Ելք դեպի լույս 504
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 32 և 33-րդ այաներ
وَٱضْرِبْ لَهُم مَّثَلًۭا رَّجُلَيْنِ جَعَلْنَا لِأَحَدِهِمَا جَنَّتَيْنِ مِنْ أَعْنَٰبٍۢ وَحَفَفْنَٰهُمَا بِنَخْلٍۢ وَجَعَلْنَا بَيْنَهُمَا زَرْعًۭا
كِلْتَا ٱلْجَنَّتَيْنِ ءَاتَتْ أُكُلَهَا وَلَمْ تَظْلِم مِّنْهُ شَيْـًۭٔا ۚ وَفَجَّرْنَا خِلَٰلَهُمَا نَهَرًۭا
Որպես առակ ցույց տուր նրանց այս երկու մարդկանց օրինակը:Մի մարդու տվեցինք պարտեզներ, որ լցված էին որթատունկերով ու շրջապատված արմավենիներով: Ու երկու պարտեզների միջև ցորենով ցանված արտեր դրեցինք:
Դրանք երկուսն էլ պտուղ տվեցին և նրանց սպասելինքներն արդարացան:Պարտեզների մեջ մի առվակ հոսեցրինք:
Այս և դրանց հաջորդող այաները առակ են` հասարակության երկու խմբերի մասին: Մի խումբը նյութապաշտ է ու ընկած է աշխարհիկ կյանքի հաճույքներից հետրևից: Այս խումբը հարստացել է Աստծո շնորհների շնորհիվ, սակայն գոռոզ է, ինչի արդյունքում վերջում դառնալու է անհավատ: Երկրորդ խումբն այն աղքատ մարդիկ են, ովքեր մշտապես նվաստանում են հարուստների կողմից: Նրանք հավատում են Աստծուն և աշխարհիկ կյանքը պաշտելու փոխարեն, փնտրում են հանդերձյալ կյանք:
Այս այայից սովորում ենք
1. Ջուրը, հողը, արևը, ծառերը, դաշտերը, բոլորն Աստծո կողմից են: Իսկական ու ճշմարիտ հողագործը հենց Աստված է:
2. Մարդիկ տարբեր ձևերով են օժտվում հնավարություններով, ինչն Աստծո իմաստությունն է: Այս տարբերությունները չպետք է պատճառ դառնան, որ հարուստները աղքատանան ու աղքատները հուսալքվեն:
Քահֆ սուրայի 34 և 35-րդ այաներ
وَكَانَ لَهُۥ ثَمَرٌۭ فَقَالَ لِصَٰحِبِهِۦ وَهُوَ يُحَاوِرُهُۥٓ أَنَا۠ أَكْثَرُ مِنكَ مَالًۭا وَأَعَزُّ نَفَرًۭا
وَدَخَلَ جَنَّتَهُۥ وَهُوَ ظَالِمٌۭ لِّنَفْسِهِۦ قَالَ مَآ أَظُنُّ أَن تَبِيدَ هَٰذِهِۦٓ أَبَدًۭا
(Պարտեզի տերը) առատ հունձքից հետո հարստացավ:Այդ ժամանակ իր հարևանին գոռոզաբար ասաց. «Ես քեզանից ավելի հարուստ եմ և իմ ընտանիքն ավելի բազմանդամ է»:
Մտնելով իր պարտեզը, ինքն իր դեմ չարիք գործելով,(գոռոզաբար) բացականչեց. «Այս պարտեզները երբեք չեն ոչնչանա»:
Նախորդ այաներում խոսվում է գեղեցիկ դաշտերի ու այգիների ասին: Այս այաներն ասում են. "Դաշտերի տերը գոռոզացավ ու նվաստացրեց իր ընկերոջը: Նա կարծում էր, որ այն ամենն ինչ կա այս աշխարհում, հավերժական է: Այդ մարդը, մոռանակլով Աստծուն, մեղքի մեջ ընկավ":
Այս այաներից սովորում ենք
1. Աշխարհիկ կյանքի հարստությունից ու ուժից կախվածությունը չարիք է առաջացանում:
2. Սեփական անձին գերագնահատելը և ուրիշներին նվաստացնելը առաջին հերթին չարիք են տվյալ անձի համար: Որովհետև մարդն ավելի է մոտենում կենդանիներին ու հեռանում Աստծուց:
Քահֆ սուրայի 36-րդ այա
وَمَآ أَظُنُّ ٱلسَّاعَةَ قَآئِمَةًۭ وَلَئِن رُّدِدتُّ إِلَىٰ رَبِّى لَأَجِدَنَّ خَيْرًۭا مِّنْهَا مُنقَلَبًۭا
Երբեք չեմ հավատա, որ դատաստանի օրը պիտի գա և չեմ կարծում, որ եթե հարություն առնեմ, սրանցից ավելի լավ տեղ գտնեմ:
Այս այան խոսում է աշխարհիկ կյանքից կախվածության մասին: Այն ասում է. Այն անձինք, որոնք կապված են մնում աշխարհիկ կյանքից, հրաժարվում են հանդերձյալ կյանքից ու սահմանափակում իրենց կյանքը, այնքան գոռոզամիտ են դառնում, որ հավատացյալներին ասում են ."Եթե անգամ դուք ճշմարիտ եք, միևնույն է, մենք ենք ապրում ճոխ կյանքով": Նրանք այդ կյանքը համարում են իրենց իրավունքը և կարծում են, որ Աստված մշտապես պետք է իրենց տրամադրի լավագույնը: Նրանք կարծում են, որ իրենք ավելի լավ ազգից են ու դրա համար և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերում արժանի են լավագույնին: Դա այն դեպքում, երբ հանդերձյալ կյանքն այս կյանքի արտացոլանքն է և ոչ թե նրա շարունակությունը: Աստծո արդար դատաստանի օրը մարդիկ պատժվում կամ պարգևատրվում են իրենց արարքների և ոչ թե ուժի կամ հարստության հիման վրա: Այն բոլոր հնարավորությունները, որ մարդն ունի այս կյանքում, Աստծո շնորհիվ է: Դա չի նշանակում, որ մարդը պետք է պահանջատեր դառնա Աստծո նկատմամբ:
Այս այայից սովորում ենք
1. Եթե ուժն ու հարստությունը լինեն հավատքի ուղղությամբ, կհանգեցնեն անհավատության ու մարդուն դժոխք կուղարկեն:
2. Հույսն ու անտեղի ցանկությունները ոչ մի արժեք չունեն:
Աստված Ձեզ պահապան