Փետրվար 22, 2021 13:02 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 105-107-րդ այաներ

وَیَسْأَلُونَکَ عَنِ الْجِبَالِ فَقُلْ یَنسِفُهَا رَبِّی نَسْفًا

فَیَذَرُهَا قَاعًا صَفْصَفًا

لَا تَرَى فِیهَا عِوَجًا وَلَا أَمْتًا 

Քեզ կհարցնեն, թե լեռներն ի՞նչ են լինելու: Ասա նրանց. «Աստված դրանք ցրելու է փոշու նման»:

Այն տեղը (որտեղ նրանք կանգնել են) կվերածի ընդարձակ դաշտերի:

Ու դու այլևս չպետք է տեսնես ոչ զառիվայր և ոչ էլ բարձրություն:

 

Նախորդ այաներում խոսեցինք աշխարհի ավարտի ու դատաստանի օրվա մասին: Այս այաները խոսում են այն մասին, թե դատաստանի օրն ինչպիսին է լինելու երկրի վիճակը: Այաներն ասում են, որ որոշ մարդկանց համար հարց է ծագելու, թե ինչպես են հսկայական լեռները քանդվելու իրենց տեղերից: Որպես պատասխան ասվում է. Աստվածային ուժն է ստեղծել երկիրն ու լեռները: Ուրեմն այդ ուժն այնպես կանի, որ ամուր լեռները դառնան  ավազ: Այնպես որ ողջ երկիր մոլորակի մակերեսը հարթ կդառնա և նույնիսկ մի բլուր իր տեղում չի մնա: Այս ամենը լինելու է մի հսկայական երկրաշարժի արդյունքում, որը ոչնչացնելու է ամեն ինչ: Այս աղետները դատաստանի օրվա նախաբանն են, երբ մահացածները վերակենդանանալու են և կանգնելու են Աստծո դատաստանի առաջ:

Այս այաներից սովորում ենք․

1. Աշխարհի ներկա համակարգը դատաստանի օրը ոչնչանալու է և նորն է ստեղծվելու:

2. Բնության համակարգը ենթարկվում է աստվածային ուժին, որն ամեն ինչ անում է  այնպես, ինչպես ցանկանում է:

 

Թա Հա սուրահի 108-րդ այա

یَوْمَئِذٍ یَتَّبِعُونَ الدَّاعِیَ لَا عِوَجَ لَهُ وَخَشَعَت الْأَصْوَاتُ لِلرَّحْمَنِ فَلَا تَسْمَعُ إِلَّا هَمْسًا

Այդ օրը մարդիկ կհետևեն նրան, ով իրենց դեպի Աստված կկանչի: Նրանք չեն կարողանա հակառակվել Աստծուն։ Նրանց ձայնը թույլ է լինելու գթած Տիրոջ մոտ, ու նրանց ոտքի խուլ աղմուկն է միայն լսվելու:

 

Որոշ աղբյուրների համաձայն, Իսրաֆիլ անունով հրեշտակը մարդկանց հրավիրում է վերակենդանանալ և հավաքվել: Նա իր հրավերն ուղղում է  շեփորով: Բնականաբար դատաստանի օրն այնքան սարսափելի է, որ բոլորի շունչը կապ է գալիս ու ոչ ոք չի կարողանում խոսել: Աստվածային փառքն ու վեհությունն այնպես են պարուրելու մարդկանց, որ բոլորն իրենց չնչին են համարելու:

Այս այայից սովորում ենք․

1. Դատաստանի օրն Աստծո թագավորության դրսևորման օրն է, որը բոլորին ստիպում է  խոնարհվել իր առջև:

2. Դատաստանի օրը  հնարավոր չէ ընդդիմանալ աստվածային հրավերին: Բոլոր մարդիկ իրենց ոտքով հայտնվելու են այնտեղ:

Թա Հա սուրահի 109-րդ այա

 

یَوْمَئِذٍ لَّا تَنفَعُ الشَّفاعَةُ إِلَّا مَنْ أَذِنَ لَهُ الرَّحْمنُ وَرَضِیَ لَهُ قَوْلًا

Այդ օրը բարեխոսությունը կօգնի միայն նրանց, ում Աստված տվել է բարեխոս լինելու շնորհը, և ում խոսքը հաճելի է Իրեն:

 

Բնականաբար, այնպիսի վայրում, որտեղ մարդ ոչինչ չի կարող անել, ստիպված է լինում փորձել գտնել բարեխոսներ` իր փրկության համար: Սակայն այս այան ասում է.«Ոչ ոք չի կարող  բարեխոսել ձեզ համար: Դա կլինի միայն այն ժամանակ,  երբ Աստված դա թույլ տա ու պատրաստ լինի ձեզ լսել»: Ընդհանրապես, բարեխոսությունը դաստիարակչական ծրագիր է, որպեսզի մարդիկ մի կողմից  ջանք ու եռանդ ցուցաբերեն և մյուս կողմից, դժվարությունների հանդիպելիս չհուսահատվեն: Բարեխոսությունը հանդերձյալ կյանքում, նման է աշխարհիկ կյանքում ապաշխարանքին: Աստված այդպես է արել, որպեսզի իր արարածներն արժանանան իր գթությանը: Բարեխոսության հիմքում ընկած է մարդկանց հաղորդակցվելն Աստծո մարգարեների հետ: Նրանք, որ սպասում են, որ Աստծո մարգարեն ու այլ սրբեր բարեխոսեն իրենց համար, բնականաբար աշխարհիկ կյանքում փորձելու են քայլել նրանց ուղով: Այդ պատճառով էլ ուխտագնացության ժամանակ ընտրյալ մարդիկ խոստանում են իրենց, որ փոխհատուցեն իրենց սխալներն ու ապագայում դրանք չկրկնեն:  Սակայն բարեխոսության արժանանում են այն մարդիկ, ովքեր ունեն մաքուր հավատք և հավատարիմ են կրոնական ուսմունքներին: Այդուհանդերձ, նույն մարդիկ երբեմն սայթաքում են և քանի որ երբեմն դատաստանի հիմքը մարդկանց արարքներն են և ոչ թե բարեխոսությունը, ուստի Ղուրանը նշում է, որ բարեխոսությունը ընդունելի է  միայն որոշ դեպքերում ու երբ դա տեղի է ունենում Աստծո կամքով:

Այս այայից սովորում ենք․

1. Աստծո մարգարեների բարեխոսությունը կատարվում է  Աստծո կամքով:  

2. Բարեխոսությունն աստվածային վարդապետության բաղկացուցիչ մասն է դատաստանում, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդը շփվի աստվածային մարգարեների հետ:

 

Աստված Ձեզ պահապան։