Ելք դեպի լույս 516
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 95 և 96-րդ այաներ
قَالَ مَا مَكَّنِّى فِيهِ رَبِّى خَيْرٌۭ فَأَعِينُونِى بِقُوَّةٍ أَجْعَلْ بَيْنَكُمْ وَبَيْنَهُمْ رَدْمًا
ءَاتُونِى زُبَرَ ٱلْحَدِيدِ ۖ حَتَّىٰٓ إِذَا سَاوَىٰ بَيْنَ ٱلصَّدَفَيْنِ قَالَ ٱنفُخُوا۟ ۖ حَتَّىٰٓ إِذَا جَعَلَهُۥ نَارًۭا قَالَ ءَاتُونِىٓ أُفْرِغْ عَلَيْهِ قِطْرًۭا
Ասաց. «Այն, ինչ Աստված է ինձ տվել, ավելի լավ է (քան այն, ինչ դուք եք առաջարկում): Օգնեք ինձ, և ես ձեզ պաշտպանելու համար ամուր պատվար կկանգնեցնեմ»:
Ասաց. «Ինձ բերեք երկաթի մեծ կտորներ, որպեսզի երկու լեռներն իրար միացնեմ: Փչեք կրակի վրա»։ Երբ երկաթի կտորները հրկիզվեցին, ասաց. «Ինձ համար բերեք լատուն, որպեսզի դրա վրա թափեմ»։
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ սարի վրա ապրող մարդիկ Զոլղարնեյնին խնդրեցին երկու սարերի միջև կառուցել մի պատնեշ, որպեսզի իրենք իրենց ապահով զգան: Զոլղարնեյնը պատասխանեց. “Դուք պետք է ինձ տրամադրեք որոշակի թվով մարդիկ, որպեսզի երկաթի ու պղնձի խառնուրդից մի նոր նյութ պատրաստենք, ու դրանով թույլ չտանք վարյի ցեղերին հարձակվել ձեզ վրա: Ձեզանից չեմ սպասում, որ վարձահատույց լինեք, որովհետև այն ինչ Աստված ինձ նվիրել է, ավելի լավ է, քան այն, ինչ դուք կարող եք ինձ տալ”:
Այս այաներից սովորում ենք
1. Մարգարեները մարդկանց աշխարհիկ հարցերը լուծելու հարցում նույնպես սրտացավ են լինում, հատկապես եթե դա վերաբերում է մարդկանց անվտանգությանը:
2. Մարդկանց մասնակցությունը նախագծերին շատ կարևոր է, որպեսզի նրանց մոտ զարգանա համագործակցության հոգեբանությունը և նեղություն կրեն մի բանի համար, որ իրենց անհրաժեշտ է ու հեշտությամբ չկորցնեն այն:
3. Հնարավորությունների, ինչպես նաև բյուջեի և ուժի առկայությունը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև լավ տնօրեն, որպեսզի բոլոր աշխատանքները ճիշտ իրականացվեն: Զոլղարնեյնից առաջ մարդիկ ունեին նույն հնարավորությունները, սակայն նրաքն չունեին լավ տնօրեն
Քահֆ սուրայի 97 և 98-րդ այաներ
فَمَا ٱسْطَٰعُوٓا۟ أَن يَظْهَرُوهُ وَمَا ٱسْتَطَٰعُوا۟ لَهُۥ نَقْبًۭا
قَالَ هَٰذَا رَحْمَةٌۭ مِّن رَّبِّى ۖ فَإِذَا جَآءَ وَعْدُ رَبِّى جَعَلَهُۥ دَكَّآءَ ۖ وَكَانَ وَعْدُ رَبِّى حَقًّۭا
Վայրի ցեղերը (Գոգն ու Մագոգը) չկարողացան բարձրանալ պատը կամ ծակել այն:
Ապա ասաց. «Այս գործն աստվածային շնորհի արդյունք է: Երբ Տիրոջ կողմից նշանակված ժամը հասնի, այն փոշու կվերածվի: Նրա խոստումներն անսխալական են»:
Այս այաներն անդրադառնում են երեք խնդրի: Առաջին. Զոլղարնեյնի ջրամբարտակն այնքան ամուր էր, որ հարձակվող ցեղերը ոչ միայն չէին կարող դրանից անցնել: Ջրամբարտակի երկարությունն ու լայնությունն այնքան մեծ էին, որ ոչ ոք չէր կարող դրա վրա բարձրանալ: Իսկ երկաթից և պղնձից ստեղծված նյութն այնպիսին էր, որ ոչ մեկը չէր կարող այն ծակել: Երկրորդը հերթին, Զոլղարնեյնը չասաց, որ դա իր կամ մարդկանց գործն է: Նա ասաց, որ ջրամբարտակը կառուցվում է Աստծո շնորհիվ ու Աստված է երաշխաորում մարդկանց անվտանգությունը: Եվ վերջապես, կգա մի օր, երբ ջրամբարտակը կփլվի: Դա կլինի դատաստանի օրը, երբ կլինի հզոր երկրաշարժ, որը կհավասարեցնի երկրի մակերևույթը
Այս այաներից սովորում ենք
1. Այն, ինչ կառուցվում է , պետք է կառուցվի շատ ամուր: Եվ դա եղել է Աստծո մարգարեների աշխատելու ձևը: Որպես օրինակ, ջրամբարտակն այնքան ամուր էր, որ այն կարող էր քանդվել միայն դատաստանի օրը:
2. Աստվածային մարդիկ իրենց և մարդկանց հաջողությունների համար փառաբանում են Աստծուն ու չեն գոռոզամտանում
3. Չնայած որ հավատում ենք դատաստանի օրվան, սակայն աշխարհիկ հարցերում պետք է լինենք լուրջ ու աշխատասեր, աշխատելով և’ աշխարհիկ և’ հանդերձյալ կյանքերի համար:
Քահֆ սուրայի 99-101-րդ այաներ
وَتَرَكْنَا بَعْضَهُمْ يَوْمَئِذٍۢ يَمُوجُ فِى بَعْضٍۢ ۖ وَنُفِخَ فِى ٱلصُّورِ فَجَمَعْنَٰهُمْ جَمْعًۭا
وَعَرَضْنَا جَهَنَّمَ يَوْمَئِذٍۢ لِّلْكَٰفِرِينَ عَرْضًا
ٱلَّذِينَ كَانَتْ أَعْيُنُهُمْ فِى غِطَآءٍ عَن ذِكْرِى وَكَانُوا۟ لَا يَسْتَطِيعُونَ سَمْعًا
Գալու է այն օրը, երբ մարդիկ խառնվելու են իրար հետ: Փողը հնչելու է, և նրանք բոլորը հավաքվելու են:
Այդ օրն ահավատներին գեհենը որպես բնակավայր պիտի տանք:
Նրանց աչքերը քողով են ծածկվելու և ականջները փակվելու են ճշմարտության առջև:
Այս այաները համեմատելով Անբիա սուրայի 96-րդ այայի հետ, այնպես է թվում, որ դատաստանի օրվա շեմին, Զոլղարնեյնի ջրամբարտակը փլվում է և Գոգ ու Մագոգ ցեղերը վերսկսում են իրենց վայրենի հարձակումները: Նրանք ալիքի նման գրավելու են երկրի որոշ մասերը, որպեսզի այդ ժամանակ հնչի շեփորը, մարդիկ գնան այս աշխարհից և երբ այն երկրորդ անգամ հնչի, կանգնեն դատաստանի առջև: Այն ժամանակ անհավատները գնալու են դժոխք, որպեսզի ներկա լինեն դատաստանի օրվա անապատում: Անհավատները դժոխք են գնում, որովհետև իրենց աչքերը, սրտերն ու ականջները փակել են ճշմարտության առջև ու մոռացել Աստծուն
Այս այաներից սովորում ենք
1.Աշխարհի վերջի նշաններից մեկը խառնաշփոթ վիճակն է, որ ստեղծվելու է մարդկանց միջև և վայրենի ցեղերը հարձակվելու են:
2. Բնության երևույթներից շատերը ցույց են տալիս Աստծո բարությունը: Սակայն շատ մարդիկ դա չեն հասկանում:
Աստված Ձեզ պահապան