Ելք դեպի լույս 563
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 11 և 12-րդ այաներ
وَکَمْ قَصَمْنَا مِن قَرْیَةٍ کَانَتْ ظَالِمَةً وَأَنشَأْنَا بَعْدَهَا قَوْمًا آخَرِینَ
فَلَمَّا أَحَسُّوا بَأْسَنَا إِذَا هُم مِّنْهَا یَرْکُضُونَ
Մենք քանի՜ ոճրագործ քաղաքներ կործանեցինք ու նրանց փոխարեն նոր ժողովուրդներ հաստատեցինք:
Երբ հանցավորները տեսան մեր պատիժները՝ սկսեցին փախչել:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Մեքքայի անհավատները տարբեր ձևերով դեմ էին կանգնում մարգարեին ու չէին հրաժարվում թշնամությունից: Այս այաները զգուշացնում են, որ աստվածային այաներն ու մարգարեներին ժխտելը և նրանց ճնշելը չարագործություն են: Իսկ յուրաքնաչյուր հասարակության մեջ, որտեղ լինի բռնություն, կլինի նաև աստվածային զայրույթ: Չարագործները կոչնչանան ու նրանց փոխարեն կգան այլ մարդիկ: Սակայն չարագործները գոռոզանում են ու չեն հավատում, որ աստվածային պատիժն իրենց վրա կիջինի: Եվ երբ նրանք տեսնում են աստվածային պատժի նշանները, փախչում են: Սակայն այդ ժամանակ փրկության բոլոր դռներն արդեն փակ են։
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե հասարակության մեջ տարածվի բռնություն, այդ հասարակությունը կոչնչանա: Սա աստվածային օրենք է:
2. Աստված չարագործներին պատժում է հենց այս աշխարհում, որպեսզի մյոսւները դաս քաղեն:
Անբիա սուրահի 13-րդ այա
فَلَمَّا أَحَسُّوا بَأْسَنَا إِذَا هُم مِّنْهَا یَرْکُضُونَ
(Նրանց ասացինք). «Մի՛ փախչեք: Եկեք վայելեք ձեր հաճույքները: Գնացեք ու բնակվեք ձեր տներում: Դուք հարցաքննվելու եք»:
Նախատելով չարագործներին, այս այան ասում է.Կարծես հրեշտակները նրանց ասում են. Ուր եք փախչում: Վերադարձեք ձեր տները և վայելեք այն, ինչ դիզել էիք ձեր ցանկասիրությունների համար: Գուցեև ինչ որ կարիքավոր մարդ ձեզ ձեռք մեկնի ու մի բան խնդրի ձեզաինից ու դուք ինչ որ բան տաք նրան, որ ձեր պատիժը նվազի:
Այս այայից սովորում ենք.
1. Աստվածային պատժից չի կարելի խուսափել: Ուրեմն պետք է մեզ բարեփոխենք:
2.Նրանք, որ ցոփ կյանք են վարում, մոռանում են կարիքավոր մարդկանց և այդպիսով արժանանում Աստծո պատժին:
Անբիա սուրահի 14 և 15-րդ այաներ
قَالُوا یَا وَیْلَنَا إِنَّا کُنَّا ظَالِمِینَ
فَمَا زَالَت تِّلْکَ دَعْوَاهُمْ حَتَّى جَعَلْنَاهُمْ حَصِیدًا خَامِدِینَ
Ու նրանք գոչեցին. «Վա՜յ մեզ, մենք ամբարիշտության մեջ ապրեցինք»:
Նրանք այս խոսքերն արտասանեցին, մինչև բոլորին հնձեցինք ու լռեցրինք:
Չարչարանքի նշանները տեսնելով, չարագործները սկսում են խոստովանել, որպեսզի Աստված խղճա իրենց: Սակայն այս խոստովանությունն այլևս արժեք չունի, քանի որ բխում է վախից ու անհրաժեշտությունից և ոչ թե մարդու կամքից: Եթե մինչև պատիժը տեսնելը չարագործներն արթանանային քնից ու զղջային իրենց արարքների համար ու փորձեին փոխարինել դրանք, Աստված կներեր նրանց: Սակայն երբ աստվածային զայրույթն իջել է, զղջումն արդեն անհնար է: Այդպես, գոռոզամիտ Փարավոնը, ով իրեն Աստված էր համարում, խորտակվելիս զղջաց իր արարքների համար, սակայն դա նրան այլևս չօգնեց: Ինչքան էլ որ չարագործները մեղա կանչեն, աստվածային զայրույթը նրանց կոչնչացնի ու թույլ չի տա, որ խոսեն։
Այս այաներից սովորում ենք.
1. Նրանք, որ չարագործություն են անում, հետագայում զղջում են, սակայն արդեն ուշ է:
2. Չարագործն ինքն իրեն է ոչնչացնում: