Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:
2021 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով գալիք տարվա համար նախանշված ծրագրերին՝ բանախոսն առանձնացրեց Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները:
«Ծրագիրն իրենից ներկայացնելու է արդիականացված մաքսակետի կառուցման աշխատանքների կազմակերպում: Յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված է 1 միլիարդ 772.5 միլիոն և 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ», - ասաց Հովհաննիսյանը:
--------------------------
Իսրայելը միացել է Թուրքիային, ահաբեկիչներին ու սիրիացի վարձկաններին՝ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունում և աստիճանաբար զգալու է այդ դաշինքի հետևանքներն իր վրա։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սիոնիտական ռեժիմի The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։
Փաշինյանն ասել է, որ Իսրայելը լայնորեն մասնակցում է հակամարտությանը, քանի որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ «Կարծում եմ՝ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին՝ վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը հիմա նույն կողմում են։ Իսրայելը պետք է մտածի՝ դա իրո՞ք հարմար դիրքորոշում է», – ասել է Փաշինյանը։
Խոսելով Իսրայելի նախագահի՝ Հայաստանին առաջարկած մարդասիրական օգնության մասին, Փաշինյանն ասել է․ «Վարձկաններին զենք վաճառող երկրի՞ մարդասիրական օգնությունը, որը նրանք օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար։ Կարծում եմ, Իսրայելը այդ օգնությունը պետք է ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։
------------------------
«Այս ընթացքում համապատասխան աշխատանքը շարունակվել է եվրասիական տնտեսական եւ ռազմաքաղաքական կառույցների, նաեւ՝ ԱՊՀ-ի հետ: Նույնը վերաբերում է հարեւան Վրաստանին եւ Իրանին:
Իհարկե, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարեւաններին»,- 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարավաղի դեմ թուրքադրբեջանական տանդեմի լայնածավալ ագրեսիային ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են իր սահմանի մոտ: Ակնհայտ է, որ դա Իրանին անհանգստացնում է, եւ նրանք այդ մասին բացահայտ խոսում են ու որոշակի նախապատրաստական աշխատանքներ են ստիպված կատարում: Իրենք այդ ահաբեկիչների հետ կռվում են Մերձավոր Արեւելքում, հիմա դրանք հայտնվել են իրենց հարեւանությամբ»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով. «Վտանգը հստակ զգում է նաեւ ՌԴ-ն, որովհետեւ վտանգը մոտենում է Հյուսիսային Կովկասին եւ ողջ ԱՊՀ տարածքին: Այդ վտանգից զերծ չի մնում նաեւ Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձեւավորվել է իրավիճակ, որը մտահոգում է շատ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի հարաբերություններ»:
------------------------------
Իրանագետ Գարիկ Միսակյանն անդրադարձել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչիի՝ ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված մի շարք այցերին ու դրանց հետևած հայտարարություններին:
----------------------------------
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը տարածաշրջանային մակարդակով լուրջ մտահոգություններ է առաջացրել:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, հեռուստատեսային ելույթում ասել է. «Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի»:
Այաթոլլահ Խամենեին անդրադարռնալով ղարաբաղյան հակամարտությանն ասել է. «Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի: Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայերի անվտանգությունը պետք է պահպանվի»:
Նա հավելել է. «Միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին: Եթե նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»:
Հակամարտության վերաբերյալ Իրանի առաջնորդի հայտարարությունն արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ և տրամաբանական դիրքորոշումը հին վերք դարձած այս հակամարտության վերաբերյալ, որը կարող է հանգեցնել ավելի մեծ լարվածության, եթե խաղաղ լուծում չունենա:
Այդ առումով, պետք է հաշվի առնել երկու կարևոր կետ. Նախ, այս հակամարտության սրումը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը. Եվ երկրորդ՝ հակամարտությունը պետք է լուծվի պահպանելով կողմերի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հարաբերությունները կարգավորող սկզբունքների շրջանակներում:
Այդ նպատակով, հակամարտության հենց սկզբից, Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսեց իր ջանքերը դրա լուծման ուղղությամբ: Այդ շրջանակում, անցյալ շաբաթ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով Իրանի հատուկ ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Արաղչին, այցելեց Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման Իրանի նախաձեռնությունը: Իրանի նախաձեռնության մեջ ընդգծվում է Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ տալու և փոքրամասնությունների իրավունքների և հումանիտար իրավունքի պաշտպանությունը: Իրանի նախաձեռնության մյուս հիմնաքարը տարածաշրջանային մոտեցումն է և տարածաշրջանում ազդեցիկ երկրների մասնակցությունը հակամարտության լուծման գործընթացին:
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լայնածավալ պատերազմի վերածվեց 1988-ի փետրվարին և տևեց մինչև 1994-ի մարտ ամիսը: Հակամարտության հենց սկզբից Եվրոպան Միացյալ Նահանգները սկսեցին դրա լուծմանն ուղղված գործողությունները և ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն այս տարիների ընթացքում բոլոր այդ նախաձեռնությունները չեն կարողացել նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փորձը ցույց է տվել, որ արևմտյան երկրները, տարբեր դրդապատճառներով, իրենց շահերը տեսնում են տարածաշրջանի երկրների ճգնաժամի մեջ: Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը բացառություն չէ այս կանոնից, և դրա շարունակումը միանշանակ «վնասակար է» ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հակամարտող կողմերի ազգային շահերի համար:
-------------------------
Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է այդ երկրում,Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ծայրահեղական ահաբեկիչների ներկայության և անվտանգության ռիսկերի մասին և շեշտել նրանց դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա դերակատարներին, այդ թվում Թուրքիային թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքի վարձկանները տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Նա հավելել է, որ հակամարտության գոտում կա շուրջ 2000 վարձկան:
Այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցնների ընթացքում:
Տարածաշրջանային քաղաքականությանը համահունչ՝ Թուրքիան ակտիվորեն միջամտել է տարածաշրջանային ճգնաժամերին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի և Լիբիայի ճգնաժամերը ՝ ծայրահեղական ահաբեկիչներին ուղարկելով այդ տարածքներ:
Ահաբեկիչների ներկայությունը վերջին ռազմական զարգացումներում Լեռնային Ղhարաբաղի պատերազմում և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած ռազմական օգնությունը, հանգեցրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների գրավմանը:
Ըստ ամենայնի, Անկարան, որն այժմ հովանավորում է Բաքվին, մտադիր չէ դադարեցնել այս պատերազմը, որը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի համար:
Լեռնային Ղարաբաղում ծայրահեղականների ներկայության հետ կապված մտավախություններն ավելի շատ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանում նրանց շարունակական ներկայությամբ, հատկապես Իրանի մերձակա սահմանային շրջաններում, և դրանց հնարավոր տարածումը Հարավային Կովկասում և Ռուսաստանում:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ասել էր. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը կարող է դարպաս դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ՝ տարածաշրջան և Ռուսաստան մուտք գործելու համար»:
Ծայրահեղական ահաբեկիչներին մարզելու, վերազինելու և ուղարկելու Անկարայի վարած քաղաքականությունը առաջացրել է Մոսկվայի մտահոգությունները
Իհարկե, Ռուսաստանը այդ հարցում միայնակ չէ, և Իրանը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական տարրերի առկայության, նրա սահմանների մոտակայության և անվտանգության սպառնալիքների մասին: