Ապրիլ 18, 2016 11:06 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանում բնակվող քրդերի և նրանց տարազների մասին: Նշենք, որ քրդերի մասին զրույցը կշարունակենք իրանական մյուս ցեղախմբերին ևս թեթևակի ներկայացնելուց հետո: Մեկ այլ հաղորդման ընթացքում Ձեզ կծանոթացնենք իրանական ցեղախմբերի մշակութային տվյալներին, այդ թվում ծիսակատարություններին, հարսանեական արարողություններին, տոներին, տեղական խաղերին և կերակրատեսակներին: Այսօրվա զրույցում կանդրադառնանք Լոռեսթանի շրջանում բնակվող լոռ ցեղախմբերին: Ընկե

Լոռեսթան նահանգն Իրանի արևմտյան նահանգներից է: Նահանգն զբաղեցնում է շուրջ 28 հազար քառակուսի կիլոմետր տարածություն և ունի շուրջ մեկ միլիոն 750 հազար բնակչություն: Նահանգի կենտրոնն է Խոռամաբադը և Բորուջերդը հանդիսանում է երկրորդ խոշոր քաղաքը: Հնագիտական գտածոների համաձայն, տարածքը եղել է մարդկային կյանքի առաջին բնօրրաններից մեկը: Նախքան մարերը, Լոռեսթանում բնակվում էին Քասիները, Լոլոբիները և էլամացիները և որպես Իրանի տարածք, Լոռեսթան էին գաղթում արիական ցեղեր: Մարերը գաղթեցին Իրանի արևմուտք, այդ թվում ներկայիս Լոռեսթանի շրջաններ: Զագրոսի շրջան մուտք գործելով, մարերի հետ միախառնվեցին այնտեղի բնիկները և տարածեցին իրանական լեզուն: Իրանի դեմ արաբների հարձակումից հետո, Լոռեսթանը կոչվում էր Ջեբալ, Լոռե քուչաք, Փիշքուհ և այլ անուններով: Լոռեսթանը լեռնային նահանգ է Իրանի արևմուտքում: Այդ նահանգում են գտնվում զագրոսյան լեռները: Ունի բազմազան կլիմա: Լոռեսթանը հյուսիսից հարևան է Համադան և Մարքյազի, արևելքից Սպահան, հարավից Խուզիստան և արևմուտքից Քերմանշահ և Իլամ նահանգներին: Հարավ-արևելքից նահանգը հարևան է Չահարմահալ ու Բախթիարի նահանգին:

Լոռեսթանի բնակչության մաս են կազմում լոռ ցեղախմբի տարբեր տոհմեր ու ազգություններ: Լոռեսթանի բնակչության լեզուն է լոռերեն: Լոռերի բնակության շրջանը չի սահմանափակվում միայն Լոռեսթանով: Չահարմահալ ու Բախթիարի, Ֆարս, Սպահան, Քոհքիլոյե և Բոյերահմեդ, Խուզիստան, Համեդան և Իլամ նահանգներում նույնպես ապրում են լոռեր:

Լոռերի լեզուն ունի երեք բարբառ` Լառի, Լաքի և Բախթիարի: Բախթիարին տարածված բարբառ է «Լոռե բոզորգի» շրջանում: Մի խումբ մարդիկ էլ այդ բարբառով խոսում են «Լոռե քուչաքում», այդ թվում Լոռեսթանի Ազնա և Ալիգուդարզ քաղաքներում: Լաքի բարբառով են խոսում Լոռեսթանի հյուսիս-արևմտյան շրջանում և լառի բարբառով են խոսում Լոռեսթանի մեծ մասում: Լոռերի լեզվի երեք բարբառները մշակութային տարբերություններ են առաջացրել նրանց միջև: Տարբերություն կա նաև երաժշտությամբ զուգորդված նրանց ցուցադրական շարժումներում:

Աշխարհագրական պայմաններից ելնելով, լոռերը տարբեր աշխատանքներով են զբաղվում: Քանի որ աշխատանքների մեծ մասը կանանց միջոցով է իրականացվում, աշխատելիս նրանք երգում են աշխատանքի երգեր և դրան համապատասխան շարժումներ են կատարում: Ընդհանուր աշխատանքներում կանայք երգում են տղամարդկանց հետ միասին: Լոռի այս երաժշտությունն ընդգրկում է տարբեր աշխատանքների և դեպքերի, այդ թվում քոչի, հունձքի, կալսի, կաթ կթելու, գորգագործության, հովվության, ինչպես նաև պատերազմի երգեր: Աշխատանք չկա որի համար լոռերը երգ չունենան: Այնպես որ անգամ քոչի ժամանակ երգվող երգերը բազմազան են և ընդգրկում են ճամբորդության իրերը հավաքելու, տեղափոխվելու, ամառանոց կամ ձմեռանոց մեկնելու և տեղակայվելու երգեր: Հողագործության երգերը նույնպես տարբեր են լինում: Երբեմն տարվա որոշակի ժամանակահատվածում տղամարդիկ ստիպված են լինում կանանց թողնել և միասին մեկնել աշխատանքի: Այդ ժամանակ երգվում են սրտաճմլիկ երգեր աշխատանքի դժվարության և սիրեցյալից հեռու մնալու վշտի մասին: Այդ երգերն ի մի է բերել Ալի Աքբար Շեքարչին «Լոռ ժողովրդի երաժշտությունը» հավաքածոյում: Լոռ ցեղի երաժշտությունը հնարավոր չէ պատկերացնել առանց դրան զուգորդված հիասքանչ շարժումների և նրանց գեղեցիկ ու գունավոր տարազների:

***************

Լոռ ցեղախմբի ծիսակատարություններից է «Չամարը» կամ «Չամարին», որը տեղի է ունենում ցեղախմբի ավագների, նշանավոր մարդկանց, կամ երիտասարդների մահվան սգո հանդիսության ժամանակ: Ծիսակատարությունը կատարվում է երաժշտության ընկերակցությամբ: Լոռերի հետ մշակութային ընդհանրություններ ունեցող տարբեր ցեղախմբերի անդամներ, այդ թվում քուրդերը երկար ու դժվար ճանապարհ են անցնում այդ արարողությանը մասնակցելու համար: Այս ծիսակատարությունը կայանում է նաև ցեղի ավագ կանանց համար կամ այն կանանց, որոնք ինչ-որ պատճառով հատուկ հարգանք են վայելում ցեղախմբի կողմից:

Նշեցինք, որ այդ ծիսակատարությունը «Չամար» է կոչվում: Չամար բառը նշանակում է կլոր, շրջան: Այդ անվանակոչությունը համապատասխանում է արարողության ձևին, հյուրասիրության համար նախատեսված վրանների շրջանաձև դասավորությանը, պարերի և շարժումների ձևին: Ծիսակատարությունը տեղի է ունենում հարթ, մեծ և կլոր տարածքում:

«Չամրյանեն» կամ «Չամարին» այդ արարողության երաժշտությունն է դհոլի ծանր ռիթմով:

«Չամարե չուփին» Չամար արարողության պարային հատուկ շարժումների անվանումն է: Իսկ լոռերի ընդհանուր պարերը «Չուփի» են կոչվում և խմբի մենապարողը կոչվում է «Սար չուփի»:

***********

Լոռերի համար հատուկ նշանակություն ունի տարազը: Չնայած ժամանակի ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել լոռերի տարազը, հիմնականում այնպես է ինչպես այսօր տեսնում ենք Լոռեսթանի ժողովրդի հագին: Ցեղախմբերի կյանքում հագուստը համապատասխանում է նրանց կյանքին, անհատականությանը, համոզումներին ու վարքերին:

Չնայած պարզության, չափազանց գեղեցիկ է Լոռեսթանի կանանց հագուստը և հատուկ ազդեցություն է գործում այդ շրջանի ժողովրդի հոգու վրա: Տեղական այդ հագուստները սրբություն ու պատիվ են բերում լոռ կանանց և հատուկ ապահովություն ու անդորր են պարգևում ընտանիքին և ցեղին: Այդ հարգանքն ու սրբությունն այն աստիճանի է, որ եթե մեկը երդվում է իր մոր շապիկով, փեշով կամ գլխաշորով, լսողը համոզվում է, որ նա անպայման կհարգի իր տված խոստումը:

Հաղորդման այս բաժնում Լոռ կանանց տարազների մասին լսենք ազգագրագետ, համալսարանի դասախոս` Դարա Ավշար Ղուչանիին:

********

Հագուստը էթնիկ և ազգային ինքնության արտահայտիչն է: Որովհետև մյուս մշակույթների հետ շփվելիս, նախքան խոսելը մարդ ներկայանում է իր արտաքին տեսքով: Տեղական հագուստները, հատկապես լոռ կանանց տարազը ժառանգություն է, որը սերնդե սերունդ փոխանցվում է և հատուկ նրբությամբ ու ներդաշնակությամբ ի ցույց է դնում այդ ցեղախմբի մշակույթը:

***********

Իրանում ապրում են լոռերի երեք գլխավոր ցեղախմբեր`Հյուսիսային Լոռեսթանի լոռեր, Բախթիարի լոռեր և Բոյերահմեդի լոռեր, որոնք յուրաքանչյուրն ունեն բազմաթիվ տոհմեր: Հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք Բախթիարի և Բոյերահմեդի լոռերի մասին: 

Պիտակ