Մարտ 15, 2021 04:44 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Թա Հա սուրահի 121 և 122-րդ այաներ

فَأَکَلَا مِنْهَا فَبَدَتْ لَهُمَا سَوْآتُهُمَا وَطَفِقَا یَخْصِفَانِ عَلَیْهِمَا مِن وَرَقِ الْجَنَّةِ وَعَصَى آدَمُ رَبَّهُ فَغَوَى

ثُمَّ اجْتَبَاهُ رَبُّهُ فَتَابَ عَلَیْهِ وَهَدَى

(Ադամն ու իր կողակիցը) կերան արգելված պտուղը: Այդ ժամանակ տեսան, որ մերկ են ու տերևներից իրենց համար զգեստ պատրաստեցին: Այսպիսով Ադամը անհնազանդ ու ամբարիշտ եղավ:

Այնուհետև  նրա Աստված ընտրեց նրան ,ընդունեց զղջումն ու նրան առաջնորդեց:

 

Նախորդ այաներում խոսեցինք այն մասին, որ Աստված Ադամին ու Եվային զգուշացրեց, որ չխաբվեն սատանային, քանի որ նա նրանց թշնամին է և ցանկանում է, որ իրենք վտարվեն դրախտից: Սակայն սատանան նրանց գայթակղեց ու նրանք կերան արգելված պտուղը: Դրա առաջին արդյունքն այն էր, որ նրանց դրախտային հատուկ  զգեստն անհետացավ ու նրանք մերկացան: Ադամն ու Եվան իրենց ծածկեցին ծառերի տերևներով: Սատանան նրանց ասել է, որ եթե ուտեն արգելված պտուղը, բարձր դիրք կզբաղեցնեն: Սակայն սատանան նրանց խաբեց ու նրանք հուսալքվեցին: Այս դեպքում, Ադամն ու Եվան ոչ միայն չհասան իրենց նպատակին, այլ հուսախաբ եղան ու զրկվեցին աստվածային բարիքից: Բայց Աստված Ադամին մշտապես չզրկեց իր բարիքներից, այլ նրան առաջնորդեց ու ընդունեց նրա ապաշխարանքը: Նույնիսկ նրան ընտրեց որպես առաքյալ` ուրիշներին առաջնորդելու համար:

Այս այանեից սովորում ենք․

1. Մերկությունը, որ այսօր կա որոշ հասարակություններում, սատանային հետևելու արդյունք է: Նախնական մարդը նույնպես մերկացավ սատանային հետևելու պատճառով:

2. Աստծուն չհնազանդվելու հետևանքով, մարդը հրաժարվում է նաև երջանկությունից ու մոլորվում ուղիղ ճանապարհից:

3. Մարդու և Աստծո հարաբերության մեջ չկա փակուղի և ապաշխարանքի ու վերադարձի ճանապարհը մշտապես բաց է:

Թա Հա սուրահի 123 և 124-րդ այաներ

قَالَ اهْبِطَا مِنْهَا جَمِیعًا بَعْضُکُمْ لِبَعْضٍ عَدُوٌّ فَإِمَّا یَأْتِیَنَّکُم مِّنِّی هُدًى فَمَنِ اتَّبَعَ هُدَایَ فَلَا یَضِلُّ وَلَا یَشْقَى

وَمَنْ أَعْرَضَ عَن ذِکْرِی فَإِنَّ لَهُ مَعِیشَةً ضَنکًا وَنَحْشُرُهُ یَوْمَ الْقِیَامَةِ أَعْمَى

 

Ասաց.«Բոլորդ իջեք (արքայությունից): Դուք իրար նկատմամբ թշնամի դարձաք: Բայց երբ ձեզ հայտնվի Իմ առաջնորդությունը՝ ով նրան հետևի, չի մոլորվի, ու դժբախտությունը նրան բաժին չի հասնի»:

Բայց նա, ով մերժի Իմ վարդապետությունը, այս աշխարհում արդեն կմատնվի դժբախտության և դատաստանի օրը խավարի մեջ կթաղվի:

 

Չնայած Աստված ներեց Ադամի մեղքը, սակայն նրա ու իր կնոջ տեղն այլևս դրախտում չէր: Աստված հրամայեց, որ նրանք և սատանան լքեն դրախտը և հաստատվեն երկրի վրա: Դա այն դեպքում, երբ նրանց միջև թշնամությունը շարունակվելու է: Այնուհետև Ղուրանն անդրադառնում է մարդկանց առաջնորդելու վերաբերյալ աստվածային վարդապետությանը: Ղուրանն ասում է. Երբ ձեզ համար մարգարե ուղարկեմ, հետևեք նրան, որովհետև այդպիսով կերջանկանաք: Իսկ եթե անտեսեք նրան ու մոռանաք Աստծուն, և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերում կհանդիպեք բազմաթիվ դժվարությունների: Աշխարհիկ կյանքում նեղությունների մեջ կընկնեք, իսկ հանդերձյալ կյանքում կկուրանաք: Այնպես որ փնտրեք միայն հանդերձյալ կյանքի երջանկությունը, որը գտնվում է  հավերժական դրախտում: Իհարկե աշխարհիկ կյանքում նեղության մասին խոսելիս, խոսքը միայն աղքատության մասին չէ: Բազմաթիվ հարուստներ նեղության մեջ են իրենց ագահության պատճառով և մշտապես ապրում են վախի ու մտահոգության մեջ: Բնականաբար, նա, ով մոռանա Աստծուն ու խզի իր կապն Աստծո հետ, նրա բոլոր ջանքերը կսահմանափակվեն միայն աշխարհիկ կյանքով: Անկասկած, այս ագահությունն ինչ որ կետում չի ավարտվում և այն ինչ մարդը ձեռք է բերում, նրան չի գոհացնում: Նման մարդը, անկախ իր մտահոգություններից ու խնդիրներից, մշտապես ապրում է  չիրականացված երազներով ու կորցնելու վախով։

Այս այաներից սովորում ենք․

1. Մարդկության փրկությունն ու երջանկությունը պետք է փնտրել  աստվածային մարգարեներին հետևելու մեջ:

2. Աստծուն մոռանալը պատճառ է դառնում, որ մարդն ապրի վախի ու տագնապի մեջ, որքան էլ նյութապես ապահով լինի:

3. Նա, ով աշխարհում չի ցանկանում տեսնել բարոյական ճշմարտությունները, հանդերձյալ կյանքում Աստծո առջև կանգնելու է որպես կույր, ինչը նրա գործի դրսևորումն է:

Թա Հա սուրահի 125 և 126-րդ այաներ

قَالَ رَبِّ لِمَ حَشَرْتَنِی أَعْمَى وَقَدْ کُنتُ بَصِیرًا

قَالَ کَذَلِکَ أَتَتْکَ آیَاتُنَا فَنَسِیتَهَا وَکَذَلِکَ الْیَوْمَ تُنسَى

Նա կգոչի. «Տե՛ր, ինչու՞ եմ ես հիմա կույր, առաջ տեսնում էի»:

Աստված նրան կպատասխանի. «Հարկավ, մենք ի սկզբանե քեզ տվեցինք մեր պատվիրանները, բայց դու դրանք մոռացար: Այսօր էլ դու պիտի թաղվես մոռացության մեջ»:

Քանի որ հանդերձյալ կյանքը մարդու գործունեության դրսևորումն է, ուրեմն չպետք է անտեսել աստվածային գրքերն ու աստվածային մարգարեներին: Որովհետև նրանց միջոցով է մարդը հաղորդակցվում Աստծո հետ: Հակառակ դեպքում, մարդը դատաստանի օրը ներկայանալու է կուրորեն ու չի բողոքելու: Այս այաների համաձայն, ոչ միայն անհավատները, այլև այն մուսուլմանները, ովքեր անտեսում են Ղուրանը կամ նամազ չեն անում, աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում հանդիպում են նման դժվարությունների:

Այս այաներից սովորում ենք․

1. Աստվածային պատիժներն արդար են և համապատասխանում են մարդու մեղքերին:

2. Ինչքան էլ որ տեսողությունն աշխարհում կարևոր է մարդու համար, սակայն տեսողոթյունը հանդերձյալ կյանքում ավելի կարևոր է, քանի որ մարդը պետք է տեսնի դրախտային գեղեցկությունը:

Աստված ձեզ պահապան: