Ելք դեպի լույս 567
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 30-րդ այա
Անահավատները մի՞թե չգիտեն, որ երկինքներն ու երկիրը մի սեղմ զանգված էին, և մենք բացեցինք դրանք ու անձրև իջեցրինք երկնքից և յուրաքանչյուր կենդանի էակի ջրից ստեղծեցինք: Նրանք երբևէ չե՞ն հավատալու:
Այս այան և սրան հաջորդող այաները, խոսում են այն նշանների մասին, որոնց հիման վրա կարելի է հասկանալ Աստծո կամքը ողջ տիեզերական համակարգում: Եվ նախ անհավատների ուշադրությունը հրավիրում է այն ժամանակաշրջանի վրա, երբ սկսվեց արարչագործությունը: Այան ասում է. «Մի՞թե նրանք չգիտեն, որ երկինքներն ու երկիրը միացած էին ու մենք դրանք առանձնացրեցինք»: Որոշ գիտնականների կարծիքով, աշխարհը սկզբում եղել է գոլորշու մեծ զանգված, որը տարբեր ներքին պայթյունների հետևանքով մասնատվել է և աստղերը, այդ թվում ողջ գալակտիկան ու երկիր մոլորակը, ստեղծվել են դրանից: Կա նաև այլ կարծիք, որ սկզբում երկնքից անձրև չէր մաղում և երկրի վրա բուսականություն չկար, ասես երկուսն էլ փակ էին: Սակայն Աստված ճեղքեց դրանք, երկնքից անձրև մաղեց ու երկրի վրա բուսականություն աճեց: Այս տեսակետի մասին պետք է ասել, որ դրան հավատում է իսլամ կրոնը, քանի որ կարելի է տեսնել, թե ինչպես է անձրև մաղում և ինչպես է բուսականությունն աճում: Այս տեսակետը համապատասխանում է նաև այայի շարունակությանը, որում ասվում է, որ յուրաքանչյուր կենդանի էակ ստեղծվել է ջրից:
Այս այայից սովորում ենք․
1. Բնության համակարգը ճանաչելը պատճառ է դառնում, որ մարդը հասկանա բնության ուժն ու համակարգը:
2. Ջուրը կյանքի աղբյուր է և ոչ միայն մարդու, այլ բոլոր կենդանի էակների համար: Այն երկնքից թափվում է հողի վրա:
Անբիա սուրահի 31 և 32-րդ այաներ
وَجَعَلْنَا السَّمَاء سَقْفًا مَّحْفُوظًا وَهُمْ عَنْ آیَاتِهَا مُعْرِضُونَ
Երկրում հաստատեցինք կանգուն լեռներ, որպեսզի (երկիրը) նրանց (մարդկանց) չթափահարի: Եվ նրա վրա լայն ճանապարհներ տեղադրեցինք, որպեսզի մարդիկ ելք գտնեն:
Մենք երկինքը բարձրացրինք՝ որպես ապահով տանիք: Մեր զորության նշանները երբեք չեն հասկանալու:
Այս այաները խոսում են Աստծո այլ նշանների` լեռների մասին: Լեռները պահպանում են երկիրը խիստ ցնցումներից, որ տեղի են ունենում ներքին գազերի առկայության հետևանքով: Եթե լեռները չլինեին, երկրի մակերեսը կլիներ հարթ և կառաջանային հզոր փոթորիկներ, հողմեր, և չոր անապատներ: Այնուհետև այան ասում է, որ լեռներում կա կյանք, կան ձորեր ու ճանապարհներ, որպեսզի ուղևորները հասնեն իրենց նպատակին:
Երկիր մոլորակի մթնոլորտը, որը մենք անվանում են երկինք, չնայած ստեղծված է օդից ու գազից, սակայն որպես ամուր ու դիմացկուն վահան, մեզ պաշտպանում է ասուպների ամենօրյա ռմբակոծությունից, որոնք շատ վտանգավոր են: Արևի լույսը, որն ունի մահացու ճառագայթներ, նույնպես մթնոլորտի միջոցով անցնելիս զտվում է: Երկիր մոլորակի մթնոլորտը թույլ չի տալիս, որ ճառագայթները հասնեն երկրին ու վնասեն մարդկանց։
Այս այաներից սովորում ենք․
1. Երկնքի, երկրի ու սարերի արարումը պատահականություն չէ: Դրանք բոլորը ստեղծվել են Աստծո կամոք:
2. Ինչպե՞ս կարելի է ընդունել, որ իմաստուն Աստված, երկիրը ցնցումներից պահպանելու համար լեռներ ստեղծեց, սակայն մարդկանց մոլորության համար չնշանակեց հոգևոր ու գաղափարական առաջնորդներ:
3. Երկինքն ու տիեզերական երևույթներն աստվածային իմաստնության և ուժի դրսևորումներն են, սակայն մարդը հաճախ մոռանում է այդ մասին:
Անբիա սուրահի 33-րդ այա
وَهُوَ الَّذِی خَلَقَ اللَّیْلَ وَالنَّهَارَ وَالشَّمْسَ وَالْقَمَرَ کُلٌّ فِی فَلَکٍ یَسْبَحُونَ
Աստված է ստեղծել ցերեկն ու գիշերը: Նա է ստեղծել արևն ու լուսինը և աստղերը, որոնք ընթանում են (որոշված) շրջանակով:
Գիշերը և ցերեկը, մայրամուտն ու լուսաբացը, լուսնի ու արևի պտույտը, աստղերը, որ պտտվում են իրենց առանցքի շուրջ, այս բոլորն Աստծո արարչագործության համակարգի մեջ են մտնում: Մարդն ամեն օր տեսնում է այս հրաշալի երևույթեներն ու առնչվում դրանց հետ: Սակայն հաճախ նաև մոռանում է, թե ով է դրանք ստեղծել ու կառավարում:
Այս այայից սովորում ենք․
1. Գիշերն ու ցերեկն Աստծո բարիքներն են: Եվ եթե միայն պատկերացնենք, որ դրանցից որևէ մեկը չլինի, կարող ենք զգալ, թե ինչ տեղի կունենա մեզ հետ:
2. Լուսաբացն ու մայրամուտը, տարվա ընթացքում լուսնի պտույտը, վկայում են արարչագործության հրաշալի համակարգի մասին: Սակայն շատ մարդիկ, չնայած տեսնում են լուսաբացի ու մայրամուտի գեղեցկությունը, սակայն պատրաստ չեն խոնարհվել դրանք արարողի առջև: