Ապրիլ 15, 2021 07:38 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծ:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 34 և 35-րդ այաներ

وَمَا جَعَلْنَا لِبَشَرٍ مِّن قَبْلِکَ الْخُلْدَ أَفَإِن مِّتَّ فَهُمُ الْخَالِدُونَ

کُلُّ نَفْسٍ ذَائِقَةُ الْمَوْتِ وَنَبْلُوکُم بِالشَّرِّ وَالْخَیْرِ فِتْنَةً وَإِلَیْنَا تُرْجَعُونَ

Քեզանից առաջ ոչ մի մահկանացու չի վայելել հավիտենական կյանքը (աշխարհում): Եթե դու մեռնես, արդյո՞ք նրանք անմահանալու են:

Ամեն մարդ պետք է ճաշակի մահը: Մենք ձեզ փորձելու ենք ձախորդություններով ու հաջողություններով, և դուք դեպի մեզ եք վերադառնալու:

 

Նախորդ հաղորդումների ընթացքում ասացինք, որ այս սուրահի այաները նպատակ ունեն պատասխան տալ  կռապաշտների անհիմն պահանջներին ու ցանկություններին, որ նրանք ունեն Աստծո մարգարեներից: Կռապաշտները մտածում էին, որ իսլամի մարգարեն շուտով կմահանա և այլևս ոչ մեկն իրենց կուռքերի մասին ոչ մի բան չի խոսի: Ուստի նրանք կազատվեն նման խոսքերից: Այս այաներն ասում են. «Մի կարծեք, թե մարգարեն կգնա ու դուք կմնաք: Բոլոր մարդիկ մահանում են և ոչ ոք այս աշխարհում հավերժական կյանք չունի: Չկարծեք նաև, որ նրա գնալով, իր ուսմունքը մոռացության կտրվի: Աբրահամը մահացավ, սակայն Աստծո տան ուխտագնացությունը շարունակվում է  մինչ օրս: Եվ դուք` կռապաշտներդ նույնպես, որոշ սնոտիապաշտական գաղափարներով, մասնակցում եք դրանց: Ուստի աշխարհիկ կյանքը բոլորի համար սահմանափակ է և նա է այս կյանքում երջանկանալու, որ կարողանա կյանքի դժվարություններն ու դառնությունները հաղթահարել: Որովհետև ամեն դեպքում, բոլորը վերադառնում են դեպի Աստված և այնտեղ է որ նրանց արարքները քննարկվելու են:

Այս այաներիկց սովորում ենք.

1.Աստված ցանկացել է, որ մարդու կյանքը սահմանափակվի ծնվելուց մինչև մահ ընկած ժամանակահատվածով:

2. Եվ դառնությունները և դժվարությունները, աստվածային փորձություն են, և նրանք, որ վայելում են հանգիստ կյանք, հարուստներն ու աղքատները, թույլերն ու ուժեղները, ենթարկվում են աստվածային փորձություններին:

3. Մահը կյանքի ավարտը չէ: Այն մուտք է դեպի նոր աշխարհ:

 

Անբիա սուրահի 36-րդ այա

وَإِذَا رَآکَ الَّذِینَ کَفَرُوا إِن یَتَّخِذُونَکَ إِلَّا هُزُوًا أَهَذَا الَّذِی یَذْکُرُ آلِهَتَکُمْ وَهُم بِذِکْرِ الرَّحْمَنِ هُمْ کَافِرُونَ

Երբ անհավատները տեսնեն քեզ՝ կսկսեն կատակել: (Նրանք կասեն). «Այս մա՞րդն է, որ մեր աստվածների դեմ է խոսում»: Իսկ իրենք համարձակվում են նախատել Բարձրյալին:

Այս այան խոսում է իսլամի մարգարեի նկատմամբ կռապաշտների վերաբերմունքի մասին: Այան ասում է. «Նրանք միայն մարգարեին ու նրա խոսքերն էին ծաղրում, քանի որ չունեին որևէ բացատրություն իրենց կռապաշտության համար: Նրանց անհանգստացնում էր այն, որ մարգարեն կուռքերին համարում էր անարժեք և լուսավորում էր մարդկանց: Եվ չնայած որ նրանք օգտվում էին Աստծո բարիքներից, սակայն պատրաստ չէին նրան պաշտել»:

Այս այայից սովորում ենք.

1. Մարգարեի հակառակորդները տրամաբանություն չունեն: Նրանք օգտվում էին ծաղրի ու նվաստացման միջոցից:

2. Անհավատների կարծիքով, կարելի է Աստծուն ժխտել, սակայն չի կարելի չհարգել քարից ու փայտից պատրաստված կուռքերին:

 

Անբիա սուրահի 37-րդ այա

خُلِقَ الْإِنسَانُ مِنْ عَجَلٍ سَأُرِیکُمْ آیَاتِی فَلَا تَسْتَعْجِلُونِ

Մարդը բնականից շտապող է: Ես ձեզ ցույց կտամ Իմ (զորության)նշանները, և դուք այլևս չեք պահանջի, որ (պատիժը) արագացնեմ:

Այս այան խոսում է մարդու առանձնահատկություններից մեկի` շտապողականության մասին: Այն ասում է. «Մարդն այնքան շտապողական  է, որ կարծես դրանից է ստեղծվել: Անկասկած, բարի գործերում շտապողականությունը գովելի է: Սակայն սխալ արարքների համար չպետք է շտապել: Երբ անհավատներին ասվում է, որ հրաժարվեն մեղքից, որովհետև արժանանանալու են աստվածային պատժի, նրանք հարցնում են, թե ինչու այդ պատիժը շուտ չի գալիս»: Աստված պատասխանում է. «Եթե նրանք շտապում ենք ստանալ պատիժը, մենք չենք շտապում: Նրանք չեն կարող մեզանից հեռանալ և ի վերջո ստանալու են իրենց պատիժը»: 

Այս այայից սովորում ենք.

1. Շտապողականությունը միայն այն ժամանակ է խրախուսվում, եթե անհրաժեշտ է:

2. Եթե շտապողականությունը մարդկային բնազդ է, մարդը կարող է դրանից հրաժարվել: Դրա համար էլ Աստված պատվիրում է անտեղի չշտապել: