Ելք դեպի լույս 531
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 66 և 67-րդ այաներ․
وَیَقُولُ الْإِنسَانُ أَئِذَا مَا مِتُّ لَسَوْفَ أُخْرَجُ حَیًّا
أَوَلَا یَذْکُرُ الْإِنسَانُ أَنَّا خَلَقْنَاهُ مِن قَبْلُ وَلَمْ یَکُ شَیْئًا
Մարդն ասում է.«Ինչպե՞ս պիտի լինի, որ մեռնելուց հետո մարմինս հարություն առնի»:
Մի՞թե մոռացել է նա, որ իրեն ոչնչից ստեղծեցինք ու կյանք տվեցինք:
Այս այաները խոսում են դատաստանի օրվա և հանդերձյալ կյանքի մասին: Շատերն առանց լուրջ պատճառի հանդերձյալ կյանքն անկարելի են համարում, ասելով, թե ինչպես կարող է մարդը հարություն առնել, երբ հող է դառնում: Աստծո պատասխանը հետևյալն է. Ինչպես մոռացար անցյալը: Եթե Աստված քեզ ստեղծեց ոչնչից, ուրեմն կարող է քեզ վերակենդանացնել: Բնականաբար նման հարցերը վկայում են, որ նրանք հավատք չունեն Աստծո ուժի նկատմամբ, այն համեմատում են սահմանափակ ուժի հետ, և նման բաներն անկարելի են համարում:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդուն վերակենդանացնելն ավելի հեշտ է նրան ստեղծելուց, որքան էլ որ դա անկարելի թվա:
2. Հարությունը ֆիզիկական երևույթ է և եթե միայն հոգին հարություն առներ, թերևս այսքան թյուրիմացություններ չէին լինի:
Մարիամ սուրահի 68-րդ այա․
فَوَرَبِّکَ لَنَحْشُرَنَّهُمْ وَالشَّیَاطِینَ ثُمَّ لَنُحْضِرَنَّهُمْ حَوْلَ جَهَنَّمَ جِثِیًّا
Երդվում եմ Աստծո անունով, մենք հավաքելու ենք մարդկանց ու սատանաներին: Մենք դժոխքում մի բլուր պիտի կազմենք և նրանց պիտի ստիպենք, որ այնտեղ մնան ծնկի եկած:
Բնականաբար, նրանք, ովքեր չեն ընդունում մահից հետո մարդու հարությունը, ուրեմն չեն հավատում Աստծուն: Ընդհանրապես չի կարելի մտածել, որ Աստծուն հավատացողը չընդունի հարությունը: Ուրեմն նրանք, որ ժխտում են մարդու վերակենդանացումը, անհավատ մարդիկ են, ովքեր շեղվել են ճանապարհից: Այս մարդիկ դատաստանի օրը հարցաքննվելու են: Եվ եթե նրանք իմանալով ճշմարտությունը պնդել են իրենց սխալը, ուրեմն մտնելու են դժոխք: Իսկ եթե դա եղել է տգիտությունից, ուրեմն հնարավոր է, որ Աստված նրանց ների: Այս այան ասում է , որ անհավատները դատաստանի օրը կանչվելու են սատանաների հետ, քանի որ աշխարհիկ կյանքում էլ նրանց հետ են եղել:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է լուրջ ընդունենք հանդերձյալ կյանքի ու դատաստանի օրվա մասին Աստծո զգուշացումները:
2. Նրանք, որ գոռոզամտորեն ծաղրում են կրոնական ճշմարտությունները, դատաստանի օրը տեսնելով դժոխքը, աղաչելու են, որ Աստված ների իրենց:
Մարիամ սուրահի 69 և 70-րդ այաներ․
لَنَنزِعَنَّ مِن کُلِّ شِیعَةٍ أَیُّهُمْ أَشَدُّ عَلَى الرَّحْمَنِ عِتِیًّا
لَنَحْنُ أَعْلَمُ بِالَّذِینَ هُمْ أَوْلَى بِهَا صِلِیًّا
Այնուհետև մենք պիտի զատենք նրանց, որոնք ամենից անհնազանդն են եղել գթած Աստծո նկատմամբ:
Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են արժանի բոցերի մեջ վառվելու:
Այս այաներն ասում են, որ այնպես չէ, որ բոլոր նրանք, ովքեր դժոխքում են, հայտնվելու են նույն վիճակում: Աստվածային արդարությունը պահանջում է, որ ամեն ոք ըստ իր արարքի պատժվի: Ուստի մեղավորները դատաստանի օրն առանձնանում են իրարից: Բնականաբար, նրանք, որ ավելի մեծ հանցանք են գործել, ավելի մեծ պատժի են արժանանում: Թերևս կարելի է ասել, որ հանցագործները բաժանվում են երեք մասի: Մի խումբը նրանք են, որ իրենք են մեղք գործում, մյուսները նրանք են, որ ուրիշների համար մեղք գործելու հնարավորություն են ստեղծում, իսկ երրորդը մարդիկ են, ովքեր լռում են ուրիշների հանցագործությունների դիմաց:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստված բարության ու գթության աղբյուր է: Սակայն մարդն Աստծո գթությունը ստանալու փոխարեն, անհնազանդ է դառնում և արժանանում Աստծո զայրույթին:
2. Դժոխքն ունի տարբեր աստիճաններ: Մարդիկ այնտեղ պատժվում են ըստ իրենց հանցանքի աստիճանի: Աստվածային իմաստնությունն է որոշում, թե ով ինչ պատժի է արժանանալու:
Աստված Ձեզ պահապան: