Ելք դեպի լույս 518
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 107 և 108-րդ այաներ
إِنَّ ٱلَّذِينَ ءَامَنُوا۟ وَعَمِلُوا۟ ٱلصَّٰلِحَٰتِ كَانَتْ لَهُمْ جَنَّٰتُ ٱلْفِرْدَوْسِ نُزُلًا
خَٰلِدِينَ فِيهَا لَا يَبْغُونَ عَنْهَا حِوَلًۭا
Իսկ այն հավատացյալը, որը բարիք է գործում, արքայութան պարտեզներում է բնակվելու:
Հավիտյանս բնակվելով երանության բնակավայրում, այլևս չի փափագելու, որ իր վիճակը փոխվի:
Այս այաները խոսում են առաքինի հավատացյալների մասին, ասելով. Սրտանց հավատքն ու արժանի ու բարի գործը մարդուն ուղեկցում են դրախտ: Այն դրախտը, որտեղ առաքինիները ապրելու են հավերժ ու ոչ մի տառապանք չեն կրելու: Իսլամի մարգարեի խոսքերի համաձայն, դրախտն ունի մի քանի աստիճան, որոնցից ամենաբարձրը Ֆիրդոսն է: Այս այան խոսում է այդ մասին
Այս այաներից սովորում ենք
1. Դրախտ մտնելու համար, մարդը պետք է հավատք ունենա և բարի գործ անի: Հավատքն առանց բարի գործի ընդունելի չէ, իսկ բարի գործը, որը շաղախված չէ հավատքով, չի կարող հանդերձյալ կյանքում պարգևատրվել:
2. Դրախտի մեծությունն ու դրա բարիքներն այնպիսին են, որ դրախտի բնակիչը դրանցիցի չի ձանձրանում:
Քահֆ սուրայի 109-րդ այա
قُل لَّوْ كَانَ ٱلْبَحْرُ مِدَادًۭا لِّكَلِمَٰتِ رَبِّى لَنَفِدَ ٱلْبَحْرُ قَبْلَ أَن تَنفَدَ كَلِمَٰتُ رَبِّى وَلَوْ جِئْنَا بِمِثْلِهِۦ مَدَدًۭا
Ասա՛. «Եթե ծովի ջրերը թանաքի փոխվեին, Աստծո խոսքերը (գրվելու) համար ծովը պիտի սպառվեր, սակայն Աստծո բարիքներն ամբողջությամբ փառաբանված չէին լինի»:
Քահֆ սուրայի ավարտին, իսլամի մարգարեին երկու հարց է ներկայացնում մուսուլմաններին ու անհավատներին: Ուստի այս և Քահֆ սուրայի վերջին այաներում, կրկնվել է “Ասա” հրամայական բայը: Թեև եթե նույնիսկ այն օգտագործված չլիներ, պարզ էր, որ մարգարեն ինքը չի խոսում, այլ Ղուրանն աստվածային խոսք է, որ իջել է մարգարեի սրտին ու լսվում է նրա լեզվից: Այս այան ասում է. Աստվածային խոսքերը մարդու ընկալումից ավելի վեր են, այնպես որ եթե ծովերի ջուրը թանաք դառնային ու հնարավոր լիներ դրանցով գրել, ծովի ջրերը կավարտվեն: Սակայն Աստծո խոսքը չի ավարտվում: իսկ որոնք են այդ ոսքերը: Պարզ է, որ բոլոր արարածները, մեծ լինեն թե փոքր, տիեզերքից կամ ամենաչնչին բջիջը, բոլորն Աստծո գոյության նշանն են ու արարչագործության գրքի բառերը: Բոլոր աստվածային գրքերի ու մարգարեներին ներշնչված խոսքերն աստվածային խոսքեր են: Այլ խոսքով, այն, ինչ Աստծո նշան ունի, աստվածային խոսք է: Ուստի Ղուրանի ասելով, Հիսուսն աստվածային խոսք է, որովհետև նա աստվածային հրաշք է համարվում մարդկանց մեջ:
Այս այայից սովորում ենք
1. Ամբողջ տիեզերքն ու ամբողջ էությունն Աստծո արարչագործության գոյության նշանն է: Եթե մարդու աչքը տեսնի ու ականջը լսի այս խոսքերը, ուրեմն կկատարեալագործվի:
2. Ինչքան որ մարդու գիտությունը բարձրանում է, ավելի նոր ու անճանաչելի աշխարհներ են բացվում նրա առջև ու մարդու գիտությունը չի կարող այդ ամենն ընկալել:
Քահֆ սուրայի 110-րդ այա
قُلْ إِنَّمَآ أَنَا۠ بَشَرٌۭ مِّثْلُكُمْ يُوحَىٰٓ إِلَىَّ أَنَّمَآ إِلَٰهُكُمْ إِلَٰهٌۭ وَٰحِدٌۭ ۖ فَمَن كَانَ يَرْجُوا۟ لِقَآءَ رَبِّهِۦ فَلْيَعْمَلْ عَمَلًۭا صَٰلِحًۭا وَلَا يُشْرِكْ بِعِبَادَةِ رَبِّهِۦٓ أَحَدًۢا
Ասա. «Ես ձեզ նման մարդ եմ, բայց ընդունել եմ երկնային հայտնությունները: Կա միակ մի Աստված: Ով հավատում է, որ մի օր կանգնելու է Աստծո առջև, թող բարիք գործի ու Աստծուց զատ որևէ մեկի չպաշտի»:
Այս այայում, որը Քահֆ սուրայի վերջին այան է, մարգարեն ուղարկվում է, որ մարդկանց ասի. Ես ձեզ նման մարդ եմ: Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ Աստված ինձ ներշնչում է և ես պարտավոր եմ Աստծո պատգամները փոխանցել ձեզ: Իսկ այդ պատգամներն ինչ են, եթե ոչ հրաժարվել անհավատությունից, կռապաշտությունից ու բարի գործ անել: Իսկ եթե այդպես անեք, կարժանանաք Աստծո բարությանն ու դրախտ կգնաք: Այս այայում աստվածապաշտությունն ու անհավատությունից հրաժաշրվելը շեշտվել են, որպեսզի հավատացյակները հրավիրվեն բարի գործ անելու ու նրանց հորդորվի չլինել ցուցամոլ ու կեղծավոր: Այսինքն` սրտանց չհավատալ, սակայն արտաքանապես ուրիշ բան ցույց տալ
Այս այայից սովորում ենք
1. Մենք մեզ պետք է ներկայացնենք այնպես, ինչպես որ կանք: Մարգարները հայտարարեցին, որ իրենք պարզապես մարդ են և ոչ ավելին: Եվ նման մարդիկ կարող են մյուսների համար օրինակ ծառայել, ոչ թե հրեշտակները:
2. Մարդն ապրում է դրախտ մտնելու հուսյով: Իսկ դրան հասնելու հույսով, մարդը պետք է բարի գործ կատարի:
Աստված Ձեզ պահապան