Ելք դեպի լույս 520
Հանուն գթած և ողորոմած Աստծո։ Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրայի 6 և 7-րդ այաներ.
یَرِثُنِى وَیَرِثُ مِنْ ءَالِ یَعْقُوبَ ۖ وَٱجْعَلْهُ رَبِّ رَضِیًّۭا
یَٰزَکَرِیَّآ إِنَّا نُبَشِّرُکَ بِغُلَٰمٍ ٱسْمُهُۥ یَحْیَىٰ لَمْ نَجْعَل لَّهُۥ مِن قَبْلُ سَمِیًّۭا
Նա թող լինի իմ ժառանգորդը, Հակոբի ընտանիքի ժառանգորդը, և արա այնպես, Տե՛ր, որ Քեզ հաճելի լինի:
Ո՛վ Զաքարիա, քեզ ավետում ենք, որ մի զավակ ես ունենալու, և նրա անունը Յահյա (Հովհաննես) պիտի լինի: Իրենից առաջ այս անունը ոչ ոք չի կրել:
Այս այաներում խոսվում է Հակոբի գերդաստանի ժառանգության մասին, քանի որ Զաքարիայի կինը Սողոմոնի ցեղից էր ու նա էլ Հակոբի որդի Եհովայի զավակներից էր ու մեծ հարստություն էր ժառանգել: Ուստի անհրաժեշտ էր, որ Զաքարիան մտածեր իրենից հետո ժառանգորդների մասին, քանի որ եթե այդ հարստությունը հայտնվեր ոչ առաքինի ու անբարո մարդկանց ձեռքում, կդառնար հասարակության մեջ անբարոյականության տարածման աղբյուր: Ուստի նա իր աղոթքի մեջ Աստծուց խնդրում է, որ իր ժառանգորդը լինի արժանի և Աստծո կողմից ընդունելի անձ: Իհարկե, որոշ մեկնաբանների կարծիքով, հարստությունն այս այայում վերաբերում է ոչ թե գումարին, այլ մարգարեությանը: Իհարկե, կարելի է այս երկու տեսակետները համատեղել: Այսինքն` Զաքարիան Աստծուց խնդրում էր իրեն պարգևել մի զավակ, որը կժառանգեր իր հարստությունն ու Աստծո կողմից կօրհնվեր որպես առաքյալ:
Աստված կատարեց Զաքարիայի աղոթքն ու նրան պատգամեց, որ նա կունենա մի զավակ, որը կլինի եզակի ու կունենա արտոնություններ, որոնք ոչ մեկը չի ունեցել: Աստված ընտրեց նրա անունն ու հենց մանկուց նրան տվեց մարգարեության աստիճան: Հովհաննեսը մանկուց շատ ուշիմ էր, և հատուկ պայմաններից ելնելով, մշտապես ճամփորդում էր: Նա չամուսնացավ ու հրաժարվեց աշխարհիկ հաճույքներից: Նիանից հետո, Հիսուսը նույնպես այս պատճառով մինչև կյանքի վերջն ապրեց միայնակ:
Այս այայից սովորում ենք
1. Որդի ունենալը բնական ցանկություն է:
2. Երեխաների անունն ընտրելիս պետք է շատ ուշադիր լինենք, քանի որ անունը կարող է լինել մշակույթի, հավատքի ու կապվածությունների դրսևորում:
Մարիամ սուրահի 8 և 9-րդ այաներ․
قَالَ رَبِّ أَنَّىٰ يَكُونُ لِى غُلَٰمٌۭ وَكَانَتِ ٱمْرَأَتِى عَاقِرًۭا وَقَدْ بَلَغْتُ مِنَ ٱلْكِبَرِ عِتِيًّۭا
قَالَ كَذَٰلِكَ قَالَ رَبُّكَ هُوَ عَلَىَّ هَيِّنٌۭ وَقَدْ خَلَقْتُكَ مِن قَبْلُ وَلَمْ تَكُ شَيْـًۭٔا
Զաքարիան ասաց. «Տե՛ր, ես ինչպե՞ս կարող եմ զավակ ունենալ, եթե կինս ամուլ է, իսկ ես թևակոխել եմ անկարողության տարիքը»:
(Հրեշտակը) պատասխանեց. «Հրամանը պիտի իրականանա: Քո Արարիչն ասել է, որ այդ հրաշքն Իր համար հեշտ է (կատարելը), քեզ նույնպես ստեղծել է ոչնչից:
Չնայած Զաքարիան Աստծուց զավակ էր խնդրել, սակայն չգիտեր, թե իր խնդրանքն ինչպես էր իրականանանլու: Արդյո՞ք ինքն ու կինը երիտասարդանալու էին, թե՞ հենց ծեր հասակում էին ունենալու զավակ: Իհարկե այս զարմանքը չէր հակասում մարգարեությանը, որովհետև այնուամենայնիվ մարգարեների գիտությունը սահմանափակ է ու նրանք Աստծո շատ գործերի մասին տեղյակ չեն: Բնականաբար, բացարձակ Աստված ինքն է սահմանել բնական օրենքները և կարող է դրանց հնարավորությունները սահմանափակել կամ կրկնապատկել:
Այս այաներից սովորում ենք
1. Ամուլ կանայք ու տղամարդիկ չպետք է հուսահատվեն Աստծո շնորհից: Գուցե նրանց հաջողվի զավակ ունենալ:
2. Աստծո արարչագործության մասին խորհելը վերացնում է աստվածային ուժի մասին յուրաքանչյուր կասկած:
Մարիամ սուրայի 10 և 11-րդ այաներ.
قَالَ رَبِّ ٱجْعَل لِّىٓ ءَايَةًۭ ۚ قَالَ ءَايَتُكَ أَلَّا تُكَلِّمَ ٱلنَّاسَ ثَلَٰثَ لَيَالٍۢ سَوِيًّۭا
فَخَرَجَ عَلَىٰ قَوْمِهِۦ مِنَ ٱلْمِحْرَابِ فَأَوْحَىٰٓ إِلَيْهِمْ أَن سَبِّحُوا۟ بُكْرَةًۭ وَعَشِيًّۭا
Ծերունին ասաց. «Տե՛ր, ինձ մի նշան տուր»: Պատասխանեց. «Նշանը այն է լինելու, որ ամբողջ երեք գիշեր համր ես մնալու, այն դեպքում, երբ լեզուդ առողջ է»:
Նա (Զաքարիան) դուրս եկավ աղոթատեղիից և դեպի իր ժողովուրդն առաջանալով՝ նրանց ասաց, որ գիշեր ու ցերեկ գովաբանեն Աստծուն:
մեկնաբանների կարծիքով, որպեսզի իմանար, թե այն պատգամը, որ լսել էր աստվածային ներշնչանք էր թե ոչ, Զաքարիան Աստծուց խնդրեց իրեն մի նշան ուղարկել: Պատասխան եկավ, որ նա երեք օր չի կարողանա խոսել: Նրա լեզուն առողջ կլինի, սակայն բացի Աստծուն հիշելուց, այն ոչինչ չի կարող արտասանել: Այս նշանից հետո, երբ նա աղոթավայրից դուրս եկավ, մարդկանց հրավիրեց աղոթել և քանի որ չէր կարողանում խոսել, իր խոսքն ասում էր նշաններով:
Այս այաներից սովորում ենք
1. Մեր մարմնի անդամները ենթարկվում են Աստծո կամքին: Եթե նա չցանկանա, մեր մարմնի անդամները կարող են չգործել:
2. Աստծուն հիշելն ու պաշտելը պետք է լինի մշտական:
Աստված Ձեզ պահապան