Դեկտեմբեր 16, 2020 08:33 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրայի 56 և 57-րդ այաներ

وَاذْکُرْ فِی الْکِتَابِ إِدْرِیسَ إِنَّهُ کَانَ صِدِّیقًا نَّبِیًّا

وَرَفَعْنَاهُ مَکَانًا عَلِیًّا

Այս Գրքում հիշիր Իդրիսին(Ենովք): Նա արդար էր ու մարգարե դարձավ:

Մենք նրան շատ վերև բարձրացրինք:

 

Այս այաներն անդրադառնում են Իդրիս մարգարեին, ով եղել է Նոյից առաջ: Նրա անունը շվել է նաև Հնգամատյանում: Ինչպես ասվում է , նա առաջինն էր, որ հագուստ կարելու ձրը սովորեցրեց մարդկանց: Իդրիսը տիրապետում էր աստղագիտությանը, մաթեմատիկային ու գեղագրությանը:

Այս այաներից սովորում ենք.

1. Ճշմարտախոսությունն ու ճիշտ արարքներ կատարելն Աստծո մարգարեների յուրահատկությսւններից է և մարդիկ պետք է օրինակ վերցնեն նրանցից:

2. Երբ մարդը ճիշտ քայլերի է դիմում, սիրելի է դառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև Աստծո կողմից:

Մարիամ սուրահի 58-րդ այա

أُوْلَئِکَ الَّذِینَ أَنْعَمَ اللَّهُ عَلَیْهِم مِّنَ النَّبِیِّینَ مِن ذُرِّیَّةِ آدَمَ وَمِمَّنْ حَمَلْنَا مَعَ نُوحٍ وَمِن ذُرِّیَّةِ إِبْرَاهِیمَ وَإِسْرَائِیلَ وَمِمَّنْ هَدَیْنَا وَاجْتَبَیْنَا إِذَا تُتْلَى عَلَیْهِمْ آیَاتُ الرَّحْمَن خَرُّوا سُجَّدًا وَبُکِیًّا

 

Ահա թե ովքեր ընդունեցին Աստծո բարիքները: Ադամի սերնդի մարգարեներն են նրանք: Նոյի տապանի մեջ մտնողներն են: Աբրահամի ու Իսահակի սերունդներն են: Երբ նրանց պատմում էին Ամենաողորմածի հրաշքները՝ ճակատները գետին խոնարհած և արցունքով լեցուն աչքերով նրանք պաշտում էին Աստծո գերագույն վեհությունը:

 

Այս այան ասում է, որ Աստված հատուկ շնորհների է արժանացրել  մարգարեներին ու նրանք ընթանում են ճիշտ ճանապարհով: Նախորդ այաներում խոսվել է 10 մարգարեների մասին, ինչպես` Իդրիսը, Աբրահամը, Իսահակը, Իսմայլիը, Հակոբը, Մովսեսը, Ահարոնը, Զաքարիան, Հովհաննեսը, Հիսուսը: Այս բոլոր մարգարեների կարևոր առանձնահատկություններից էր նրանց աստվածապաշտությունը: Նրանք խոնարհվում էին Աստծո առջև: Աստծո բոլոր մարգարեները Ադամից սկսած մինչև վերջինը ` Մոհամմեդը:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված իր մարգարներին ընտրելիս կարևորել է նախ նրանց ազնվությունն ու մաքրությունը:

2. Միևնույն ժամանակ, մարդը պետք է լինի Աստծո բարի ծառան ու խոնարհվի նրան, որպեսզի ստանա աստվածային բարիքները:

Մարիամ սուրայի 59 և 60-րդ այաներ

فَخَلَفَ مِن بَعْدِهِمْ خَلْفٌ أَضَاعُوا الصَّلَاةَ وَاتَّبَعُوا الشَّهَوَاتِ فَسَوْفَ یَلْقَوْنَ غَیًّا

إِلَّا مَن تَابَ وَآمَنَ وَعَمِلَ صَالِحًا فَأُوْلَئِکَ یَدْخُلُونَ الْجَنَّةَ وَلَا یُظْلَمُونَ شَیْئًا

 

Նրանց հաջորդեց մի ապականված սերունդ, որ թողեց աղոթքն ու հետևեց իր կրքերին: Այդ սերունդը պիտի իր մոլորության (պատիժը) կրի:

Բայց նրանք, որ զղջալով հավատացյալ դառնան և բարիք գործեն, պիտի մնան Եդեմի պարտեզների մեջ, ու անգամ մի փոքր անիրավություն նրանց նկատմամբ չի լինելու:

 

Այս այաներն ասում են, որ այն բոլոր դժվարություններով հանդերձ, որ կրեցին մարդիկ, նրանցից հետո եկած ցեղերը ոչնչացրեցին աղոթքը, որն աստվածապաշտության դրսևրումն էր: Դրա փոխարեն, նրանք տրվեցին իրենց աշխարհիկ ցանկություններին ու մոլորվեցին: Նրանց վատ ճակատագիր է սպասվում: Փրկվելու են միայն նրանք, ովքեր վերադառնան սխալ ճանապարհից ու վերանայեն իրենց անցյալը: Մարդկանց դժբախտություններցի մեկն այսօրվա կյանքում այն է, որ շատերը չեն խոնարհվում իրենց արարչի առջև, իսկ նրանք, որ նամազ են անում ու աղոթում են, չեն հարգում աղոթոքի ու նամազի ծեսերը: Այս  սխալ վարքագծի պատճառով, մարդիկ նախընտրում են ցոփ ու շվայտ կյանքը, որը բազաթիվ բացասական հետևանքներ է ունենում մարդկանց համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Շատ զավակներ ոչնչացնում են իրենց հայրերի նեղության արդյունքը:

2. Նամազը կրոնի դեմքն է և դրա նկատմամբ պետք է լինել զգույշ:

3. Նամազը մի անջրպետ է մարդու և ցոփ կյանքի միջև: Եթե այդ անջրպետը ոչնչանա, մարդիկ կտրվեն ցոփ կյանքին:

4. Իսկական պաշխարությունը պատճառ է դառնում, որ մարդն ընթանա փրկության ճանապարհով: Նույնիսկ դժոխային մարդը կարող է ապաշխարելով դառնալ դրախտային:

 

Աստված Ձեզ պահապան: