Սեպտեմբեր 24, 2020 06:07 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Քահֆ սուրայի 57-րդ այա

 

وَمَنْ أَظْلَمُ مِمَّن ذُكِّرَ بِـَٔايَٰتِ رَبِّهِۦ فَأَعْرَضَ عَنْهَا وَنَسِىَ مَا قَدَّمَتْ يَدَاهُ ۚ إِنَّا جَعَلْنَا عَلَىٰ قُلُوبِهِمْ أَكِنَّةً أَن يَفْقَهُوهُ وَفِىٓ ءَاذَانِهِمْ وَقْرًۭا ۖ وَإِن تَدْعُهُمْ إِلَى ٱلْهُدَىٰ فَلَن يَهْتَدُوٓا۟ إِذًا أَبَدًۭا

Կա՞ արդյոք ավելի անօրեն մեկը, քան նա, ով մերժում է  աստվածային կրոնը, որը քարոզվել է իրեն, ու մոռանում է իր սխալ գործերը: Մենք ծածկեցինք նրանց (անհավատների) սիրտն ու ծանրացրինք նրանց ականջները, որպեսզի չկասկանան: Իզուր եք փորձում նրանց առաջնորդել դեպի փրկության ճանապարհ: Նրանք երբեք չեն լուսավորվելու:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարգարեները պետք է մարդկանց առաջնորդեն, սակայն չպետք է նրանց պարտադրեն հավատքի գալ: Այդ մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը: Իսկ ոմանք ոչ միայն ժխտում են ճշմարտությունը, այլ վիրավորում ու ծաղրում են մարգարեներին ու նրանց հետևորդներին և պայքարում կրոնական մարդկանց դեմ: Այս այան ասում է. Այն մարդիկ, ովքեր գիտենալով ճշմարտությունը, հրաժարվում են դրանից ու նաև Աստծո խոսքից, փակել են իրենց աչքերն ու ականջներն ու պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը: Բնականաբար, նրանք պատրաստ չեն և չեն ցանկանում ընդունել ճշմարտությունը: Պետք է տարբերել այն մարդուն, ով քնած է, նրանից, ով ձևացնում է, թե քնած է: Առաջինը կարող է արթնանալ քնից, սակայն երկրորդը երբեք իր սուտ քնից չի արթնանալու:

Այս այայից սովորում ենք

1. Եթե մարդը շարունակում է մեղք գործել, դա պատճառ է դառնում, որ նրա հոգին մթագնի ու նա ժխտի կրոնական ճշմարտությունները:

2. Որոշ մարդիկ կորցրել են ճշմարտությունն ընկալելու ուժը և դա Աստծո պատիժն է:

Քահֆ սուրայի 58 և 59-րդ այաներ

 

وَرَبُّكَ ٱلْغَفُورُ ذُو ٱلرَّحْمَةِ ۖ لَوْ يُؤَاخِذُهُم بِمَا كَسَبُوا۟ لَعَجَّلَ لَهُمُ ٱلْعَذَابَ ۚ بَل لَّهُم مَّوْعِدٌۭ لَّن يَجِدُوا۟ مِن دُونِهِۦ مَوْئِلًۭا

 

وَتِلْكَ ٱلْقُرَىٰٓ أَهْلَكْنَٰهُمْ لَمَّا ظَلَمُوا۟ وَجَعَلْنَا لِمَهْلِكِهِم مَّوْعِدًۭا

Քո Աստվածը գթած ու ներողամիտ է:Եթե նա ցանկանար նրանց արարքի համապատասխան պատիժներ ուղարկել, պետք  է արագացներ նրանց չարչարանքի ժամը:(Սակայն Աստծո խոստումներն անփոփոխ են): Նա Իր սպառնալիքների համար որոշակի ժամանակ է նշանակել: Կգա օրը, և նրանք չեն կարողանա փրկվել Աստծո զայրույթից:

Այն հանցավոր քաղաքները, որոնք քանդեցինք, նախապես որոշել էինք իրենց կործանման ժամանակը:

Այս այան, շարունակելով նախորդ այաներն ասում է, որ աստվածային պատիժը հանդիսանում է մեղավորների ոչնչացման պատճառը: Իհարկե ընդհանրապես, Աստված իր գթության շնորհիվ չի շտապում մարդկանց պատժել կամ հարցաքննել իրենց մեղքերի համար: Այլ խոսքով, Աստված, իր գիտության համաձայն, մեղավորներին թույլ է տալիս հատուցել իրենց սխալները և ապաշխարել: Սակայն եթե չօգտագործեն Աստծո գթությունը, Աստված իր արդարությամբ է վերաբերվելու նրանց նկատմամբ ու պատժի է ենթարկելու:

Այս այաներից սովորում ենք

1.Աստված իր արարածների նկատմամբ գթառատ է ու ներողամիտ, իսկ մարդիկ իրենք իրենց զրկում են աստվածային գթությունից:

2. Մեղավորները չպետք է հպարտանան նրանով, որ Աստված իրենց ժամանակ է տալիս, քանի որ հենց որ այդ ժամանակն ավարտվի, այլևս հնարավոր չի լինի փախչել պատժից:

3. Քաղաքակրթությունների ու հասարակությունների ոչնչացումը նրանց գործելակերպի ու չարությունների արդյունքն է:

4. Բռնության ենթարկվածները պետք է մտածեն, որ չեն արժանանալու աստվածային շնորհին Ինչպես որ բռնատերերը չպետք է գոռոզանան, որ Աստված իրենց ժամանակ է տալիս:

Քահֆ սուրայի 60 և 61-րդ այաներ

 

وَإِذْ قَالَ مُوسَىٰ لِفَتَىٰهُ لَآ أَبْرَحُ حَتَّىٰٓ أَبْلُغَ مَجْمَعَ ٱلْبَحْرَيْنِ أَوْ أَمْضِىَ حُقُبًۭا

 

فَلَمَّا بَلَغَا مَجْمَعَ بَيْنِهِمَا نَسِيَا حُوتَهُمَا فَٱتَّخَذَ سَبِيلَهُۥ فِى ٱلْبَحْرِ سَرَبًۭا

Մովսեսն ասաց իր ընկերոջը. «Չեմ դադարի փնտրել, մինչև չհասնեմ այն տեղը, ուր միանում են երկու ծովերը: Կշարունակեմ իմ ճանապարհըթեկուզ դա տևի մի քանի տարի»:

Երբ հասան երկու ծովերի միացման տեղը, տեսան, որ կորցրել են իրենց ձուկը, որը կրկին ծով էր վերադարձել մի ստորջրյա ճանապարհով:

Այս այաները խոսում են Խեզրի ու Մովսեսի հանդիպման մասին, որն ունի հատուկ խրատներ: Ինչպես ասվում է մեկնություններում, Աստված Մովսեսին ներշնչեց, որ գոյություն ունի մի մարդ, ում գիտությունն իրենից բարձր է: Ուստի Մոսվեսը որոշեց հանդիպել նրան: Այայում ասվում է. "Արարչի կողմից քեզ հորդոր է եղել, որ ծովի մոտ հանդիպես նրան: Նրան գտնելու համար, մի զամբյուղ վերցրու, մեջը մի ձուկ դիր ու հետդ տար: Այնտեղ, որտեղ ձկանն այլևս չտեսար, կլինի ձեր հանդիպման վայրը": Մովսեսն ու նրա ուղեկից Յուշեն շարժվեցին, մինչ հասան ծովի ափը: Մովսեսը մի քարի մոտ պառկեց հանգստանալու, սակայն նրա ուղեկիցն արթուն մնաց: Մովսեսի ուղեկիցը տեսավ, որ ձուկը ցատկեց ծովը, սակայն չարթնացրեց Մովսեսին: Իսկ երբ Մովսեսն արթնացավ, Յուշեն մոռացավ նրան պատմել ձկան մասին ու նրանք շարունակեցին ճանապարհը: Իսկ երբ Մովսեսն ասաց "Մի բան բեր ուտենք", Յուշեն պատմեց ձկան պատմությունը: Նրանք վերադարձան ծովի այն մասը, որտեղ ձուկն ընկել էր ջուրը: Այս այայի շարունակությունը հաջորդ այայում է:

Այս այաներից սովորում ենք

1. Նույնիսկ մարգարեները զգում են գիտության կարիք ու հանուն դրա ճամփորդում են:

2. Նա, ով փնտրում է  գիտություն, պետք է ինքը գնա գիտնականի մոտ, ոչ թե սպասի, որ գիտնականն իր մոտ գա:

Աստված Ձեզ պահապան