Ելք դեպի լույս 556
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրայի 110 և 111-րդ այաներ
یَعْلَمُ مَا بَیْنَ أَیْدِیهِمْ وَمَا خَلْفَهُمْ وَلَا یُحِیطُونَ بِهِ عِلْمًا
وَعَنَتِ الْوُجُوهُ لِلْحَیِّ الْقَیُّومِ وَقَدْ خَابَ مَنْ حَمَلَ ظُلْمًا
(Աստված) գիտի անցյալը և ապագան, բայց նրանք չեն տիրապետում Նրա գիտությանը:
Նրանք իրենց ճակատը պիտի խոնարհեն մշտնջենական ու հավիտենական Աստծո առջև, ու նա ով կրողն է չարիքի պետք է հույսը կորցնի:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարդիկ ներկա են լինելու աստվածային դատարանում: Այս այաներն ասում են, որ Աստված գիտի, թե հանցագործներն ինչ են արել աշխարհիկ կյանքում, և տեղյակ է նրանց նպատակների, ցանկությունների ու գործերի մասին: Ուստի երբ մարդիկ հայտնվում են դատաստանում, հայտնվում են գլխիկոր ու խոնարհված: Բնականաբար, նրանք, որ աշխարհիկ կյանքում չարագործ են եղել իրենց, ուրիշների, մարգարեների ու աստվածային ուսմունքների նկատմամբ, գիտեն, որ չեն ստանալու աստվածային գթությունը:
Այս այաներից սովորում ենք
1. Մարդու տեսքը դատաստանի օրը ցույց է տալիս, դրախտային է թե` դժոխային:
2. Ապաշխարանքն ու սխալների հատուցումը հնարավոր են միայն աշխարհիկ կյանքում: Իսկ բարեխոսությունը միայն նրանց համար է, ովքեր արժանի են դրան:
Թա Հա սուրահի 112-րդ այա
وَمَن یَعْمَلْ مِنَ الصَّالِحَاتِ وَهُوَ مُؤْمِنٌ فَلَا یَخَافُ ظُلْمًا وَلَا هَضْمًا
Իսկ նա, ով հավատացյալ է և բարեգործ, չպետք է վախենա անարդար ու խիստ պատժից և կամ նրանից, որ կպակասի (իր բաժինը):
Նախորդ այան խոսեց հանցագործների մասին: Այս այան անդրադառնում է դատաստանի օրը հավատացյալների վիճակին: Այան ասում է. «Նրանք, որ բարի գործ անեն ու հրաժարվեն սխալ արարքներից, հավատան Աստծուն ու հանդերձյալ կյանքին, կստանան իրենց վարձատրությունը»: Կրոնական մշակույթում հավատքն ու բարի գործն անքակտելի են և նման են ծառի արմատին ու պտուղին: Հավատքն առանց բարի գործի, նման է առանց պտղի ծառի, իսկ բարի գործն առանց հավատքի` առանց արմատ ծառի: Առանց հավատքի հնարավոր չէ բարի գործ անել: Եթե անհավատ մարդը բարի գործ է անում, դա արդեն վկայում է, որ աստվածային էությունը նրա մեջ է: Ինչքան էլ որ նա Աստծուց հրաժարվի, այդ էությունը նրան խրախուսում է բարի գործ անել: Բնականաբար, բարի գործերի արդյունքն աշխարհիկ կյանքում հասնում է մարդուն և պատճառ դառնում, որ մարդն ու նրա ընտանիրքը լավ կյանք վարեն: Սակայն նա, ով ժխտում է դատաստանը, մի՞թե կարող է դատաստանի օրը վարձատրություն խնդրել: Նա, ով հանուն Աստծո որևէ բարիք չի կատարել և քայլել է միայն իր շահերի ուղղությամբ, արդյո՞ք կարող է Աստծուց բարիք խնդրել: Բնականարար Աստված գթառատ է և անապատասխան չի թողնելու ոչ մի բարի գործ, որը կատարվել է մաքուր սրտով:
Այս այայից սովորում ենք․
1. Յուրաքանչյուր ոք, ով իր կարողությանը հավասար բարի գործ է կատարում, ստանում է վարձատրություն:
2. Բարի գործն այն ժամանակ է ընդունվում Աստծո կողմից, եթե դրա հիմքում ընկած է բարի նպատակ և հավատք առ Ասված:
Թա Հա սուրահի 113-րդ այա
Մենք երկնքից իջեցրինք Ղուրանը արաբերեն լեզվով ու նրա միջոցով նախազգուշացումներ հնչեցրինք, գուցե նրանք երկյուղածությամբ լցվեն և կամ խրատվեն:
Այս այան ասում է, որ Ղուրանի իջեցվելու նպատակներից մեկն այն է, որ ցույց տա, թե ինչ գործոններ են կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի մարդը հայտնվի դժոխքում և որպեսզի մարդիկ դաս քաղեն ու հրաժարվեն սխալներից: Մարգարեները պարտավոր են զգուշացնել մարդկանց, որպեսզի նրանք չմոլորվեն ու չխորտակվեն:
Այս այայից սովորում ենք․
1. Ղուրանը դաստիարակության գիրք է, իսկ դաստիարակության ժամանակ անհրաժեշտ է նախազգուշացնել սպառնալիքների ու վտանգների մասին:
2. Մարդը մշտապես ունի նախազգուշացումների կարիք, որպեսզի չսայթաքի ու չմոլորվի:
Թա Հա սուրահի 114-րդ այա
Փառաբանիր Աստծո և տիեզերքի վեհապետի ու գերազանց ճշմարտության անունը: Մի՛ փորձիր արտասանել Ղուրանի այաները. քանի դեռ քեզ տրված հայտնությունը չի ավարտվել: Ասա. «Տե՛ր, ավելացրու իմ գիտությունը»:
Այայի առաջին մասում ասվում է, որ դատաստանի օրվա թագավորությունն Աստծունն է: Իհարկե այդ թագավորությունը հիմնված է արդարության վրա: Չնայած նա ամեն ինչի տերն է, սակայն իր արարածների հետ վարվում է իմաստության ու արդարության հիման վրա: Այնուհետև այան խոսում է այն մասին, թե ինչպես իջեցվեց Ղուրանը: Նախորդ այայում նույնպես խոսվեց այդ մասին: Որոշ աղբյուրների համաձայն, Ղուրանը մարգարեին հայտնվել է երկու անգամ: Մի անգամ` ամբողջությամբ ու մի գիշերում, երկրորդ անգամ` նրա մարգարեության 23-րդ տարվան, այա առ այա` Մեքքայում և Մեդինայում: Այս այան, մարգարեին ասում է, որ նույնիսկ ներշնչանք ստանալու համար չպետք է շտապի: Իհարկե, սովորական մարդիկ շտապում են, որովհետև անհամբեր են: Սակայն Աստծո մարգարեն շտապում էր, որովհետև մեծ սեր ուներ Աստծո խոսքի նկատմամբ:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք չէ ցույց տալ, թե ինչ գիտենք: Պետք է փորձենք նոր բաներ սովորել: Նույնիսկ Աստծո մարգարեն, նախորդ այաները վերհիշելու փոխարեն, պետք է սպասի նոր այաների:
2. Գիտության համար գոյություն չունեն սահմաններ:
Աստված ձեզ պահապան: