Դեկտեմբեր 16, 2020 08:40 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրահի 61-63-րդ այաներ

جَنَّاتِ عَدْنٍ الَّتِی وَعَدَ الرَّحْمَنُ عِبَادَهُ بِالْغَیْبِ إِنَّهُ کَانَ وَعْدُهُ مَأْتِیًّا

لَا یَسْمَعُونَ فِیهَا لَغْوًا إِلَّا سَلَامًا وَلَهُمْ رِزْقُهُمْ فِیهَا بُکْرَةً وَعَشِیًّا

تِلْکَ الْجَنَّةُ الَّتِی نُورِثُ مِنْ عِبَادِنَا مَن کَانَ تَقِیًّا

Այդ երանավետ պարտեզները Աստված խոստացավ իր ծառաներին:Հիրավի, Նրա խոստումը իրականանալի է:

Նրանք այնտեղ դատարկ խոսքեր չեն լսելու: Այնտեղ խաղաղություն է տիրելու: Այդ բնակավայրի հյուրերը գիշեր-ցերեկ պիտի իրենց հանապազօրյա հացն ստանան:

Սա է այն արքայությունը, որ պիտի ճառագեն մեր առաքինի ծառաները:

 

Այս այան նկարագրում է  դրախտը և ասում, որ այն հավերժական է և նա, ով մտնի դրախտ, այնտեղից դուրս չի գա: Դրախտն Աստծո խոստումն է, որին հավատում են հավատացյալները և այսօր ընկալում են: Աշխարհիկ կյանքում հավատացյալների տառապանքներից մեկը անհատավների ու հակառակորդների կողմից անտեղի խոսքերը լսելն է: Սակայն դրախտում նրանք լսում են միայն բարրի խոսքեր և դրախտը լի է Աստծո բարիքներով: Այս բաժնի վերջին այան անդրադառնում է  երկու խնդրի: Նախ` այն, որ դրախտի բանալին առաքինի մարդկանց ձեռքում է և առանց առաքինության ու չարից հրաժարվելու, հնարավոր չէ մտնել դրախտ: Երկրորդ հերթին, աշխարհիկ կյանքում բարի գործ անելով, մարդիկ արժանանում են դրախտին: Ուստի կարելի է ասել, որ այն ինչ Աստված շնորհում է առաքինի մարդկանց, նման է  այն ժառանգությանը, որ հայրերը թողնում են իրենց զավակներին, իսկ վերջիններս առանց տանջանքի օգտվում են դրանից:

Այս այաներից սովորում ենք.

1. Դրախտի ճշմարտությունը մեզանից գաղտնի է: Դա այն երևույթներից է, որոնք տեսանելի չեն: Սակայն մենք հավատում ենք դրախտին, որպեսզի հանդերձյալ կյանքում Աստծո կամոք արժանանաք դրան:

2. Եթե ցանկանում ենք մտնել դրախտ, չպետք է լսենք այն անհիմն խոսքերը:

 

Մարիամ սուրահի 64-րդ այա

وَمَا نَتَنَزَّلُ إِلَّا بِأَمْرِ رَبِّکَ لَهُ مَا بَیْنَ أَیْدِینَا وَمَا خَلْفَنَا وَمَا بَیْنَ ذَلِکَ وَمَا کَانَ رَبُّکَ نَسِیًّا

Մենք երկնքից իջնում ենք միայն Աստծո հրամանով: Անցյալը, ներկան ու ապագան միայն Աստծուն են պատկանում: Քո Աստվածը մոռացկոտ չէ:

 

Որոշ աղբյուրների համաձայն, կարճ ժամանակով Աստծո ներշնչանքը մարգարեին դադարեց ու դա մտահոգեց մարգարեին: Իսկ որոշ ընդդիմադիրներ նրան ճնշեցին, մինչև որ իջավ այս այան և Աստծո մարգարեին վստահեցրեց, որ Աստված չի մոռացել իրեն: Աստված մոռացկոտ չէ և հրեշտակների, այդ թվում` ներշնրաքնքի հրեշտակն իջնում է  Աստծո ներշնչանքի հիման վրա: Աստված, որին պատկանում են անցյալը, ներկան  ու ապագան և ոչինչ նրա թագավորությունից դուրս չէ:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանի այաներն իջել են որոշակի ժամանակի ընթացքում,  Աստծո հրամանով և հատուկ վայրերում: Մարգարեներն ու հրեշտակները դերակատար չեն դրանում:

2. Հրեշտակները ենթարկվում են Աստծո հրամաններին:

3. Ժամանակի ընթացքն ու այլ գործոններ չեն կարող դառնալ Աստծո մոռացության պատճառ:

Մարիամ սուրահի 65-րդ այա

رَبُّ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَمَا بَیْنَهُمَا فَاعْبُدْهُ وَاصْطَبِرْ لِعِبَادَتِهِ هَلْ تَعْلَمُ لَهُ سَمِیًّا

Նա Տերն է երկինքների ու երկրի ու այն ամենի, որ գտնվում են մթնոլորտում: Պաշտիր Նրան: Դու նույն անունով մեկ ուրիշ աստված ճանաչու՞մ ես:

 

Այս այան խոսում է այն մասին, որ ամբողջ տիեզերքը, այդ թվում` երկինքն ու երկիրը, կառավարվում են Աստծո կողմից և այդ բոլորը ստեղծել է միակ Աստված, որն էլ տնօրինում է  այդ ամենը: Այան ասում է, որ եթե տիեզերքի համար միակ Աստծուց բացի չկա այլ արարիչ, ենթարկվեք միայն նրան ու մի պաշտեք ուրիշի: Բնականաբար, այս ճանապարհին գյություն ունեն մոլորություններ ու արգելքներ և Աստծուն ծառայելու ճանապարհին պետք է լինենք համբերատար ու կայուն: Եվ ոչ մեկը չկա նրան հավասար: Իհարկե այստեղ պաշտամունք ասելով միայն աղոթքն ի նկատի չի առնվում: Պաշտամունք ասելով հասկանում ենք, որ ամբողջությամբ պետք է հնազանդվենք Աստծուն և ոչ թե կյանքի որոշակի ընթացքում, այլ ամբողջ կյանքում: Մարդը մշտապես հայտնվում է  հակասությունների մեջ ու անելանելի վիճակում: Ուստի պետք է ճշմարտության ճանապարհին լինի կանգուն ու դիմադրի:

Այս այաներից սովորում ենք.

1. Պետք է խոնարհվել միայն միակ ու բացարձակ Աստծո առջև և պաշտել նրան:

2. Պաշտամունք ասելով հասկանում ենք նաև ներքին ու արտաքին գայթակղությունների հետ  պայքարը: Ուրեմն պաշտամունքն ունի նաև վայրիվերումներ և այս ճանապարհին պետք է լինել համբերատար:

Աստված Ձեզ պահապան: