Ապրիլ 15, 2021 07:19 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անբիա սուրահի 16 և 17-րդ այաներ

وَمَا خَلَقْنَا السَّمَاء وَالْأَرْضَ وَمَا بَیْنَهُمَا لَاعِبِینَ

لَوْ أَرَدْنَا أَن نَّتَّخِذَ لَهْوًا لَّاتَّخَذْنَاهُ مِن لَّدُنَّا إِن کُنَّا فَاعِلِینَ

Մենք խաղի համար չէ, որ ստեղծեցինք երկինքներն ու երկիրը ու ամեն ինչ, որ գոյություն ունի նրանց մեջ:

Եթե ցանկանայինք գտնել զբաղմունք, հարմար մի բան կգտնեինք:

 

Այս այաներն ասում են, որ բռնատերերը կարծում են, թե արարչագործությունն աննպատակ է եղել և Աստված պարզապես զբաղեցրել է իրեն: Ուստի նրանք իրենց պատասխանատու չեն համարում իրենց արարքների համար և շարունակում են վարել ցոփ կյանք: Եվ նրանք չեն մտածում, որ եթե Աստված իրոք այս ամենն արել է զբաղվելու համար, կստեղծեր մի բան, որ նման լիներ իրեն: Միթե կարելի է կարծել  որ արաչագործությունն իր բոլոր հրաշալիքներով աննպատակ է ստեղծվել ու չմտածել, որ արարչագործությունը պարզապես մի իմաստուն արարչի գործ է: Իհարկե շատերը դեմ են այս կարծիքին և կարծում են, թե աշխարհը ստեղծվել է պատահաբար և հայտնի չէ, թե դեպի ուր է գնում: Ուրեմն եթե ըստ նրանց արարչագործությունը ոչ մի նպատակ չունի, մարդն ինչու պետք է որևէ ծրագիր ունենա իր կյանքի համար կամ պատասխանատվություն կրի:

Այս այաներից սովորում ենք․

1. Արարչագործությունն աննպատակ չի եղել և մարդը չի կարող այն վերածել խաղի ու դրա նկատմամբ վարվել այնպես, ինչպես ցանկանա:

2. Բռնությունն ու չարագործությունը պատճառ են դառնում, որ մարդը ժխտի հանդերձյալ կյանքը և կարծի, որ աշխարհն աննպատակ է ստեղծվել:

 

Անբիա սուրահի 18-րդ այա

بَلْ نَقْذِفُ بِالحَقِّ عَلَی الْباطِلِ فَیَدْمَغُهُ فَإِذا هُوَ زاهِقٌ وَ لَکُمُ الْوَیْلُ مِمّا تَصِفُونَ

Մենք ստի դեմ ենք հանում ճշմարտությունը, որ փարատելու է այդ ստերը: Ահավասիկ, այն արդեն փարատում է:  Վա՜յ ձեզ, այն բնութագրման համար,որ Աստծուն եք վերագրում:

 

Այս այան ասում է, որ արարչագործության հիմքը ճշմարտությունն է, իմաստուն Աստված աշխարհը ստեղծել է ճշմարտության հիման վրա ու դրանում չկա ոչ մի սխալ: Սխալը որքան էլ փորձի իր գոյությունը երկարացնել, ի վերջո ոչնչանալու է, քանի որ դեմ է  արարչագործոթյան համակարգին: Ճշմարտությունն է, որ հաղթում է սխալին ու ոչնչացնում դրան: Այնուհետև այան ասում է. Ինչպես է, որ ոմանք համարում են, որ աշխարհն աննպատակ է ստեղծվել: Ինչու՞ նրանք չեն հասնում այն եզրակացության, որ այս ամենի արարիչն իմաստուն Աստված է:          

Այս այայից սովորում ենք․

1. Ճշմարտությունը հաղթում է  չարին և Աստծո կամոք չարը պարտվում է:

2. Չարն ի հայտ է գալիս մարդկանց ցանկությամբ: Իսկ Աստված ժամանակ է տալիս դրա ոչնչացման համար: Սակայն ճշմարտությունն այն է, որ չարը ոչնչանում է, իսկ ճշմարտությունը շարունակում գոյատևել:

 

Անբիա սուրահի 19 և 20-րդ այաներ

وَلَهُ مَن فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَمَنْ عِندَهُ لَا یَسْتَکْبِرُونَ عَنْ عِبَادَتِهِ وَلَا یَسْتَحْسِرُونَ

 یُسَبِّحُونَ اللَّیْلَ وَالنَّهَارَ لَا یَفْتُرُونَ

 

Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: 
Նրանք,ովքեր Նրա մոտ են երբեք չեն գոռոզանում՝ հրաժարվելով խոնարհվել Նրա առջև, ու չեն ձանձրանում Նրան պաշտելուց:

Նրա գովեստն են անում գիշեր ու ցերեկ և անդադար փառաբանում Նրա մեծությունը:

Այս այաները խոսում են այն մասին, որ Աստված է ողջ տիեզերքի տերը: Այաներն ասում են. “Միթե չարագործներն ու անհավատները չգիտեն, որ իրենք և բոլոր մարդիկ, հրեշտակներն ու ջիները, ստեղծվել են Աստծո կողմից ու նա է բոլորի տերը: Ու ոչինչ նրա կամքից դուրս չէ: Մյուս կողմից, Աստված չունի կարիք, որ անհավատները հավատքի գան: Հրեշտակներն ու նրան մոտիկ ծառաները, մշտապես փառաբանում են Աստծուն և չեն հոգնում դրանից: Եթե Աստված նրանց բարի գործի ու հավատքի կոչ է անում, նրանց մաքրագործվելու համար է:

Այս այաներից սովորում ենք․

1.Եթե մարդը հրաժարվի պաշտամունքից, գոռոզամիտ կդառնա: Իսկ գոռոզամտությունը դատապարտելի արարք է, հատկապես եթե Աստծո նկատմամբ է:

2. Որքան  մարդը մոտենա Աստծուն, ավելի կմեծանա նրա իմաստնությունն ու ինքնաճանաչողությունը և նա ավելի շատ կաղոթի ու կփառաբանի Աստծուն: