Ելք դեպի լույս 561
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ավարտեցինք Թա Հա սուրահի մեկնությունը և այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Անբիա՝մարգարեներ սուրահը, որը Ղուրանի 21-րդ սուրահն է: Նախ՝սուրահի առաջին այան:
Անբիա սուրահի առաջին այա
اقْتَرَبَ لِلنَّاسِ حِسَابُهُمْ وَهُمْ فِی غَفْلَةٍ مَّعْرِضُونَ
Մոտենում է այն ժամանակը, երբ բոլոր մարդիկ հաշիվ են տալու: Սակայն նրանք այս մասին մոռանում են:
Անբիա սուրահն ինչպես երևում է հենց դրա անվանումից, վերաբերում է աստվածային մարգարեներին: Այս սուրահում խոսվում է 16 մարգարեների մասին: Իսկ քանի որ մարգարեների գլխավոր նպատակներից մեկը մարդկանց նախազգուշացնելն է, սուրահն սկսվում է նախազգուշացումով, որ դատաստանի օրը մոտենում է և մարդիկ պատասխան են տալու այն ամենի համար, ինչ անում են: Այնուհետև այան ասում է. Մարդիկ զբաղված են իրենց աշխարհիկ կյանքով և մոռանում են դատաստանի օրվա մասին: Նրանք նաև հրաժարվում են նրանից, ով հիշեցնում է այդ մասին ու պատրաստ չեն լսել դատաստանի օրվա մասին ոչ մի խոսք: Նրանք նույնիսկ տնտեսական ճիշտ հաշվարկներ չեն անում։
Այս այայից սովորում ենք․
1. Մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց արարքների համար, քանի որ դատաստանի օրը մոտենալու է և նրանք պետք է պատասխան տան իրենց արարքների համար:
2. Դատաստանն ամեն դեպքում լինելու է, որքան էլ մարդիկ անտարբեր լինեն դրա նկատմամբ:
Անբիա սուրահի 2-րդ և 3-րդ այաներ
مَا یَأْتِیهِم مِّن ذِکْرٍ مَّن رَّبِّهِم مُّحْدَثٍ إِلَّا اسْتَمَعُوهُ وَهُمْ یَلْعَبُونَ
Նրանք յուրաքանչյուր նոր պատվիրան լսում են միայն դրանք ծաղրելու համար:
Ամբարիշտները, որ տրվել են իրենց հաճույքներին,և
չարագործները գաղտնի ասում են. «Նա մի՞թե ձեզ նման մի մարդ չէ: Մի՞թե դուք պետք է
լսեք մի կախարդի խոսքերը, նրանով հանդերձ, որ տեսնում եք»:
Այս այաները խոսում են մարդկանց անտարբերության մասին, ասելով, որ երբ այաներ են գալիս Ղուրանից և մարգարեն ընթերցում է դրանք, չնայած բոլորը լսում են, սակայն երբեմն անտեսում են դրանք կամ ծաղրում դրանց: Երրորդ այան խոսում է այն մասին, որ մարդիկ զբաղված են աշխարհիկ կյանքով ու մոռանում են Աստծուն: Նման մարդիկ ոչ միայն չեն ընդունում ճշմարտությունը, այլև նպատակ ունեն խաբուսիկ խոսքերով ուրիշներին հրաժարեցնել մարգարեի հրավերից: Ուստի մարգարեին որպես կախարդ են ներկայացնում, որը ցանկանում է Ղուրանի այաներով մարդկանց գրավել դեպի իր կողմը:
Այս այաներից սովորում ենք․
1. Ղուրանը նախազգուշացնում է մարդկանց, որպեսզի չմոլորվեն:
2. Մարգարեների կյանքն այնքան պարզ է եղել, որ նույնիսկ այդ պարզության համար նրա ընդդիմադիրներն իրեն քննադատում են, ասելով, որ նա սովորական մարդ է: Սակայն մարգարեի տարբերությունը կայանում է նրանում, որ նա ներշնչվել է Աստծո կողմից:
3. Անհավատները, կոծկելով ճշմարտությունը, վատություն են անում և' իրենց և' ուրիշներին:
Անբիա սուրահի 4-րդ և 5-րդ այաներ
قَالَ رَبِّی یَعْلَمُ الْقَوْلَ فِی السَّمَاء وَالأَرْضِ وَهُوَ السَّمِیعُ الْعَلِیمُ
(Մարգարեն) ասաց. «Իմ Աստվածը գիտի բոլոր խոսքերը՝ երկինքներում և երկրում: Նա ամեն բան գիտի և լսում է»:
(Անհավատներն) ասում են. «(Այն, ինչ Մոհամմադը ներկայացնում է, հայտնություն չէ), այլ խառնաշփոթ երազներ են: Նա դրանք մոգոնել է: Նա բանաստեղծ է: Թող մեզ մի հրաշք ցույց տա, ինչպես ցույց տվեցին մյուս մարգարեները»:
Այս այաները մարգարեի լեզվով դիմելով իր ընդդիմադիրներին ովքեր թաքուն սադրանքեր են նյությում, ասում է. «Մի կարծեք, որ ձեր գործերը թաքուն կմնան Աստծուց: Նա տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է երկնքում ու երկրի վրա: Ուրեմն սադրանք մի նյութեք»: Սակայն ընդդիմադիրները, խրատն ընդունելու փոխարեն, ընդդիմացան: Նրանք մարգարեին համարում էին բանաստեղծ, ով մյուս բանաստեղծների նման խոսում է իր երևակայությունների մասին և իր խոսքերը ներկայացնում է որպես Աստծո խոսք: Դա այն դեպքում, երբ ըստ նրանց, նա իր նախորդ մարգարեների նման հրաշք չի գործում: Աստված այլ այաներում պատասխանում է նրանց հերյուրանքներին:
Այս այաներից սովորում ենք․
1. Կրոնական առաջնորդներին ուղղված մեղադրանքները կրոնի թշնամիների ձևերից են:
2. Թշնամիների կողմից ներկայացված մեղադրանքները հակասական են: Որպես օրինակ, մարգարեին համարում են բանաստեղծ, երբ Ղուրանը ընդհանրապես նման չէ բանաստեղծության:
Անբիա սուրահի 6-րդ այա
مَا آمَنَتْ قَبْلَهُم مِّن قَرْیَةٍ أَهْلَکْنَاهَا أَفَهُمْ یُؤْمِنُونَ
Մեր բնաջնջած քաղաքներից ոչ մեկը մեզ չհավատաց: Արդյոք սրանք հավատալու են:
Այս այան ասում է, որ երբ մարդիկ որևէ հրաշք են պահանջում և մարգարեն դա կատարում է, եթե նրանք հավատքի չգան, աստվածային պատժի կենթարկվեն ու կոչնչանան: Արդյոք Մեքքայի անհավատները, նախորդ ցեղերի նման չեն և հրաշքը տեսնելով հավատքի կգան, թե նորից այլ պատրվակ կփնտրեն ու նոր հրաշք կպահանջեն: Աստված ասում է, որ նրանք էլ իրենց նախնիների նման, հրաշքներ տեսնելով հավատքի կգան ու կշարունակեն իրենց թշնամությունը հավատքի նկատմամբ:
Այս այայից սովորում ենք․
1. Բոլոր անհավատները պատմության ընթացքում թշնամանքով են վերաբերվել մարգարեներին, քանի որ գոռոզամիտ են և դա թույլ չի տալիս, որ ընդունեն ճշմարտությունը:
2. Անհավատների խոստումները սուտ են: Եթե նրանց ցանկություններին ուշադրություն դարձվի, նրանք միևնույն է հավատացյալ չեն դառնա: