Ելք դեպի լույս 521
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 12 և 13-րդ այաներ.
يَٰيَحْيَىٰ خُذِ ٱلْكِتَٰبَ بِقُوَّةٍۢ ۖ وَءَاتَيْنَٰهُ ٱلْحُكْمَ صَبِيًّۭا
وَحَنَانًۭا مِّن لَّدُنَّا وَزَكَوٰةًۭ ۖ وَكَانَ تَقِيًّۭا
Ո՛վ Հովհաննես, եռանդուն հավատքով կարդա այս Գիրքը: Մենք նրան ընտրեցինք դեռ շատ փոքր հասակից:
Տվեցինք նաև բարեպաշտություն և ողորմածություն ու պարկեշտություն:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված լսեց Զաքարիայի աղոթքն ու նրան և իր կնոջը տվեց մի որդի, որի անունը Հովհաննես էր: Այս այան ասում է. Աստված Հովհաննեսին տվեց մտածելու մեծ ունակություն, որպեսզի խորապես ընկալի ճշմարտությունն ու իմաստնությունը: Նա մաքուր էր ու բարի: Նա Աստծո առաքյալն էր և ոչ մի ջանք չխնայեց,իր երկնային գիրքը տարածելուև Աստծո վարդապետությունն իրականցնելու համար: Սակայն դա միայն Հովհաննեսին չէր վերաբերում: Աստված տարբեր այաներում աստվածային մարգարեներին հորդորել է երկնային գիրքը տարածելու համար ջանք չխնայել:
Այս այաներից սովորում ենք
Մարգարեներն ու նրանց հետևորդները պարտավոր են իրականացնել աստվածային վճիռները`կտրականապես ու ամենայն լրջությամբ, աստվածային կրոնը պահպանելով մարդկանց մեջ:
Ուրիշներին բարություն անելն աստվածային յուրահատկություն է,. Որով Աստված օժտել է իր առաքյալներին:
Մարիամ սուրահի 14 և 15-րդ այաներ.
وَبَرًّۢا بِوَٰلِدَيْهِ وَلَمْ يَكُن جَبَّارًا عَصِيًّۭا
وَسَلَٰمٌ عَلَيْهِ يَوْمَ وُلِدَ وَيَوْمَ يَمُوتُ وَيَوْمَ يُبْعَثُ حَيًّۭا
Նա արդար եղավ իր ծնողների հանդեպ և ոչ գոռոզություն ցույց տվեց, ոչ էլ՝ անհնազանդություն։
Խաղաղություն թող իջնի նրա ծնված ու մեռած օրվա վրա: Խաղաղությունը պիտի նրան ընկերակցի նաև հարության օրը:
Այս այաներում Աստված խոսում է Հովհաննեսի մասին, նշելով, որ նա աստվածավախ էր, բարի` իր ծնողների ու մարդկանց նկատմամբ, գոռոզամիտ չէր և ոչ էլ բռնապետ: Այնուհետև այաները խոսում են յուրաքանչյուր մարդու կյանքում երեք կարևոր փուլի ամսին: Նախ` ծնվելու և աշխարհ գալու փուլը, մահը և աշխարհիկ կյանքից հեռանալն ու դատաստանի օրը: Այն օրը, երբ բոլորը հարություն են առնում ու սկսվում է նրանց ճշմարիտի կյանքը: Այս այաներում կիրառվել է Սալամ բառը, որը միայն բարևելու իմաստ չոիւնի: Այն նշանակում է նաև առողջություն և ապահովություն: Իսկ դա պատճառ է դառնում, որպեսզի մարդը հեռու մնա այն բոլոր երևույթներից, որ կարող են վնասել իրեն:
Այս այաներից սովորում ենք.
Ծնողների նկատմամբ բարի լինելը յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է, լինի նա հասարակ քաղաքացի, թե` պաշտոնյա:
Առողջ կյանքը երաշխավորում են մաքրությունը, բարությունը ծնողների նկատմամբ և մեղքից հեռու մնալը:
Մարիամ սուրահի 16 և 17-րդ այաներ.
وَٱذْكُرْ فِى ٱلْكِتَٰبِ مَرْيَمَ إِذِ ٱنتَبَذَتْ مِنْ أَهْلِهَا مَكَانًۭا شَرْقِيًّۭا
فَٱتَّخَذَتْ مِن دُونِهِمْ حِجَابًۭا فَأَرْسَلْنَآ إِلَيْهَا رُوحَنَا فَتَمَثَّلَ لَهَا بَشَرًۭا سَوِيًّۭا
(Ո՛վ մարգարե), Ղուրանի մեջ գովեստով խոսիր Մարիամի մասին. փառաբանիր այն օրը, երբ նա հեռացավ իր ընտանեկան հարկից ու դեպի Արևելք (Երուսաղեմ) գնաց:
Նա գաղտնի ծածկվեց մի քողով, և մենք նրան ուղարկեցինք մեր հոգին՝ անթերի մարդու կերպարով:
Հովհաննեսի կյանքի պատմությունն ավարտվեց և այս այաները խոսում են Հիսուսի մասին, որը բազմաթիվ ընդհանրություններ ուներ Հովհաննեսի հետ: Այս այաներում, Ղուրանը, դիմելով Մուհամմադ մարգարեին, ասում է. “Այս Գրքում և Մարիամ անվանված սուրահում, խոսիր Մարիամի ու սուրբ Հոգու մասին, ով հեռացավ իր ընտանիքից ու Բեթղեհեմում մեկուսացավ: Նա հեռու մնաց և իրեն քողարկեց, որպեսզի իրականացնի իր պաշտամունքը մարդկանցի հեռու”: Աստծո կամոք, հրեշտակներից մեկը, մի գեղեցիկ մարդու տեսքով հայտնվեց Մարիամին, որը զարմացավ:
Այս այաներից սովորում ենք
Կատարելության ու բարոյական արժեքներին հասնելու համար կանանց ու տղամարդկանց միջև տարբերություն չկա: Իմաստնությունը վերաբերում է և կանանց և տղամարդկանց:
Գաբրիելը և հրեշտակները, մարգարեներին այցլելուց բացի , այցլեում և զրուցում են նաև ուրիշների հետ:
Կինը կարող է բարոյական առաքինություն ձեռք բերել և այնպես անել, որ հրեշտակն իրեն այցելի ու իր հետ հաղորդակցվի:
Աստված Ձեզ պահապան