Դեկտեմբեր 16, 2020 08:15 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրահի 41 և 42-րդ այաներ

وَاذْکُرْ فِی الْکِتَابِ إِبْرَاهِیمَ إِنَّهُ کَانَ صِدِّیقًا نَّبِیًّا

إِذْ قَالَ لِأَبِیهِ یَا أَبَتِ لِمَ تَعْبُدُ مَا لَا یَسْمَعُ وَلَا یُبْصِرُ وَلَا یُغْنِی عَنکَ شَیْئًا

Գրքում խոսիր նաև Աբրահամի մասին: Նա արդար էր ու մարգարե դարձավ:

Մի օր ասաց իր հորը՝ ինչու՞ ես պաշտում կուռքերին, որոնք ոչինչ չեն տեսնում և ոչինչ չեն լսում և անկարող են քեզ օգնել:

 

Այս այաներն անդրադառնում են  Աբրահամի ու նրա հորեղբոր խոսակցությանը , ասելով, որ նա ազնիվ է, նրա սիրտը, լեզուն ու գործը մեկ են և այն ամենն ինչ անում էր, անում էր ճշմարտության հիման վրա: Քանի որ Աբրահամի հայրը մահացել էր ու նրան խնամում էր հորեղբայրը, Ղուրանը վերջինիս հայր էր համարում: Աբրահամի հայրը ասվածապաշտ մարդ էր, իսկ հորեղբայրը` կռապաշտ: Եվ Աբահամը փափուկ լեզվով նրան զգուշացնում էր կռապաշտության հետևանքների մասին: Նա ասում էր, որ սխալ է պաշտել կուռքերին, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում և ոչ էլ կարողանում են կառավարել մարդկանց կյանքը:

Այս այաներից սովորում ենք.

1. Ուրիշներին բարեփոխելուց առաջ մարդը պետք է նախ իր մերձավորներին ճիշտ ճանապարհ ցույց տա:

2. Ճշմարտությունը նկատել ու ցույց տալ կարող են բոլորը:

3. Սխալը հերքելու ժամանակ, հասարակական սխալներից առաջ պետք է նախ ցույց տանք հավաքտի ոլորտի սխալները:

Մարիամ սուրահի 43-րդ այա

یَا أَبَتِ إِنِّی قَدْ جَاءنِی مِنَ الْعِلْمِ مَا لَمْ یَأْتِکَ فَاتَّبِعْنِی أَهْدِکَ صِرَاطًا سَوِیًّا

Հա՛յր, ինձ համար եղել են հայտնություններ, որոնք դու չես ստացել: Հետևիր ինձ, քեզ պիտի առաջնորդեմ դեպի փրկության ճանապարհ:

 

Այնուհետև, Աբրահամն իրեն որպես Աստծո մարգարե է ներկայացնում և ասում. “Ես ներշնչվել եմ Աստծո կողմից և այն, ինչ դուք չգիտեք, պարզ  է ինձ համար: Հատկապես այն, որ մահից հետո գալու է դատաստանի օրը և մենք մեր գործերի համար պատասխան ենք տալու: Ես գիտեմ, թե որ գործերն են աստվածահաճո, ու որոնք`սխալ: Ուրեմն լսիր ճշմարիտ խոսքն ու ընդունիր այն, քանի որ դրանով դու կարող ես առաջնորդվել”:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը տգետ է դառնում այն ժամանակ, երբ փակում է  աչքերը ճշմարտության առջև: Ուստի մարգարեները փորձում էին առաջին հերթին մարդկանց սովորեցնել խոսել այն մասին, թե ինչ վնասներ ունեն կռապաշտությունն ու անհավատությունը:

2. Մարդը նախ պետք է հետևի գիտունին: Ու կարևոր չէ թե նա ինչ տարիք ունի: Գիտությունը տարիք չի ճանաչում:

3.  Մարգարեները մարդկանց հրավիրում են ընթանալ այն ճանապարհով, որը չափավոր է ու զերծ ծայրահեղությունից:

Մարիամ սուրահի 44 և  45-րդ այաներ

یَا أَبَتِ لَا تَعْبُدِ الشَّیْطَانَ إِنَّ الشَّیْطَانَ کَانَ لِلرَّحْمَنِ عَصِیًّا

یَا أَبَتِ إِنِّی أَخَافُ أَن یَمَسَّکَ عَذَابٌ مِّنَ الرَّحْمَن فَتَکُونَ لِلشَّیْطَانِ وَلِیًّا

Հայր, սատանային մի պաշտիր, քանզի նա չհնազանդվեց Ողորմածին:

Հա՛յր իմ, վախենում եմ, որ Աստված իր պատիժն իջեցնի քեզ վրա, ու դու դառնաս սատանայի ընկերը:

 

Այնուհետև Աբրահամը զգուշացնում է սատանայի մասին: Այն սատանայի, որ չխոնարհվեց Ադամի առջև, չհնազանդվեց Աստծուն ու դուրս մղվեց Աստծո թագավորությունից: Հետևաբար կարելի է  եզրակացնել, որ սխալ է, երբ մարդը ծառայում է  մեկին, ով պատրաստ չեղավ անգամ մեկ վայրկյան խոնարհվել Աստծո առջև: Որովհետև նա գոզոռազմիտ էր ու չէր ցանկանում խոնարհվել Աստծո հրամանների առջև: Աբրահամը կռապաշտությունը համարում է  սատանայապաշտություն: Նա ասում է. “Իմ արարիչը զգուշացրել է ինձ այդ մասին: Կռապաշտությունը, որը ստրկացնում է  մարդուն, սխալ է և հավասար է սատանային պաշտելուն: Աստված բարեգութ է, սակայն երբ մարդն ընկնում է  ստանայի շրջանակի մեջ, դուրս է մղվում Աստծ ոշրջանակից ու զրկվում նրա բարությունից:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Երբ ցանկանում ենք որևէ մեկին ցույց տալ ճշմարտությունը, պետք  է շատ փափուկ խոսել, որպեսզի մարդը դա ընդունի: Այդպես վարվեց Աբրահամը:

2. Երբեմն մարդն անում է մի բան, ինչը զայրացնում է բարեգութ Աստծուն և չարչարանքների է ենթարկվում, չնայած Աստվածային բարությունն ավելի առաջնային է  նրա զայրույթից:

Աստված Ձեզ պահապան: