Մարտ 20, 2021 00:57 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։

 

Իրանական Dunya-e-Eqtesad թերթի ընդգծմամբ Իրան-Եվրասիա առևտրում, Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: Թերթը գրել է. «Ըստ Իրանի առևտրի վիճակագրության նոր տվյալների, անցած տարվա ընթացքում Իրանի հետ Եվրասիայի առևտրի բաժինը վերադարձել է 3 տոկոսի:

Ըստ թերթի, ԵԱՏՄ տարածքում Իրանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որի հետ առևտուրը կազմում է ընդհանուրի  72 տոկոսը:

Շրջանառության ծավալով Հայաստանը շուրջ 300 մլն դոլարով, տարածաշրջանի հինգ երկրների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Մրգերը, մարմար և  տրավերտին քարերը այն ապրանքներն են, որոնք բարձր արժեքով արտահանվել են եվրասիական երկրներ: Մյուս կողմից,  ցորենը  և անասնակերն Իրան Եվրասիական տարածաշրջանից ներմուծված ամենակարևոր ապրանքներն են:

----------------------

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ընդգծմամբ, Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական պատանդներ մնում են գերության մեջ։ Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Այս անընդունելի գործողություններն ավելի ուժեղ են, քան խաղաղության և հակամարտության դադարեցման մասին դատարկ խոսակցությունները»,- նշել է նախարարը:

Այվազյանը Լինդեի հետ զրույցում ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված։ Նրանց թվում է ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցը»,- ասել է Արա Այվազյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 16-ին ժամանեց Երևան, նա հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Անն Լինդեն մարտի 14-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

------------------------

ՀՀ առաջին նախագահը պատասխանել է Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին։

Վազգեն Մանուկյանը ներկայացրել էր ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը,  բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը քննադատելով ու ժամանակավրեպ համարելով Հայրենիքի փրկության շարժմանը, միևնույն ժամանակ նշել է, որ համաձայն է Վազգեն Մանուկյանի առաջարկած երրորդ տարբերակի հարցում, քանի որ, ըստ Տեր-Պետրոսյանի, վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես «իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով»:

ՀՀ առաջին նախագահը համաձայն է նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների:

«Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը»,-շեշտել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, Տեր-Պետրոսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:

Իսկ վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:

--------------------

ՀՅԴ ԳՄ անդամ, հասարակական ու քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանն անդրադարձել է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը։

---------------------------

Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի զորավարությունները ոչ միայն չեն նվազեցնում երկու երկրների միջև առկա լարվածությունն այլ ավելի են ամրապնդում փոխադարձ սպառնալիքների հիքմերը:

Այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց եռօրյա զորավարժությունների անցկացման մասին, Ադրբեջանը նույնպես հայտարարեց, որ մարտի 15-ից եռօրյա զորավարժություններ է անցկացնում: Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են հրետանային ու զրահատեխնիկայի վարժանքներ և ներգրավվելու են 10.000 զինծառայողներ և 30 մարտական ​​ինքնաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր:

Ավելի վաղ, Հայաստանն անցկացրել էր մարտական վարժանքներ և հայտարարել մարտի 16-20 զորավարժությունների անցկացման մասին: Փետրվարի 1-ից, Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում, զորավարժություններ էին անցկացրել Թուրքիայի ու Ադրբեջանի բանակները: Հայ քաղաքական ու ռազմական փորձագետները նշեցին, որ  այս զորավարժությունները սպառնալիք են՝ ուղղված այդ երկրին և նպատակ ունեն վախեցնել հայկական կողմին:

Ամեն անգամ, երբ կովկասյան տարածաշրջանի հակամարտող երկրներից մեկը զորավարժություն է անցկացնում, մեկ այլ երկիր շտապում է նույնպես անցկացնել զորավարժություն՝ ցուցադրելու իր ուժը: Նման բան տեղի ունեցավ Հայաստանի կողմից  զորավարժությունների անցկացման մասին հայտարարությունից հետո: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, Բաքուն նույնպես հայտարարեց զորավարժությունների անցկացման մասին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի զորավարժությունների անցկացման մյուս հետաքրքիր կողմը սպառազինական մրցավազքն է: Անընդմեջ զորավարժություններ անցիկացնելով, հակամարտող կողմերը փաստորեն ավելի լուրջ հիքմեր են ստեղծում տարածաշրջանում արտաքին ներկայության ու միջամտության համար:

Ընթացիկ տարվա սկզբից, Իսրայելը բազմիցս անդրադարձել է  Բաքվին սպառազինության վաճառքին և Ալիևի կառավարության հետ ռազմավարական դաշինքին: Այս հայտարարությունները նշանակում են, որ այս ոչ լեգիտիմ ռեժիմը փորձում է Կովկասի տարածաշրջանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից օգտվել՝ հանուն իր շահի:

Նման նպատակ ունի նաև Թուրքիան: Վերջին ամիսներին, Անկարան զենքի վաճառքի և ռազմական համագործակցության բազմաթիօվ պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությունից օգտվելը վկայում է, որ տարածաշրջանի ազգերի թշնամիները փորձում են սպառազինական մրցավազք հրահրել Հարավային Կովակսի երկրների միջև: Այսինքն՝ սադրելով Բաքվին ու Երևանին, այդ երկրները վերջիններից ստիպում են ավելի շատ զենք գնել և մտնել սպառազինական մրցավազքի մեջ:

Ամփոփելով ընդհանուր իրավիճակը, կարելի է, ասել, որ Երևանի ու Բաքվի կողմից զորավարժությունների անցկացումը երկու երկրների ռազմական ու տնտեսական իրավիճակը վերլուծելու միջոց է: Իսկ սպառազինական մրցավազքը, որը խրախուսվում է օտարեկրյա կառավարությունների կողմից  և վնասում տարածաշրջանի երկրներին, այս զորավարժությունների անցկացման մյուս հետևանքն է: