Փետրվար 11, 2021 05:38 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 85-րդ այա

قالَ فَإِنَّا قَدْ فَتَنَّا قَوْمَکَ مِن بَعْدِکَ وَأَضَلَّهُمُ السّامِرِیُّ

Աստված պատասխանեց. «Մենք քո ժողովրդին փորձեցինք, երբ հեռացար, և Սամերը նրանց մոլորեցրեց»:

 

Նախորդ այայում ասացինք, որ Մովսեսը, Հնգամատյանը ստանալու համար 40 օր մնաց Սինա լեռան վրա: Իսկ երբ 40 օրը լրացավ, Աստված Մովսեսին ասաց. «Այդ ընթացքում, երբ դու այստեղ էիր, Սամերի անունով մի մարդ, մարդկանց մոլորեցրեց: Մարդիկ չկարողացան դուրս գալ այս փորձությունից և դարձան կռապաշտ»: Իհարկե այդ մարդկանց մեջ կար կռապաշտության ենթահողը: Ուստի երբ նրանք անցնում էին Նեղոս գետից, և տեսան կռապաշտ մի ցեղի, մտածեցին, որ իրենք էլ մի կուռք պատրաստեն: Միևնույն ժամանակ, Մովսեսի 40-օրյա բացակայությունը Սամերիին հնարավորություն տվեց կռապաշտությունը տարածել ժողովրդի մեջ: Մովսեսը Սինա լեռը բարձրանալուց առաջ իր եղբայր Ահարոնին տեղակալ նշանակեց: Սակայն մարդիկ ուշադրություն չդարձրեցին նրա այդ նախազգուշացումներին և պարտադրեցին հրաժարվել քարոզելուց:

Այս այայից սովորում ենք.

1. Երկնային առաջնորդի բացակայության ժամանակաշրջանը փորձության ու սադրանքի ժամանակն է և հնարավոր է, որ ոմանք այս ժամանակ մոլորվեն:

2. Հավատացյալները մշտապես ենթարկվում են աստվածային փորձության և ապահովված չեն մոլորությունից:

 

Թա Հա սուրահի 86-րդ այա

فَرَجَعَ مُوسى إِلى قَوْمِهِ غَضْبانَ أَسِفًا قالَ یا قَوْمِ أَلَمْ یَعِدْکُمْ رَبُّکُمْ وَعْدًا حَسَنًا أَفَطالَ عَلَیْکُمُ الْعَهْدُ أَمْ أَرَدتُّمْ أَن یَحِلََّ عَلَیْکُمْ غَضَبٌ مِن رَبِّکُمْ فَأَخْلَفْتُم مَّوْعِدی

Մովսեսը վերադարձավ իր ժողովրդի մոտ զայրացած ու վշտացած. «Ո՛վ իմ ժողովուրդ, մի՞թե Աստված ձեզ չխոստացավ: Մի՞թե Նրա խոստումը ձեզ շատ երկար թվաց, կամ ցանկացաք ձեզ վրա ուղղել երկնային զայրույթը՝ Նրա արգելքներին դեմ գնալով»:

Սինա լեռը բարձրանալուց առաջ Մովսեսը ժողովրդին ասաց. «Աստված ինձ խոստացել է իջեցնել  Հնգամատյանը և ես դրա համար բարձրանում եմ լեռը»: Նա մարդկանցից խոսք առավ, որ իր բացակայության ժամանակ հետևեն Ահարոնին  ու հնազանդվեն նրան: Սակայն մարդիկ խախտեցին խոստումը: Եվ այդ պատճառով էլ Մովսեսը, Սինայից իջնելիս խիստ տխրեց ու զայրացավ:

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածային մարգարեներին միշտ էլ անհանգստացրել է մարդկանց մոլորությունը:

2. Մարգարեների զայրույթն ուղեկցվում է  Աստծո զայրույթով:

3. Աստվածային խոստումը խախտելը ստեղծում է մոլորվելու հնարավորություն:

Թա Հա սուրահի 87-րդ այա.

 

قالُوا ما أَخْلَفْنا مَوْعِدَکَ بِمَلْکِنا وَلَکِنَّا حُمِّلْنا أَوْزارًا مِن زینَةِ الْقَوْمِ فَقَذَفْناها فَکَذَلِکَ أَلْقَى السَّامِرِیُّ

Նրանք պատասխանեցին՝ մենք երբեք մեր խոստումների հակառակ և մեր ցանկությամբ չենք գործել: Մեզ հրամայեցին բերել ամենածանր զարդերը: Մենք դրանք հավաքեցինք, ու Սամերը դրանք ձուլեց:

Իսրայելի ժողովուրդը, որ զղջացել էր իր արածի համար, փորձեց արդարանալ: Ոմանք ասացին. «Մենք մեր կամքով ու գիտակցաբար չենք դիմել նման քայլի, այլ ազդվել ենք Սամերիի խոսքերից: Մենք դա արել ենք հակառակ մեր կամքի: Ոսկեղենը որ ունեինք, լցրեցինք Սամերիին պատկանող քուրան և նա պատրաստեց ոսկե ցուլ»:

 

Այս այայից սովորում ենք.

1. Մեղավորներն արդարանալու համար մշտապես մեղադրում են ուրիշներին: Սակայն դա նրանց չի արդարացնում:

2. Ոսկեղենը մարդկանց մոլորեցնելու միջոց կարող է համարվել:

Թա Հա սուրահի 88 և 89-րդ այաներ

فَأَخْرَجَ لَهُمْ عِجْلًا جَسَدًا لَهُ خُوارٌ فَقالُوا هذا إِلَهُکُمْ وَ إِلهُ مُوسى فَنَسِیَ ،

أَفَلا یَرَوْنَ أَلَّا یَرْجِعُ إِلَیْهِمْ قَوْلًا وَ لایَمْلِکُ لَهُمْ ضَرًّا وَ لانَفْعًا

Դրանցից բառաչող հորթ սարքեց և (նա ու իրեն հետևողներն) ասացին. «Ահա մեր և ձեր աստվածը և աստվածը Մովսեսի»: Նա մոռացավ (Աստծո հետ կապած պայմանը):

Մի՞թե չէին տեսնում, որ (այդ հորթը) չէր կարող իրենց պատասխան տալ և նրանից ոչ բարիք կարող էին ակնկալել և ոչ էլ չարիք:

 

Սամերին, մարդկանցից  ստացած ոսկեղենով պատրաստեց ոսկե ցուլ: Նա այնպես արեց, որ արձանից ցլի ձայն գա և դա պատճառ դարձավ, որ այն գրավի մարդկանց ուշադրությունը: Սամերին նույնիսկ ասաց, որ Մովսեսը Սինա լեռը բարձրանալու փոխարեն, պետք է հրաման ստանար ոսկե ցլից: Աստված այս անարժան վարքի մասին ասում է. «Ինչպես մարդիկ կարողացան լսելով հորթի ձայնը, հրաժարվել Աստծուց: Նրանք ինչպես չտեսան, որ այդ արձանն իրենց ոչ կարող է վնասել և ոչ էլ օգուտ տալ: Իսկ Աստված նվազագույնը պետք է կարողանա բավարարել մարդկանց ցանկությունները»:

Այս այաներից սովորում ենք.

1. Ճշմարիտ ճանապարհի թշնամիները մարդկանց մոլորեցնելու համար օգտվում են բազմաթիվ միջոցներից:

2. Շատ մարդկանց խելքը նրանց աչքերում է և մինչև Աստծուն չտեսնեն, նրան չեն հավատա:

 

Աստված Ձեզ պահապան: