողը և լսողը պետք է հասկանան, որ խոսքն իրականանում է այն ժամանակ, երբ Աստված կամենա ու առանց նրա ցանկության ոչինչ հնարավոր է: Այլ խոսքով, հավատացյալ մարդկանց խոսքի հիմքը "Ինշալլահ" կամ "Աստծո կամոք"արտահայտությունն է: Ղուրանում նշվում է , որ որոշ մարգարեներ, ինչպես` Հակոբը, Շոայբը, Խեզրը և Իսլամյիլը, մշտապես օտվում էին այս բառակապակցությունից: Պարզ է, որ սա պարզապես խոսք չէ և մուսուլմանների հավատքի ապացույցն է: Չնայած յուրաքանչյուր մարդ ունի իր գործը կատարելու կամք, սակայն յուրաքանչյուր գործ կախված չէ միայն նրա կամքից: Այլ կերպ ասած, առանց Աստծո ցանկության, ոչ մի գործ չի կարող իրականանալ:
Այս այայից սովորում ենք
1. Չհենվենք մեր կամքի վրա ու մեզ Աստծուց անկախ չկարծենք: Որոշում կայացնելիս Աստծուն չմոռանանք:
2. Եթե աստվածային մարգարեները որոշում կայացնելիս ունեն Աստծո կարիքը, սովորական մարդիկ առավել ևս պետք է մշտապես իրենց հույսը դնեն Աստծո վրա:
Քահվ սուրայի 25 և 26-րդ այաներ
وَلَبِثُوا۟ فِى كَهْفِهِمْ ثَلَٰثَ مِا۟ئَةٍۢ سِنِينَ وَٱزْدَادُوا۟ تِسْعًۭا
قُلِ ٱللَّهُ أَعْلَمُ بِمَا لَبِثُوا۟ ۖ لَهُۥ غَيْبُ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلْأَرْضِ ۖ أَبْصِرْ بِهِۦ وَأَسْمِعْ ۚ مَا لَهُم مِّن دُونِهِۦ مِن وَلِىٍّۢ وَلَا يُشْرِكُ فِى حُكْمِهِۦٓ أَحَدًۭا
Քարանձավում ապրեցին երեք հարյուր տարի, և (դրան նույնպես) ավելացրին ինը տարի:
Աստված լավ գիտի, թե նրանք այնտեղ որքան մնացին: Երկինքների ու երկրի գաղտնինքները պարզ են նրա համար: Նա ամեն բան տեսնում է ու լսում: Նրանք Իրենից բացի այլ պաշտպան չունեն: Աստված իր վճիռներն արձակելու համար ուրիշին մասնակից չի դարձնում:
Այս այաները կրկին անդրադառնալով քարանձավի մարդկանց, ասում են. "Աստծո կամոք, քարանձավի մարդիկ 300 տարի կենդանի մնացին այդ քարանձավում: Ոչ ոք չգիտեր այդ չափի մասին: Դա գիտեր միայն Աստված ու նրանց պահպանեց այնպես, որ 300 տարի հետո նորից քնից արթնանային": Բնականաբար 300 տարի քնած մնալուց հետո քնից արթնանալը աստվածային հրաշք է: Աստված քարանձավի մարդկանց պահպանելու համար այսպիսի գործ արեց, որպեսզի դաս լինեն ապագա սերունդների համար:
Այս այայից սովորում ենք
1. Այնտեղ, որտեղ թվերը նշանակություն ունեն, դրանք պետք է ճշգրիտ նշվեն: Քարանձավի մարդկանց մասին խոսելիս, Աստծո ուժը հասկանալու համար, պետք է իմանալ, թե նրանք կոնկրետ քանի տարի են քնել:
2. Աստված թագավոր է ու տեր: Նա իմաստուն է և գիտի այն ամենն ինչ գաղտնի է ու բացահայտ: Ուրեմն հնարավոր չէ փախնել նրա իշխանությունից ու այլ տեղ ապաստան գտնել: Ընդհակառակը, մշտապես պետք է ապավինել նրան:
Աստված Ձեզ պահապան