Ելք դեպի լույս 532
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 71 և 72-րդ այաներ
وَإِن مِّنکُمْ إِلَّا وَارِدُهَا کَانَ عَلَى رَبِّکَ حَتْمًا مَّقْضِیًّا
ثُمَّ نُنَجِّی الَّذِینَ اتَّقَوا وَّنَذَرُ الظَّالِمِینَ فِیهَا جِثِیًّا
Նրանք բոլորն էլ այնտեղ են գահավիժելու: Հավիտենականիդ վճիռը հաստատուն է:
Մենք ազատելու ենք նրանց, ովքեր Աստծուց կերկնչեն, իսկ հանցավորներին ծնկած ենք թողնելու:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես են դրախտայինները քավարանից անցնում: Բոլոր մարդիկ նախ մտնում են քավարան, և Աստծո մարգարեի վկայությամբ, կրակը բարի մարդկանց համար դառնում է սառն ու ոչ կիզիչ: Այդպես եղավ նաև Աբրահամի համար: Ընդհանրապես կրակը բարի ու հավատացյալ մարդկանց նկատմամբ այլ կերպ է: Ուստի նրանք արագ անցնում են քավարանից ու մտնում դրախտ: Սակայն չարերը վառվում են հենց նույն կրակի մեջ, որ իրենց գործած մեղքերի պատճառով է իրենց համար նախատեսվել: Որոշ աղբյուրների համաձայն, ճշմարիտ ճանապարհն անցնում է քավարանի վրայով: Բոլոր մարդիկ անցնում են դրանից: Դրախտայիններն արագ անցնում են, իսկ դժոխայինները չեն կարողանում անցնել այնտեղից ու ընկնում են կրակի մեջ:
Այս այաներից սովորում ենք
1. Բացի աստվածային դատաստանից, որտեղ պարզվում էամեն ինչ, քավարանը բացահայտորեն ցույց է տալիս, թե ովքեր են արժանի դրախտին, ովքեր` դժոխքին:
2. Դժոխքից փրկվելու միակ ճանապարհն աստվածավախությունն ու առաքինությունն է: Իսկ ոչ առաքինի մարդիկ չարիք են ոչ միայն իրենց, այլ նաև հասարակության ու աստվածային կրոնի նկատմամբ:
Մարիամ սուրայի 73-րդ այա
Երբ մեր կրոնը քարոզեք անհավատներին,նրանք կասեն հավատացյալներին՝ մեզանից ո՞ր խմբի աստիճանն է ավելի զորավոր և ատյանը՝ ավելի հաճո:
Այս այան խոսում է Մեքքայի մեծամեծների գոռոզամտության մասին: Երբ նրանք տեսան որ սոված ու ընչաքաղց մարդիկ, ինչպես Բադալը, Աղարը և Խաբաբը, հավատացին մարգարեին, ծաղրանքով ասացին. Ինչպես կարելի է հասարակության ստրուկներին հավասարեցնել մեծամեծների հետ: Տիգիտության ժամանակաշրջանում, երբ չափանիշը հարստությունն էր և ուժը, մեծամեծները իրենց վեր էին դասում, իսկ աղքատներին համարում են ստորադասներ, ովքեր տեղ չունեին հասարակության մեջ: Սակայն հասարակության մեջ ճշմարտության չափանիշը ուժն ու փողը չեն, այլ հավատքն ու տրամաբանությունը:
Այս այաներից սովորում ենք
1. Ճշմարիտի ու սխալի չափանիշը բանականությունն է ու տրամաբանությունը և ոչ թե ուժն ու հարստությունը: Եթե անհավատներն ավելի լավ կյանք են վարում, դա չի նշանակում, որ նրանք ճշմարիտ են և Աստված նրանց նկատմամբ ուշադիր է:
2. Գոռոզամտությունն անհավատության հիմքն է:
Մարիամ սուրահի 74-րդ այա
وَکَمْ أَهْلَکْنَا قَبْلَهُم مِّن قَرْنٍ هُمْ أَحْسَنُ أَثَاثًا وَرِئْیًا
Որքան զորավոր և բարգավաճ ժողովուրդներ են եղել, որ ընկել են մեր հարվածների տակ:
Այս այան գոռոզամիտ մարդկանց ասում է. Միթե մոռացել եք պատմությունը, որ գոռոզաբար ստորացնում եք հավատացյալներին: Եվ եթե հարստությունն ու ուժն են առաքինության չափանիշը, ուրեմն ինչու Աստված ոչնչացրեց ձեր նախորդներին: Նյութական հնարավորությունը երջանիկ լինելու նշան չէ և չի կարող կանխել Աստծո զայրույթը: Շատ դեպքերում հարստությունը և պաշտոնը մարդուն գոռոզամիտ են դարձնում, ինչի հետևանքով էլ նա մոռանում է Աստծուն և անհնազանդ է դառնում ինչը նրան ոչնչացնում է:
Այս այայից սովորում ենք
1. Պատմությունը լավագույն դասն է, որպեսզի ճանաչենք ճշմարտությունն ու դրանից խրատ քաղենք :
2. Այն, ինչով հարուստները հպարտանում են, աշխարհիկ կյանքի կայուն հաճույքներն են: Եվ եթե դրանք այս աշխարհում փրկում են մարդուն, հանդերձյալ կյանքում չեն կարող նրան օգնել: Այս ամենի տեսքը գեղեցիկ է, սակայն ներքինն աղտոտված:
Աստված Ձեզ պահապան