Մարտ 16, 2021 15:04 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

-----------------------------

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն  ու Հայրենիքի փրկության շարժումը չհամաձայնեցին ՀՀ նախագահի կողմից հրավիրված հանդիպումը:

Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի: Այս մասին նշված է աշխատակազմի հայտարարության մեջ։

 

«Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմը և հավելել, որ այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

--------------------------------

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման առթիվ ՀՀ նախագահի առարկություններին և վարչապետի հրամանագիրը չստորագրելուն։

--------------------------------

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Հայկական թելեգրամյան որոշ ալիքներ ավելի վաղ տեղեկացրել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարին Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի եւ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։

Նա Հայաստանում աշխատանքի է անցել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020թ. հուլիսին»։

----------------------

Անցած նոյեմբերին ստորագրված հայտարարության դեմ Հայաստանում բողոքի ակցիաները շարունակվելուն զուգահեռ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը կրկին հայտնվել է լրատվամիջոցների գլխավոր լուրերի շարքում:

Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվելուն զուգահեռ, Ադրբեջանի զորայինները Հայաստանի սահմաններում պատրաստ վիճակի են բերվել:

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է սահմաններում լարվածությունը սրելով, ազդել ղարաբաղյան խաղաղության բանակցությունների վրա:

Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծերում իրավիճակը սրվելով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հաղորդել է նախարար Զաքիր Հասանովի և Բաքվում Բրիտանիայի դեսպան Էրֆան Սեդիղի հանդիպման մասին:

Հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը դժգոհություն է հայտնել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պաշտոնատարների Արևմտյան երկրներ այցելության և բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպման կապակցությամբ:

Հարավային Կովկասի ռազմական հարցերի փորձագետ Արկադի Դուբնովն ասել է.«Ներկա պայմաններում, ցանկացած քաղաքական և ռազմական խմբակցություն, որը ցանկանում է ցույց տալ իր հայրենասիրությունը, կարող է սրել լարվածությունը»:

Հայաստանում ղարաբաղյան համաձայնության հակառակորդները պնդում են, որ Ադրբեջանի զորայինները պետք է վերադառնան նախորդ շփման գծեր և խաղաղության համաձայնությունը պետք է ստորագրվի Մինսկի խմբի անդամ արևմտյան պետությունների ներկայությամբ:

ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, վերջին ամիսներին դեմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ Ռուսաստանի ներկայությանը:

ԱՄՆ-ի Ֆրանսիայի հակառակությունն ազդեցիկ է եղել Հայաստանի ժողովրդին նույնպես այդ համաձայնության դեմ հրահրելու հարցում: Այդ պատճառով, անհավանական է թվում Ռուսաստանի միջնորդությամբ կնքված այդ հայտարարության արդյունավորվելը:

Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ին և Ֆրանսիային կրճատելուց բացի, Ռուսաստանը հրաժարվել է համաձայնագրի ստորագրման գործընթացում ներգրավել տարածաշրջանի անկախ երկրներին, հատկապես Իրանին:

 

Ընդհանուր հայտարարի գալով, պետք է ասել, որ համաձայնագիրը ստորագրվել է Արևմտյան և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայությունից Ռուսաստանի մտահոգության պատճառով, տարածաշրջանային և համաշխարհային նվազագույն մասնակցությամբ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի հետ պատերազմի վերսկսման կապակցությամբ և իր ուժերին տեղակայում է շփման գծերում:

-----------------------------------

Ադրբեջան կրկին անգամ հայտարարել է, որ կարևորում է Իրանի մասնակցությունը Ղարաբաղի վերակառուցման աշխատանքներում:

Թուրքիայում կայացած Տտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ վիրտուալ վեհաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնության ստորագրումից հետո, հարևան երկրների, այդ թվում Իրանի հետ տնտեսական համագործակցության համար ստեղծված առիթը տարածաշրջանի օգտին է: Նա նշել է, որ Ղարաբաղի վերակառուցման հարցում Թեհրանն օգնելու է Բաքվին:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահն իրանական ընկերություններին հրավիրել էր մասնակցել ղարաբաղյան տարածքների վերակառուցման ծրագրին:

Ադրբեջանը շատ է կարևորում Իրանի մասնակցությունն այդ տարածքների վերակառուցման ծրագրին: Այս բոլորն այն դեպքում, երբ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դժգոհ է Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի կառավարության հարաբերությունների ընդլայնումից և կարևորում է Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը:

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան ազատագրված տարածքները վերակառուցվելու են ժամանակակից քաղաքաշինության սկզբունքներով:

Անշուշտ, տեղական տեխնոլոգիաներից օգտվող ճանապարհաշինության և շինարարական ոլորտներում գործող իրանական ընկերությունները մեծ փորձ ունեն շինությունների և ենթակառուցվածքների կառուցման ոլորտում:

Իրանի ռազմական ն որոշ շրջաններ վերակառուցվել են այդ ընկերությունների կողմից՝ ժամանակակից քաղաքաշինության սկզբունքներով: Ակնհայտ է, որ իրանական ընկերությունները կարող են ղարաբաղյան տարածքները նույնպես վերակառուցել նույն կերպ: