Ելք դեպի լույս 554
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 99-րդ այա
کَذَلِکَ نَقُصُّ عَلَیْکَ مِنْ أَنبَاء مَا قَدْ سَبَقَ وَقَدْ آتَیْنَاکَ مِن لَّدُنَّا ذِکْرًا
Մենք այսպես ենք պատմում քեզ անցյալի դեպքերը: Մենք քեզ ուղարկեցինք արդարության Գիրքը:
Աստված դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Նախկին ժողովուրդների ու նրանց մարգարեների մասին պատմությունները քեզ ենք ուղարկում ներշնչանքի ձևով, որպեսզի Ղուրանի մյուս այաների նման, մարդկանց զգուշացնելու ու խրատելու առիթ հանդիսանա: Անկասկած սա շատ կարևոր միջոց է մադկանց դաստիարակելու համար և այսպիսով ամեն ինչ ավելի պարզ ու հասկանալի է դառնում: Խոսքը վերաբերում է պատմությունը վերհիշելուն ու ընթերցելուն: Այսպիսով, պետք է նախորդ ժողովուրդների փորձից դաս քաղել: Սա ընդունելի է բոլոր ժողովուրդների կողմից: Այլ խոսքով, այս հանգամանքը շատ կարևոր է:
Այս այայից սովորում ենք․
1․ Ղուրանի պատմությունները լավագույն պատմություններն են, քանի որ դրանք պատմում է Աստված, որը դիմում է մարգարեին և պատմում ամեն ինչի մասին: Պատմություններ, որոնք իրական են ոչ թե երևակայական:
2․ Ղուրանը, մարգարեների մասին խոսելով, նրանց զերծ է պահում խեղաթյուրումներից:
Թա Հա սուրահի 100 և 101-րդ այաներ
مَنْ أَعْرَضَ عَنْهُ فَإِنَّهُ یَحْمِلُ یَوْمَ الْقِیَامَةِ وِزْرًا
خَالِدِینَ فِیهِ وَسَاء لَهُمْ یَوْمَ الْقِیَامَةِ حِمْلًا
Ով դրանից հեռանա՝ հարության օրը մի ծանր բեռով կբեռնավորվի:
Չի կարողանա ազատվել այդ բեռից հավիտյանս: Այդ բեռը դժբախտության նման պետք է ծանրանա նրա վրա վերջին դատաստանի օրը:
Չնայած որ Ղուրանի նպատակն է մարդկանց երջանկացնել, սակայն ոմանք, ընկնելով մեղքի հետևից, ուշարդություն չեն դարձնում նրա նախազգուշացումներին ու դաս չեն քաղում: Արդյունքն այն է, որ վերջիվերջո մարդը կանգնելու է դժվարությունների առջև: Ամեն դեպքում կյանքը կարճ է և ամեն դեպքում ավարտվելու է: Կարևորը հանդերձյալ կյանքն է, որը չունի ավարտ և որից հնարավոր չէ հրաժարվել:
Այս այաներից սովորում ենք․
1․ Մեղքը մեծ բեռ է, որի ճիրանների մեջ մեղավորն ապրում է մինչև հավերժություն:
2․ Մեղքի ազդեցությունը չի ոչնչանում և շարունակում է գոյատևել:
Թա Հա սուրահի 102 և 103-րդ այաներ․
یَوْمَ یُنفَخُ فِی الصُّورِ وَنَحْشُرُ الْمُجْرِمِینَ یَوْمَئِذٍ زُرْقًا
یَتَخَافَتُونَ بَیْنَهُمْ إِن لَّبِثْتُمْ إِلَّا عَشْرًا
Այն օրը, երբ հնչի փողը, ապիրատները խավարով կծածկվեն:
Նրանք կամաց ձայնով իրար կասեն. «Մենք աշխարհի վրա միայն տասը օր մնացինք»:
Այս այաները խոսում են այն մասին, թե մեղավորները դատաստանի օրն ինչ վիճակ են ունենալու: Դատաստանի օրը հնչում է շեփորը և ինչպես ասվում է Ղուրանի այլ այաներում, հայտարարվում է աշխարհիկ կյանքի ավարտն ու հանդերձյալ կյանքի սկիզբը: Ահավոր մի հռնդյունով, որը այստեղ համեմատվում է շեփորի ձայնի հետ: Նրանք, որ աշխարհում ունեին ուժեղ մարմին, իսկ մյուսները նրանց առջև խոնարհվում էին, հանդերձյալ կյանքում ներկայացվելու են թույլ մարմիններով, չնայած կյանքի ժամանակը շատ կարճ է և քավարանի մեջ մնալն էլ է շատ կարճ: Թվում է, որ այս ամենը տևում է տասը օր: Սա ցույց է տալիս, դատաստանի օրվա վեհությունը:
Այս այաներից սովորում ենք․
1․ Որոշում կայացնելիս պետք է համեմատենք աշխարհիկ կյանքը հանդերձյալ կյանքի հետ ու մտածենք հետևանքների մասին:
2․ Մեղավորների առաջ երբեք չպետք է մեզ մեղավոր զգանք:
Թա Հա սուրահի 104-րդ այա
نَحْنُ أَعْلَمُ بِمَا یَقُولُونَ إِذْ یَقُولُ أَمْثَلُهُمْ طَرِیقَةً إِن لَّبِثْتُمْ إِلَّا یَوْمًا
Նրանց միջի բարեմիտները կպատասխանեն.«Դուք միայն մի օր մնացիք»: Ու մենք գիտենք, թե նրանք ինչու այդպես խոսեցին:
Ղուրանն ասում է. «Աստված բոլորից ավելի տեղյակ է աշխարհիկ ու հանդերձյալ կյանքի իրողությունների մասին: Սակայն նրանք, որ աշխարհիկ կյանքը տասն օր են համարում, հենց այդ ժամանակն էլ նրանց երկար է թվում: Որովհետև նրանք, որ ունեն բանականություն, աշխարհիկ կյանքը մեկ օր են համարում: Պարզ է, որ աշխարհիկ կյանքը հանդերձյալ կյանքի համեմատ դրանից ավելի չի էլ կարող լինել»:
Այս այայից սովորում ենք․
1․ Նա, ով ունի բանականություն, աշխարհիկ կյանքը շատ կարճ է տեսնում:
2․ Նա, ով արարիչն է տիեզերքի, աշխարհիկ կյանքը կարճ է համարել, իսկ նրա բարիքը չնչին: Իսկ իրատեսները շատ լավ են ընկալում այս ճշմարտությունը։
Աստված Ձեզ պահապան։