Ելք դեպի լույս 548
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 72 և 73-րդ այաներ
(Կախարդները) պատասխանեցին. «Քո կամքը մեզ վրա ավելի մեծ ազդեցություն չի ունենա, քան այն հրաշքը, որի ականատեսը եղանք, և քան Նա, Ով ստեղծեց մեզ: Ինչպիսի վճիռ ցանկանում ես՝ կայացրու, դու միայն այս կյանքում կարող ես վճիռ կայացնել»:
Մենք հավատացինք Աստծուն, որպեսզի Նա ների մեզ մեր սխալների և այն կախարդանքների համար, որ արեցինք քո պարտադրանքով: Աստված քեզանից ավելի հզոր է ու տևական:
Անցած հաղորդումների ժամանակ ասացինք, որ կախարդները Մովսեսի հրաշագործությունը տեսնելով, համոզվեցին, որ նա իսկապես հրաշք է գործում: Ուստի նրանք հավատացին Մովսեսին ու խոնարհվեցին նրա առջև: Երբ փարավոնը դա տեսավ, նրանց սպառնաց ամենախիստ պատժով: Այս այաներն ասում են. «Փարավոնի սպառնալիքի դիմաց նոր հավատքի եկած կախարդները ոչ միայն չվախեցան, այլ նրանց հավատքն ավելի ամուր դարձավ»: Նրանք ասացին.«Մենք հետևում ենք միայն արարչագործ Աստծուն, քանի որ մենք տեսանք հրաշագործությունները: Եվ ինչ որ ուզում ես մեր դեմ արա: Այն, ինչ անես մեր դեմ, լինելու է աշխարհիկ կյանքում: Իսկ հանդերձյալ կյանքը մերն է, որովհետև մենք հույս ունենք, որ Աստված կների մեզ: Մենք չէինք ուզում հեղինակազրկել Մովսեսին: Դու մեզ ստիպեցիր այդպես վարվել»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդու արժեքը նրա խոսքի ու գաղափարի մեջ է և հնարավոր չէ սպառնալիքով փոխել մարդկանց հավատքը:
2. Ճշմարիտ հավատքի նշաններից է պատրաստակամությունը` նվիրվելու աստվածային ու կրոնական արժենքերի:
3. Աշխարհի գերտերությունների ուժն Աստծու ու նրա ուժի դիմաց, չնչին են: Իսկ նա, ով միանում է Աստծուն, ոչ մի ուժից չի սարսափում:
Թա Հա սուրահի 74-76-րդ այաներ
إِنَّهُ مَن یَأْتِ رَبَّهُ مُجْرِمًا فَإِنَّ لَهُ جَهَنَّمَ لَا یَمُوتُ فِیهَا وَلَا یَحْیى
وَمَنْ یَأْتِهِ مُؤْمِنًا قَدْ عَمِلَ الصَّالِحَاتِ فَأُوْلَئِکَ لَهُمُ الدَّرَجَاتُ الْعُلَى
جَنَّاتُ عَدْنٍ تَجْرِی مِن تَحْتِهَا الْأَنْهَارُ خَالِدِینَ فِیهَا وَذَلِکَ جَزَاء مَن تَزَکَّى
Ով կանգնի Նրա առջև իր ոճիրներով բեռնված՝ գեհենի մեջ կնետվի: Նման մարդը ոչ պիտի մեռնի և ոչ էլ ապրի:
Իսկ այն հավատացյալները, որ բարի գործերով գան Աստծո առաջ, հանդերձյալ կյանքի ամենաբարձր աստիճաններին կհասնեն:
Այդ մարդիկ հավիտենապես կբնակվեն դրախտային այգիներում, որոնք ոռոգվում են գետերով: Սա է լինելու արդարների վարձատրությունը:
Այս այաներն ասում են, որ փարավոնը նախ կախարդներին խրախուսելու համար ասաց, որ նրանք հեղինակազրկեն Մովսեսին ու այդ դեպքում կդառնան իր մերձավորները: Այս այաներն ասում են, որ նա, ով հավատա, ու բարի գործ անի, Աստծո կողմից կարժանանա ամենաբարձր դիրքերի ու կստանա դրախտային հավերժական բարիքները: Սակայն փարավոնը, դիմելով կախարդներին, ասաց. «Ես կկտրեմ ձեր ոտքերն ու ձեռքերն ու կկախեմ ձեզ, որ ամենասարսափելի ձևով վերանաք այս աշխարհից»:
Իհարկե այս այաների կապակցությամբ կան որոշ տարաձայնություններ: Ոմանք ասում են, որ այս այաները կախարդների խոսքերն են, իսկ ոմանք ասում են, որ դրանք անկախ այաներ են, որ իջել են Աստծո կողմից: Ըստ երևույթին, երկրորդ տեսակետն ավելի ճիշտ է: Որովհետև դժվար թե կախարդները կարողանային այդքան արագ խոսել դժոխքի ու դրախտի մասին ու մանրակրկիտ նկարագրել դրանք: Թերևս կա նաև կարծիք որ Աստված է նրանց ներշնչել այդ խոսքերը: Այնուամենայնիվ, այն, ինչն այստեղ կարևոր է, ներքին փոփոխությունն է, որ կախարդների հավատքի համար հարմար պայմաններ ստեղծեց: Իսկ դա ցույց է տալիս, որ մարդն իր էությամբ պատրաստ է փոփոխելու իր գործն ու միտքը: Կախարդների հավատքի գալը հակառակ է այն մտքին, թե մարդն ազդվում է իր կյանքի պայմաններից ու հասարակական պայմաններից ու ապրում է այնպես, ինչպես իրեն դաստիարակել են ընտանիքն ու հասարակությունը:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդն ունի կամք և յուրաքանչյուր ժամանակ կարող է հավատացյալ կամ անհավատ դառնալ:
2. Մարդու վերջն է կարևոր: Շատ մարդիկ են եղել, որ կյանքում եղել են անհավատ, սակայն կյանքի ավարտին դարձել են հավատացյալ: Շատերի մոտ եղել է հակառակը:
3. Առաքինությունն ու բարեպաշտությունը լավագույն միջոցն է աշխարհիկ ու հանդերձյալ կյանքում երջանիկ լինելու համար: Երբ մարդու սիրտն ու հոգին մաքուր են, նա ազատվում է մոլորությունից ու անում գործեր, որպեսզի կարողանա իր ճանապարհը հարթել դեպի արքայություն։
Աստված Ձեզ պահապան: