Ելք դեպի լույս 544
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 49 և 50-րդ այաներ
قَالَ فَمَنْ رَبُّکُمَا یَا مُوسَىٰ
قَالَ رَبُّنَا الَّذِی أَعْطَىٰ کُلَّ شَیْءٍ خَلْقَهُ ثُمَّ هَدَىٰ
Փարավոնը հարցրեց Մովսեսին. «Ո՞վ է ձեր երկուսի Աստվածը»:
Մեր Աստվածը Նա է, Ով ամեն ինչ ստեղծեց և էակներին անհունությունից դուրս բերեց ու առաջնորդում է նրանց:
Երբ Մովսեսն ու իր եղբայր Ահարոնը մտան փարավոնի պալատ, պահանջեցին որ Իսրայելի ժողովուրդն ազատվի գերությունից: Նրանք փարավոնին հրավիրեցին պաշտել միակ Աստծուն:
Փարավոնը հարցրեց, թե ով է այն Արարիչը որին պաշտելու են հրավիրում իրեն և վախեցնում նրա զայրույթով:
Ահարոնը պատասխանեց. «Իմ Արարիչը Նա է, ով ստեղծել է ամեն ինչ և նվիրել այն ամենն ինչ նրանց անհրաժեշտ է: Նա կենդանի էակներին տվել է աճելու և զարգանալու հնարավորություն»: Փարավոնը պատասխան չուներ Մովսեսի այս խոսքի համար, որովհետև ինքն իրեն Աստված էր համարում: Նա ասում էր, որ որևէ մեկն իրեն չի ստեղծել: Իհարկե Մովսեսն անդրադարձավ նաև առաջնորդության խնդրին և նշեց, որ յուրաքանչյուր էակ ուղեկցվում է դեպի զարգացում ու կատարելագործում, ինչը կարելի է տեսնել ցորենի սերմի աճելու, կենդանիների բույն սարքելու, սնվելու, բազմանալու, իրենց ձագերին պաշտպանելու մեջ: Եվ սա հենց այն առաջնորդությունն է, որ Աստված տվել է յուրաքանչյուր էակի, որպեսզի մարդկային կյանքը շարունակվի։
Այս այաներից սովորում ենք․
1. Արարչագործությունը երկնային պարգև է։
2. Իշխանությունն այս ողջ տիեզերքում նրա իրավունքն է, ով այն ստեղծել ու զարգացրել է։
3. Բոլոր էակները ենթարկվում են աստվածային առաջնորդությանը: Իսկ այն օրենքները, որ գոյություն ունեն բնության մեջ, աստվածային առաջնորդության նշաններից են։
Թա Հա սուրահի 51 և 52-րդ այաներ
قَالَ فَمَا بَالُ الْقُرُونِ الْأُولَىٰ
قَالَ عِلْمُهَا عِنْدَ رَبِّی فِی کِتَابٍ ۖ لَا یَضِلُّ رَبِّی وَلَا یَنْسَى
(Փարավոնն) ասաց. «Ուրեմն ինչպե՞ս է լինելու հին ժողովուրդների վիճակը»:
Մովսեսը պատասխանեց. «Նրանց մասին գիտությունը գրված է Գրքում՝ Աստծու մոտ պահպանված։
Փարավոնը,որ պատասխան չուներ Մովսեսին տալու ,մեկ այլ հարց տվեց խոսակցությունը շեղելու համար։ Նա ասաց․«Եթե այդպես է, ինչպես ասում ես, ուրեմն, ի՞նչ է լինելու մեր կռապաշտ նախնիների ճակատագիրը։ Արդյոք նրանք ենթարկվելո՞ւ են Աստծու պատժին»:Մովսեսն առանց դատելու նախնիների մասին պատասխանեց․«Դա որոշելու է Աստված, որն անսխալական է»։
.
Այս այաներից սովորում ենք․
1. Չպետք է դատել նախնիներին, քանի որ դա Աստծու գործն է և նա լավապես գիտի ինչպես դա անել։
2. Ողջ տիեզերքի գործերն ունեն հաշիվ և շատ մանրակրկիտ կերպով գրանցվում են: Հետևաբար, դրանց մեջ սխալներ ու թերություններ չկան։
Թա Հա սուրահի 53 և 54-րդ այաներ
کُلُوا وَارْعَوْا أَنْعَامَکُمْ ۗ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَاتٍ لِأُولِی النُّهَىٰ
Նա է, որ ձեզ տվել է երկիրը բնակվելու համար, որ ձեզ համար ճանապարհներ է գծել այնտեղ և երկնքից անձրև է իջեցրել բոլոր տեսակի մրգերն աճեցնելու համար:
Սնվեք երկրի բերքով և հոտերը տարեք ճարակելու։ Այս հրաշքները նշաններ են նրանց համար, ովքեր մտածում են:
Այս այաներում Ղուրանը խոսում է Աստծու զորության մասին՝ արարածներին ստեղծելու և առաջնորդելու հարցում: Ղուրանն ասում է. «Երկինքն ու երկիրը կառավարվում են հատուկ կարգով: Մի կողմից ապրելու պայմաններ են ստեղծվում մարդու և այլ էակների համար ու պայմաններ՝ նրանց բազմանալու համար: Մյուս կողմից, երբ անձրև է գալիս և տարբեր տեսակի բույսեր են աճում, մարդու և այլ էակների սնունդն ապահովվում է: Այս ամենն Աստծու զորության նշաններն են: Իհարկե պետք է ասել, որ միայն իմաստուն մարդիկ կարող են դաս քաղել այս նշաններից:
Այս այաներից սովորում ենք․
1. Երկիրը մարդու զարգացման ու կատարելագործմանն օրրանն է և ապահովում է մարդու բոլոր կարիքները։
2. Մարդու սնունդն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է բույսերի հետ, որոնք աճում են անձրևի շնորհիվ: Եվ այս ամենն առանց Աստծու կամքի հնարավոր չէ։