Ասիայի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթ այս տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Իրանին դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները: Որպես առաջնահերթություն օր առաջ իրականացնել ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Խորհրդարանի խոսնակը նաեւ հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԼՂ-ի հայերի ինքնորոշման իրավունքը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ ԼՂ-ի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում:
Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է ԼՂ-ում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը եւ վերահաստատել է ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր:
----------------------------
Շարունակելով Իրանի ներքին արտադանքները հարևան երկրներ արտահանելու գործընթացը, դեպի Հայաստան արտահանումները նույնպես ներառվել են Իրանի գիտահենք ընկերությունների օրակարգում:
Այս շրջանակներում, փետրվարի 17-ին Հայաստանում բացվել է Իրանի գիտահենք արտադրանքների ցուցահանդես-վաճառքը:
Իրանի նորարարության ու զարգացման հիմնադրամի ղեկավարի գլխավորությամբ, Հայաստան է գործուղվել գիտահենք 40 ընկերություններից կազմված առևտրական պատվիրակությունը:
Alliance ազատ գոտի այցելությունը և մշտական ցուցահանդեսի կամ Իրանի գիտահենք արտադրանքների վաճառքի կենտրոնի բացումը, պատվիրակության այցի ծրագրերից են:
Գիտահենք ընկերությունները մասնավոր կամ կոոպերատիվ հաստատություններ են, որոնք հիմնադրվում են գիտությունը և հարստությունը մեծացնելու, գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը զարգացնելու և գիտական ու տնտեսական նպատակներին հասնելու, գյուտերն ու նորարարություններն ընդլայնելու և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտի արդյունքները ավելացված արժեքով իրացնելու նպատակով:
Գիտահենք ընկերությունները հիմնականում ապրանք չեն արտադրում և առհասարակ հողատարածք կամ հատուկ մեքենաներ չունեն: Այդ ընկերություններում մի խումբ կիրթ և փորձառու անձինք տեղեկություններ են արտադրում, որոնք համարվում են այս ընկերությունների եկամուտն ապահովող հիմնական արտադրանքը:
Այլ կերպ ասած, գիտահենք ընկերությունները արտադրում ու արտահանում են գիտական ու տեխնիկական գիտություն, ինչը մեծ նշանակություն ունի Իրանի ու Հայաստանի հարաբերությունների մեջ:
Հարկ է նշել, որ անցած շաբաթ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում, Իրանի ու Հայաստանի տնտեսական փոխանակումները 5.2 անգամ գերազանցելու են ներկա ցուցանիշը: Նրա խոսքերով. «Ներկայումս 500 մլն. դոլար կազմող Իրանի ու Հայաստանի առևտրական փոխանակումների ծավալը առաջիկա 6 ամիսների ընթացքում կհասնի 3 մլրդ. դոլարի և Հայաստանի կառավարությունը իրանական արտադրության ապրանքների տարանցման և տրանսպորտային փոխադրումների ոլորտում դյուրություններ ստեղծելու նպատակով, ջանքեր է գործադրում վերացնել առկա խոչընդոտներն ու սահմանափակումները»:
Հայաստանի պաշտոնյաներից բացի, այս երկրի ժողովուրդի համար նույնպես մեծ նշանակություն ունի երկու եկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Որպես օրինակ, կարելի է անդրադառնալ իրանագետ Վարդան Ոսկանյանի հայտարարությանը՝. «Երկու երկրի հարաբերություններում առկա կարևոր խնդիրը ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունն է: ԻՐանի ու ԵԱՏՄ-ի ազատ առևտրի շրջանակնեում ավելի քան 500 իրանական ապրանքները, որոնք արտահանվում են Հայաստան, ՌԴ, Ղազաղստան, Բելառուս, ու Ղրղզստան, ունեն զրոյական արտոնյալ սակագներ»:
Ակնհայտ է, որ այս մենաշնորհը կարող է իրականացնել Իրանի ու Հայաստանի տնտեսական մեծ թվով նպատակները:
Այս միությունը շուրջ 183 մլն. բնակչությամբ, հազար 900 մլրդ. դոլար ՀՆԱ-ով, նավթի արտադրության ոլորտում զբաղեցնում է առաջին տեղը, գազի արտադրության՝ երկրորդ և էլեկտրաէներգիայի արտադրության՝ չորրորդ տեղը, որոնք աշխարհում ներդրումների ամենաակտիվ շուկաներից են համարվում: Փորձագետների համոզմամբ, 21-րդ դարն Ասիայի դարաշրջանն է և աշխարհի հարստության ձգողականության կենտրոնը արևմուտքից տեղափոխվում է արևելք այդ թվում՝ Եվրասիա:
Աշխարհի տնտեսական գործընթացները ի մի բերելով. պետք է ասել. «Քանի որ Իրանն ու ԵԱՏՄ-ն աշխարհի միակ շրջաններն են, որ գտնվում են հյուսի-հարավ, արևելք-արևմուտք միջանցքի վրա, ակնկալվում է, որ իրանցի ներդրողներն ու իրանական ընկերությունները, հատկապես գիտահենք ընկերությունները, կարողանան լավագույն օգրագործել առկա հնարավորությունները և ապահովել Թեհրանի ու Երևանի նպատակների իրագործումը»:
---------------------
ՀՀ երրորդ նախագահի վերջին հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Փորձագիտական շրջանակում քննարկում են, որ նաև այդ հարցազրույցի միջոցով ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց իր թիմի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի կարևորագույն մեսիջներից մեկն էլ սեփական կուսակցությանը, ինչու չէ նաև հենց իրեն` երրորդ նախագահին դիրքավորելու նպատակ էր հետապնդում։ Այս մասին հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
--------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:
-----------------------
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հինգշաբթի հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնաթող լինելու իր որոշման մասին:
Կառավարության ղեկավարն իր որոշման մասին հայտարարել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:
«Ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բեւեռացումը մեր երկրում: Քանի որ վստահ եմ, որ բեւեռացումը մեր միջեւ եւ առճակատումն ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման եւ ցանկացած տեսակի ճգնաժամի համար»,- հայտրարալ է Գախարիան:
Ընդ որում, վարչապետը շեշտել է, որ հրաժարականի պատճառ է դարձել նաեւ իշխող կուսակցության հետ տարաձայնությունները Նիկա Մելիային կալանավորելու մասին դատարանի որոշման կատարման շուրջ:
Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլու թեկնածությունը: «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում նրա թեկնածության մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ներկայումս Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում նա իր քաղաքական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կդառնա Վրաստանի վարչապետը: