Ելք դեպի լույս 570
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 42 և 43-րդ այաներ
Ասա նրանց. «Ո՞վ կարող է պաշտպանել ձեզ Ամենակարողից: Գիշեր լինի, թե ցերեկ»: Սակայն նրանք հրաժարվում են իրենց Արարչին հիշելուց:
Նրանց կուռքերը կկարողանա՞ն իրենց զերծ պահել Մեր զայրույթից: Իրենք անկարող են պաշտպանել իրենց: Որեմն ինչպե՞ս կկարողանան օգնել ուրիշներին:
Այս այաներն ասում են, որ ոչ միայն հանդերձյալ կյանքում, այլ այս աշխարհում ևս կռապաշտներն ու անհավատները չեն փրկվելու աստվածային զայրույթից և երբ Աստված կամենա, իր պատիժը կուղարկի նրանց: Եվ ոչ մի կուռք, որին նրանք պաշտում են, նրանցից չի կարող հեռացնել պատիժը: Հատկանշական է, որ այս այաներում Ալլահ բառի փոխարեն օգտագործվել է Ռահման բառը, կարծես այդպիսով ցանկանալով անհավատներին ասել. «Ձեր վարքագիծը զայրացրել է նույնիսկ Աստծուն, որ բարության խորհրադնիշ է»:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե մարդը մոռանա Աստծուն, զրկվելու է նաև աստվածային գթությունից և ենթարկվելու է Աստծո զայրույթին:
2. Աստծուց բացի ով և ինչ էլ որ լինի, չի կարող հոգալ ոչ միայն իր, այլ նաև ուրիշների կարիքները:
Անբիա սուրահի 44-րդ այա
Նրանց վայելքները, իրենց հայրերի վայելածի նման, աշխարհիկ կյանքի սահմաններից այն կողմ չեն անցնելու: Չե՞ն տեսնում, որ անհավատների երկիր ենք գալիս ու ամեն կողմից սեղմում դրա սահմանները: Նրանք կարո՞ղ են հաղթանակ անկալել:
Այս այան ասում է, որ անհավատները մահվան առջև, որն աստվածային օրենք է բոլորի համար, պաշտպանվելու ուժ չունեն, սակայն ունենալով առողջություն, գոռոզանում են, կարծելով, թե ունեն գերբնական ուժ: Միթ՞ե նրանք չգիտեն, որ հզոր ցեղերը և ժողովուրդները, որ մի ժամանակ իշխում էին երկրի վրա, ոչնչացան: Արդյո՞ք նրանք են հաղթել թե մենք:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե անհավատներն օգտվում են աշխարհիկ բարիքներից, դա չի նշանակում, որ Աստված բարի է եղել նրանց նկատմամբ: Աստված բոլոր էակներին արժանացնում է իր բարիքներին և այս հարցում տարբերություն չի դնում հավատացյալի ու անհավատի միջև:
2. Պատմությունը կարող է մեծ դաս լինել ապագա սերունդների համար, որպեսզի նրանք չհրապուրվեն աշխարհիկ կյանքով ու ապստամբեն Արարչի դեմ:
Անբիա սուրահի 45-րդ այա
قُلْ إِنَّمَا أُنذِرُکُم بِالْوَحْیِ وَلَا یَسْمَعُ الصُّمُّ الدُّعَاء إِذَا مَا یُنذَرُونَ
Ասա նրանց. «Ձեզ քարոզում եմ այն, ինչ հայտնվել է ինձ»: Բայց խուլերը չեն լսում իրենց տրված խորհուրդները:
Այս այան խոսում է անհավատների գոռոզամտության մասին և դիմելով մարգարեին, ասում է. «Այն, ինչ դու ասում ես, աստվածային ներշնչանքն է, որով դու նրանց զգուշացնում ես իրենց արարքների համար, որպեսզի քնից արթանանան ու խոնարհվեն նրա պատվիրանների առջև: Սակայն ի՞նչ պետք է անել, եթե խուլերը չեն լսում քո նախազգուշացնող խոսքերն ու չեն զգում վտանգը»: Պարզ է, որ մարգարեի հակառակորդները խուլ չէին ու լսում էին նրա խոսքերը: Ուստի այս և նման մյուս այաների նպատակն է ցույց տալ, որ անհավատներն այնքան անտարբեր էին ճշմարիտ խոսքի հանդեպ, որ կարծես խուլ լինեին: Երբ մտածող մարդը որևէ նախազգուշացնող խոսք է լսում, իր կյանքը փրկելու համար դիմում է որոշակի քայլերի: Սակայն անհավատները, մարգարեի նախազգուշացումներով հանդերձ, շարունակում էին սխալ արարքներ կատարել և շարունակել իրենց գործելաոճը:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեների հրավերն Աստծո ներշնչանքի հիման վրա է և ոչ թե իրենց համոզմունքների ու մտածելակերպի:
2. Նա, ով աչք ու ականջ ունի, սակայն պատրաստ չէ լսել կամ տեսնել ճշմարտությունը, իրականում կամ խուլ է կամ կույր: