Ելք դեպի լույս 565
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 21 և 22-րդ այաներ
أَمِ اتَّخَذُوا آلِهَةً مِّنَ الْأَرْضِ هُمْ یُنشِرُونَ
Այն չաստվածները, որոնց անհավատները նախընտրեցին աշխարհի վրա, մի՞թե կարող են հարություն տալ (մահացածներին):
Եթե երկնքում ու երկրի վրա բազմաթիվ աստվածներ գոյություն ունենային Ալլահից բացի, անկասկած (երկիրն ու երկինքը) ապականված կլինեին: Փառք Բարձրյալին, որ բազմել է տիեզերքի գահին, ու Իր փառքը վեր է նրանց նախատինքներից:
Նախորդ այաներում խոսվեց այն մասին, որ աշխարհը հատուկ ծրագրով ու նպատակով է արարվել և դրանում չկա պատահականություն: Այս այաները խոսում են այն մասին, որ արարչագործությունը մի ընդհանուր համապարփակ կարգ է, որի պատճառն այն է, որ այն ցույց է տալիս Արարչի միակ լինելը: Այաներն ասում են. «Ինչո՞ւ են կռապաշտները մի կողմից Աստծուն որպես արարիչ ընդունում և մյուս կողմից պաշտում փայտե ու քարե արձաններին: Մի՞թե կուռքերն Աստծո նման ունեն արարելու ուժ”: Այնուհետև այաներն ասում են. «Եթե Աստծուց բացի լիներ այլ Աստված, ամբողջ արարչագործությունը խառնաշփոթի կմատնվեր և այս հրաշալի ներդաշնակությունը չէր լինի»: Պատճառը պարզ է, քանի որ որքան էլ երկու մարդ միանման լինեն ու նույն կերպ մտածեն, այդուհանդերձ քանի որ երկու առանձին անձինք են, նրանց միջև կլինեն տարբերություններ: Այս այաները նաև պատասխանում են նրանց, ովքեր ամեն ինչի և յուրաքանչյուր խնդրի համար առանձին տնօրեն ու ղեկավար էին նշանակում, ասելով. «Միակ Արարիչն Ալլահն է և նրանից բացի, ոչ ոք դերակատար չէ տիեզերքի գործերում»։
Այս այաներից սովորում ենք․
1. Արարչագործության ներդաշնակությունն Աստծո միակ լինելու փաստն է:
2. Եթե տիեզերքում իշխեր մի քանի կարծիք, յուրաքանչյուրը կաներ այնպես, ինչպես իրեն էր հարմար և մեկը մյուսի արածը կոչնչացներ: Ուրեմն աշխարհը նույնպես կոչնչանար:
Անբիա սուրահի 23-րդ այա
لَا یُسْأَلُ عَمَّا یَفْعَلُ وَهُمْ یُسْأَلُونَ
Ոչ ոք Նրանից հաշիվ չի պահանջելու Իր գործած արարքների համար: Սակայն Նա պահանջելու է իրենց (մարդկանց) գործերի հաշիվը:
Այս այան ասում է. «Նա տիեզերքն այնպես է ստեղծել և այնպիսի իմաստնությամբ է կառավարում, որ ոչ մի կասկած չկա ու դրանում ոչ մի սխալ չի կարելի տեսնել ու այն հարցականի տակ դնել: Դա այն դեպքում, որ ուրիշներն այդպիսին չեն և ընդհանրապես կարելի է յուրաքանչյուր մարդու գործի մեջ սխալ տեսնել»։
Այս այայից սովորում ենք․
1. Աստծո գործերը կատարվում են գիտության և իմաստնության հիման վրա:
2. Մարդը պատասխանատու է իր արարքի համար և պետք է դատաստանի օրը պատասխան տա:
Անբիա սուրահի 24-րդ այա
Մի՞թե նրանք Աստծուց բացի պաշտում են այլ նախախնամության: Ասա՝ բերեք ապացույց: Սա նրանց խոսքն է, ովքեր Ինձ հետ են, և նրանց խոսքը, ովքեր եղել են Ինձանից առաջ: Բայց նրանք մասամբ չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը, և խուսափում են դրանից:
Այս այան ասում է. «Մենք ներկայացրեցինք մեր փաստերը: Կռապաշտները նույնպես պետք է ներկայացնեն փաստեր, որպեսզի մենք իմանանք ձեր կարծիքը»: Պարզ է, որ կռապաշտները չունեին ոչ մի տրամաբանություն և եթե կուրորեն չհետևեին իրենց նախորդներին և ավելի շուտ բանականության կողմնակից լինեին, կճանաչեին բանակությունը, չէին մոլորվի ու սնոտիապաշտության հետևից չէին ընկնի: Այան ասում է. «Միաստվածությանը հավատում են ոչ միայն մուսուլմանները, այլ բոլոր կրոնները և մարգարեները: Եվ նրանք նույնպես դատապարտում էին կռապաշտներին»։
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեների վերաբերմունքը կռապաշտների ու անհավատների նկատմամբ, հիմնված է եղել տրամաբանության վրա և նրանք միշտ փաստեր են պահանջել:
2. Միաստվածությունը փաստելու համար գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, Սակայն կռապաշտությունը հիմնված չէ բանականության ու տրամաբանության վրա:
3. Բանականությամբ ու տրամաբանությամբ պետք է որևէ բան սխալ կամ ճշմարիտ համարել և ոչ թե հետևել մեծամասնության ու փոքրամասնության սկզբունքին: Որովհետև փոքրամասնությունը կարող է ասել մի սխալ խոսք և մեծամասնությունն ընթանալ սխալ ճանապարհով: