Ելք դեպի լույս 506
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 45-րդ այա
وَٱضْرِبْ لَهُم مَّثَلَ ٱلْحَيَوٰةِ ٱلدُّنْيَا كَمَآءٍ أَنزَلْنَٰهُ مِنَ ٱلسَّمَآءِ فَٱخْتَلَطَ بِهِۦ نَبَاتُ ٱلْأَرْضِ فَأَصْبَحَ هَشِيمًۭا تَذْرُوهُ ٱلرِّيَٰحُ ۗ وَكَانَ ٱللَّهُ عَلَىٰ كُلِّ شَىْءٍۢ مُّقْتَدِرًا
Նրանց պատմիր աշխարհիկ կյանքի առակը: Այդ կյանքը նման է այն ջրին, որ ամպերից իջեցնում ենք տնկիներն աճեցնելու համար: Մի պահ դրանք կյանք են առնում, բայց հաջորդ օրը չորանում են և ցիրուցան լինում: Աստծո զորությունն անսահման է:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղուրանն առակի ձևով ներկայացնում է աշխարհիկ կյանքում հավատացյալների ու անհավաների վիճակը: Այս այայում խոսվում է աշխարհի մասին ու թե ինչպես է այն փոփոխության ենթարկվում: Այան ասում է, որ աշխարհը նման է անարմատ բույսի, որն ամենաչնչին ջրից կանաչում է, սակայն երաշտը կարող է այն ոչնչացնել: Գարնանն ամենուր ծաղկած է, իսկ աշնանն ու ձմռանը ծառերն ու բույսերը չորանում են ու դրանց տերևները թափվում են: Պետք չէ, որ մարդը մի կյանք ապրի, որպեսզի տեսնի, որ աշխարհիկ կյանքն անկայուն է: Ամեն տարի մարդը տեսնում է այս փոփոխությունները և սա իհարկե բնական փոփոխությունների մասին է: Սակայն երբեմն բույսը կարող է այլ պատճառներով ոչնչանալ:
Այ սայայից սովորում ենք
1. Ղուրանը դաստիարակող գիրք է և առակների միջոցով ներկայացնում է կյանքի ճշմարտությունը, որպեսզի մարդիկ խրատվեն:
2. Չպետք է սիրտ կապենք աշխարհիկ ու անցողիկ կյանքին: Մեր գործերում պետք է միշտ մտածենք ապագայի մասին ու այն մասին, թե մեզ ինչ է սպասվում ապագայում:
Քահֆ սուրայի 46-րդ այա
ٱلْمَالُ وَٱلْبَنُونَ زِينَةُ ٱلْحَيَوٰةِ ٱلدُّنْيَا ۖ وَٱلْبَٰقِيَٰتُ ٱلصَّٰلِحَٰتُ خَيْرٌ عِندَ رَبِّكَ ثَوَابًۭا وَخَيْرٌ أَمَلًۭا
Հարստությունը և զավակներն այս կյանքի զարդն են, և տևական բարությունները հաճելի են Աստծուն և ավելի հուսալի են վարձատրության տեսակետից:
Այս այան ասում է որ այն, ինչ այս աշխարհում ձեզ համար գեղեցիկ է, սկսած հարստությունից մինչև երեխաները, այս ամենն աշխարհի կյանքի դրսևորումներ են և հանդերձյալ կյանքում հարստությունից ու երեխաներից ոչինչ չի մնում: Մնում են միայն մարդու բարի գործերը և նույնիսկ այն բարությունը, որ արվում է ցուցամոլության ու կեղծ նպատակներով, հանդերձյալ կյանքում մոռացության են տրվում: Ղուրանի այաներն ասում են. Նա, ով իր բարի գործը հանդերձյալ աշխարհ բերի, նրա վարձատրությունը կկրկնապատկվի: Այս այան ասում է . Աստծո պարգևները ձեր գործի դիմաց շատ ավելին են: Ուրեմն հույսով ու հավատքով ապավինեք Աստծո շնորհներին և ոչ թե ուրիշների:
Այ սայայից սովորում ենք
1. Այս աշխարհում ունենալը կամ չունենալը չպետք է հուսահատության պատճառ դառնան: Կարևորը հանդերձյալ աշխարհն է, որտեղ չափորոշիչը մարդու գործերն են և ոչ թե անունը կամ պաշտոնը:
2. Աշխարհիկ կյանքի բոլոր գործերն անկայուն են: Միայն մարդու բարի գործն է մնում և Աստված միայն դրա համար է վարձատրում
Քահֆ սուրայի 47-48-49-րդ այաներ
وَيَوْمَ نُسَيِّرُ ٱلْجِبَالَ وَتَرَى ٱلْأَرْضَ بَارِزَةًۭ وَحَشَرْنَٰهُمْ فَلَمْ نُغَادِرْ مِنْهُمْ أَحَدًۭا
وَعُرِضُوا۟ عَلَىٰ رَبِّكَ صَفًّۭا لَّقَدْ جِئْتُمُونَا كَمَا خَلَقْنَٰكُمْ أَوَّلَ مَرَّةٍۭ ۚ بَلْ زَعَمْتُمْ أَلَّن نَّجْعَلَ لَكُم مَّوْعِدًۭا
وَوُضِعَ ٱلْكِتَٰبُ فَتَرَى ٱلْمُجْرِمِينَ مُشْفِقِينَ مِمَّا فِيهِ وَيَقُولُونَ يَٰوَيْلَتَنَا مَالِ هَٰذَا ٱلْكِتَٰبِ لَا يُغَادِرُ صَغِيرَةًۭ وَلَا كَبِيرَةً إِلَّآ أَحْصَىٰهَا ۚ وَوَجَدُوا۟ مَا عَمِلُوا۟ حَاضِرًۭا ۗ وَلَا يَظْلِمُ رَبُّكَ أَحَدًۭا
Մի օր լեռները շարժելու ենք: Մի օր դու տեսնելու ես աշխարհը հարթ ու հավասար: Բոլոր մարդկանց պիտի հավաքենք: Ոչ մեկին չենք անտեսելու:
Նրանք շարքով պիտի կանգնեն Աստծո դատաստանի առջև: (Քո Տերը պետք է ասի նրանց). «Ահա իմ առջև կանգնել եք այն վիճակով, երբ ձեզ ստեղծեցի: Դուք կարծում էիք, թե խոստումներս չե՞մ պահելու»:
Գիրք է դրվելու այնտեղ: Ամբարիշտները դողալով պիտի կարդան այն ու պիտի գոչեն. «Վա՜յ մեզ, սա ի՞նչ գիրք է: Ամենափոքր բաներն անգամ դրանում նշված են այնքան ճշգրտորեն, որքան մեր ամենամեծ գործերը»: Նրանք այդ Գրքի մեջ պիտի տեսնեն իրենց բոլոր արարքները: Քո Աստվածը ոչ մեկի հետ անարդար չի վարվում:
Այս այան խոսում է հանդերձյալ կայնքի մասին: Այաներն ասում են. Այն աշխարհը, որ հիմա տեսնում եք, ոչնչանալու է: Լեռները և գետինը հավասարվելու են, արևն ու աստղերը մարելու են, այնուհետև ստեղծվելու է նոր աշխարհ, նոր համակարգում: Պատմության ընթացքում մարդիկ միանագամից վերակենդանանլու են և կանգնելու են Աստծո դատաստանի առջև: Բոլորի վճիռը կայացվելու է այն գրքի համաձայն, որտեղ ամեն ինչ գրված է: Միայն մեղավորներն են սարսափահար լինելու, որովհետև գիտեն, թե աշխարհում ինչ հանցագործություններ են արել: Նրանք տեսնելու են որ իրենց բոլոր արարքները գրանցվել են և փախուստի ճանապարհ չկա
Այս այաներից սովորում ենք
1. Բոլորի ներկայությունը հանդերձյալ կյանքում, ինչպես աշխարհիկ կյանքում, ֆիզիկական է լինելու:
2. Չպետք է մոռանանք հանդերձյալ կյանքը, որովհետև դա բերելու է բացասական հետևանքներ:
3. Հանդերձյալ կայնքում չափորոշիչը լինելու է միայն մարդու արարքը և դրանից բացի ուրիշ ոչինչ չի լինելու մարդու հետ :