Ապրիլ 15, 2021 07:55 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 51 և 52-րդ այաներ

     وَلَقَدْ آتَیْنَا إِبْرَاهِیمَ رُشْدَهُ مِن قَبْلُ وَکُنَّا بِه عَالِمِینَ

إِذْ قَالَ لِأَبِیهِ وَقَوْمِهِ مَا هَذِهِ التَّمَاثِیلُ الَّتِی أَنتُمْ لَهَا عَاکِفُونَ

Մենք նախապես Աբրահամին ընձեռեցինք բարգավաճելու միջոցները, որովհետև գիտեինք նրա արժանավոր լինելու մասին:
 

Նա հարցրեց իր հորը և ժողովրդին. «Ի՞նչ են այս արձանները, որոնց առջև այդպես եռանդուն խոնարհվում եք»։

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ այս սուրահն անդրադառնում է մարգարեների կյանքին, սակայն Աբրահամը նրանց մեջ հատուկ տեղ է զբաղեցնում: Սուրահի այաներից մի քանիսը վերաբերում են Աբրահամի ու կռապաշտների միջև տեղի ունեցած երկխոսությանը: Այս այաները սկզբում ասում են. Աստված գիտեր, որ Աբրահամն արժանի է մարգարե դառնալ: Ուստի արեց ամեն ինչ, որպեսզի նա կարողանա գնալ այդ ուղղությամբ: Իսկ արժանավորության նշաններից մեկն այն էր, որ պատանի տարիքում նա իր ազգի  հետ վիճում էր թե ինչու են նրանք պաշտում կուռքերին ու խոնարհվում նրանց առաջ: Պարզ է, որ երիտասարդ տարիքում աստվածային մարգարեությունը կարող էր ընդունել մի մարդ, ով կարող էր քայլ կատարել մարդկանց փրկության համար, որպեսզի նրանք ազատվեն սնոտիապաշտությունից ու կռապաշտությունից: 

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված միայն այն ժամանակ է որևէ մեկին ինչ որ արտունության արժանացնում, երբ վերջինս ունի որոշակի արժանիքներ։

2. Մարդկանց առաջնորդելու համար, նախ պետք է սկսել մերձավորներից:

3. Կռապաշտությունն ամենամեծ վտանգն է  հավատքի համար: Կրոնական քարոզիչները պետք է նախ սկսեն կռապաշտության դեմ պայքարից:

 

Անբիա սուրահի 53 և 54-րդ այաներ

قَالُوا وَجَدْنَا آبَاءنَا لَهَا عَابِدِینَ

قَالَ لَقَدْ کُنتُمْ أَنتُمْ وَآبَاؤُکُمْ فِی ضَلَالٍ مُّبِینٍ

Պատասխանեցին. «Մեր նախնիների պաշտած աստվածներին ենք պաշտում»:
 

(Աբրահամն) ասաց. «Նրանք մոլորության մեջ էին, և դուք էլ հետևում եք նրանց:

 

Աբրահամի այն հարցին, թե ինչու՞ են կռապաշտ դարձել, մարդիկ պատասխան չունեին: Նրանք միայն ասում էին. «Այսպես են եղել մեր հայրերը և մենք մեզ թույլ չենք տալիս շեղվել նրանց ճանապարհից: Դա այն դեպքում, երբ չկա ոչ մի պատճառ, որ եթե նախնիները սխալվել են, նույն սխալը պետք է գործեն նաև  նրանց հաջորդ սերունդները: Ընդհակառակը, նոր սերունդն ավելի գիտակից ու խելացի է իր նախնիների համեմատ»: Սակայն Աբրահամն հակազդելով այս անտրամաբանական պատասխանին ասում էր. «Եթե պատճառը եղել է ձեր հայրերի ապրելաձևը, ուրեմն և դուք և նրանք արել եք նույն սխալը»:

Այս այաներից սովորում ենք․

1. Նախնիների սխալ վարքագիծը կարող է բացասաբար ազդել երեխաների դաստիարակության վրա և պատճառ դառնալ, որ նրանք մոլորվեն:

2. Չպետք է նախնիների ճանապարհին կուրորեն հետևել, ասելով, որ այդպիսով կարելի է  պահպանել ավանդույթները: Դա անտրամաբանական է ու սխալ:

3. Որևէ սկզբունքային հարց քննարկելիս, պետք է հիմնվել բանականության վրա: Ավանդույթները չեն կարող այդ հարցում վստահելի հենակ լինել:

Անբիա սուրահի 55 և 56-րդ այաներ

قَالُوا أَجِئْتَنَا بِالْحَقِّ أَمْ أَنتَ مِنَ اللَّاعِبِینَ

قَالَ بَل رَّبُّکُمْ رَبُّ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ الَّذِی فَطَرَهُنَّ وَأَنَا عَلَى ذَلِکُم مِّنَ الشَّاهِدِینَ

Ճշմարտությո՞ւնն է, որ մեզ ասում ես, թե՞ ուզում ես օգտվել մեր դյուրահավատությունից:

(Աբրահամն) ասաց. «Ձեր Աստվածը երկինքների ու երկրի վեհապետն է, որ ստեղծեց նրանց: Ես վկայում եմ Նրա զորությունը»:

 

Կռապաշտությունը ժխտելու Աբրահամի խոսքերը պատճառ դարձան, որ կռապաշտներից ոմանք նրան հարցնեն, թե արդյոք նա կատակով է իրենց հայրերին մոլորված անվանում, թե իրոք այդպես է կարծում: Նրանք չէին կարողանում հավատալ, որ ինչ որ մեկը կարող է համարձակվել իրենց նախնիներին հակառակ խոսել: Սակայն Աբրահամը բացահայտորեն հայտարարեց իր կարծիքը: Նա ասաց. «Ես համոզված եմ, որ իմ, ձեր և ողջ տիեզերքի Արարիչը մեկն է  և կուռքերը ոչ մի դեր չունեն  մեր կյանքում»


Այս այաներից սովորում ենք.

1. Մոլորություններին դիմագրավելու հարցում պետք է շատ լուրջ լինել, որպեսզի մոլորվածները քնից արթնանան:

2. Նա, ով ստեղծել է աշխարհն ու մարդուն, նա էլ կառավարում է  դրանք և հակառակը լինել չի կարող: