Ելք դեպի լույս 505
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 37 և 38-րդ այաներ
قَالَ لَهُۥ صَاحِبُهُۥ وَهُوَ يُحَاوِرُهُۥٓ أَكَفَرْتَ بِٱلَّذِى خَلَقَكَ مِن تُرَابٍۢ ثُمَّ مِن نُّطْفَةٍۢ ثُمَّ سَوَّىٰكَ رَجُلًۭا
لَّٰكِنَّا۠ هُوَ ٱللَّهُ رَبِّى وَلَآ أُشْرِكُ بِرَبِّىٓ أَحَدًۭا
Այդ ժամանակ նրա հավատացյալ ընկերն ասաց. «Ուրանում ես նրան, ով քեզ ստեղծեց նախ հողից, հետո սերմից, ապա քեզ դարձրեց տղամարդ»:
Գալով ինձ՝ (պետք է ասեմ, որ)Աստված է իմ Տերը և, որևէ կուռք նրան հավասար չի լինելու:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք մի հավատացյալի ու անհավատի երկխոսության մասին, որոնցից մեկը հարուստ էր, մյուսն աղքատ: Գոռոզ անհավատի խոսքերը լսեցինք անցած անգամ: Իսկ այս այայում լսում ենք հավատացյալի խոսքերը, որն ասում է . Դու ստեղծվել ես հողից ու մի չնչին սաղմից և այսօր դարձել ես լիարժեք մարդ: Արդյո՞ք ինքդ ես քեզ ստեղծել, որ այսքան գոռոզամիտ ես ու ժխտում ես արարչին: Հետաքրքիր է, որ գոռոզ մարդն իր խոսքում չէր ժխտել Աստծուն: Նա ժխտել էր հանդերձյալ կյանքն ու դատաստանի օրը: Սակայն հավատացյալ մարդը նրան համարում էր անհավատ, որովհետև երբ մարդը ժխտում է հանդերձյալ կյանքը, ժխտում է նաև մարդուն հարություն տալու Աստծո ուժը: Հետևաբար նա ժխտում է նաև Աստծուն:
Այս այաներից սովորում ենք
1. Եթե մարդը կախված լինի հարստությունից, հնարավոր է դա մարդու մեջ անհավատություն սերմանի: Ուստի մարդը պետք է միշտ զգույշ լինի այս վտանգներից:
2. Անհավատների հետ զրուցելիս մարդը պետք է ունենա կուռ տրամաբանություն, որպեսզի նրանց առաջնորդի դեպի ճիշտ ճանապարհ:
Քահֆ սուրայի 39-41-րդ այաներ
وَلَوْلَآ إِذْ دَخَلْتَ جَنَّتَكَ قُلْتَ مَا شَآءَ ٱللَّهُ لَا قُوَّةَ إِلَّا بِٱللَّهِ ۚ إِن تَرَنِ أَنَا۠ أَقَلَّ مِنكَ مَالًۭا وَوَلَدًۭا
فَعَسَىٰ رَبِّىٓ أَن يُؤْتِيَنِ خَيْرًۭا مِّن جَنَّتِكَ وَيُرْسِلَ عَلَيْهَا حُسْبَانًۭا مِّنَ ٱلسَّمَآءِ فَتُصْبِحَ صَعِيدًۭا زَلَقًا
أَوْ يُصْبِحَ مَآؤُهَا غَوْرًۭا فَلَن تَسْتَطِيعَ لَهُۥ طَلَبًۭا
Երբ մտար պարտեզի մեջ, ինչու՞ չասացիր. «Տե՛ր Աստված, թո լինի Քո կամքը: Բոլոր իշխանությունները Աստծո ձեռքում են: Ես քեզանից ավելի քիչ զավակ ու հարստություն ունեմ»:
Բայց Աստված կարող է ինձ շնորհել ավելի ճոխ պարտեզ, քան քո պարտեզը: Նա կարող է աղետ իջեցնել քո հունձքերի վրա ու դա վերածել անբույս ու սայթաքուն գետնի:
Այն ջուրը, (որ ոռոգում է պարտեզներդ), կարող է անէանալ հողի տակ, և դու իզուր տեղը պիտի փորձես այդ ջուրը հորից դուրս բերել:
Վերը նշված անձանց երկխոսությունը շարունակվում է և հավատացյալն ասում է . "Ինչո՞ւ չփառաբանեցիր այգին ու դրա բարիքները, որը ստեղծել է Աստված: Միթե՞ չգիտես, որ ամեն ինչ ստեղծվում է նրա կամոք: Արդյո՞ք կարծեցիր որ այգու ու դրա ծառերի իրական տերը դուր ես ու Աստված դրա մեջ ոչ մի դերակատարություն չունի: Դա այն դեպքում, երբ իսկական մշակն Աստված է և դու միայն սերմն ես ցանում հողի մեջ և խնամում հողը: Հակառակ դեպքում, ջուրը, հողը, սերմը, արևը, քամին, ամեն ինչ Ատսծուն է պատկանում: Եվ ընդհանրապես, բույսի, սերմի ու ծառի աճելու հարցում Աստված է դերակատար: Դու ինքդ այն ամենն ինչ ունես, Աստծո կամոք ունես, քանի որ առանց Աստծո կամքի ոչինչ հնարացվոր չէ ձեռք բերել": Նա հավելում է. "Եթե Աստված կամենա, քո հարստությունն ու այգին կտա ինձ կամ բոլորը կոչնչացնի: Ուրեմն մի կապվիր դրան ու մի գոռոզացիր, քանի որ ոչինչ քո ձեռքերում չէ: Գուցե կայծակը քո ամբողջ հարստությունը վառի, կամ երաշտը չորացնի քո այգին:"
Այս այաներից սովորում ենք
1. Մշտապես, երբ բնության գեղեցիկ տեսարաններն ենք դիտում, պետք է հիշենք Աստծուն:
2. Հավատացյալ մարդը աղքատության պատճառով չպետք է թուլանա ու թերագնահատի ինքն իրեն, որովհետև Աստծուն է ապավինում:
Քահֆ սուրայի 42-44-րդ այաներ
وَأُحِيطَ بِثَمَرِهِۦ فَأَصْبَحَ يُقَلِّبُ كَفَّيْهِ عَلَىٰ مَآ أَنفَقَ فِيهَا وَهِىَ خَاوِيَةٌ عَلَىٰ عُرُوشِهَا وَيَقُولُ يَٰلَيْتَنِى لَمْ أُشْرِكْ بِرَبِّىٓ أَحَدًۭا
وَلَمْ تَكُن لَّهُۥ فِئَةٌۭ يَنصُرُونَهُۥ مِن دُونِ ٱللَّهِ وَمَا كَانَ مُنتَصِرًا
هُنَالِكَ ٱلْوَلَٰيَةُ لِلَّهِ ٱلْحَقِّ ۚ هُوَ خَيْرٌۭ ثَوَابًۭا وَخَيْرٌ عُقْبًۭا
(Գոռոզ մարդու պարտեզներն ավերակ դարձան) իրենց բոլոր պտուղներով: Երբ որթատունկերից մնացին միայն հենարանները, նա (ափսոսալով) ձեռքերն իրար քսեց արած ծախսերի համար ու ասաց. «Երանի ոչ մեկին Աստծուն հավասար չդասեի»:
Ոչ մի խումբ չկարողացավ պաշտպանել նրան Ամենակարողի առջև: Եվ նա էլ չկարողացավ ինքն իրեն պաշտպանել:
Այնտեղ (պարզվեց),որ միայն պետք է ապավինել Աստծուն: Ոչ ոք չի կարող Աստծուց ավելի լավ վարձատրել կամ ավելի բարի վախճանի հասցնել մարդուն:
Երկու անձանց երկոսությունն ավարտվեց, սակայն գոռոզամիտը չհրաժարվեց գոռոզամտությունից ու շարունակեց մնալ անհավատության մջ: Աստվածային զայրույթը պարուրեց նրա այգին ու ոչնչացրեց այն: Երբ անհավատը դա տեսավ, շատ տխրեց, սակայն այլևս ոչ մի ելք չուներ: Հենց այդ ժամանակ նա ասաց. "Երանի չհրաժարվեի Աստծուց և հավատայի, որ ամեն ինչ պատկանում է Աստծուն": Սակայն զղջումն այլևս օգուտ չուներ և որևէ մեկը չէր կարող այլևս նրան օգնել: Այստեղ պարզվեց, որ ամեն ինչ կառավարվում է Աստծո կողմից, ինչպես հանդերձյալ կյանքում, որտեղ պատիժն է ու պարգևատրությունը և ամեն ինչ Աստծո ձեռքերում է:
Այս այաներից սովորում ենք
1. Պատիժը չի վերաբերում միայն հանդերձյալ կյանքին: Երբեմն հենց այս աշխարհում Աստծո պատիժը կարող է պարուրել գոռոզամիտ մարդկանց:
2. Նյութապաշտ մարդիկ մոռանում են Աստծուն ու նաև այն, որ ամեն ինչ լինում է Աստծո կամոք:
Աստված Ձեզ պահապան