Ելք դեպի լույս 574
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 62 և 63-րդ այաներ
قَالُوا أَأَنتَ فَعَلْتَ هَذَا بِآلِهَتِنَا یَا إِبْرَاهِیمُ
قَالَ بَلْ فَعَلَهُ کَبِیرُهُمْ هَذَا فَاسْأَلُوهُمْ إِن کَانُوا یَنطِقُونَ
Աբրահամ, դո՞ւ ես մեր աստվածների դեմ այդպես արել:
Նա պատասխանեց. «Նրանցից ամենամեծն է դա արել: Հարցաքննեք նրանց, տեսնենք կկարողանա՞ն պատասխանել»:
Այս հաղորդման ժամանակ կներկայացնենք կուռքերի մասին խոսակցությունը, որ տեղի է ունեցել մարդկանց և Աբրահամի միջև`վերջինիս դատավարության ժամանակ: Ինչպես հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ տոնական մի օր մարդիկ դուրս էին գնացել քաղաքից, Աբրահամը մտել էր կռապաշտարան և ոչնչացրել բոլոր կուռքերը: Երբ մարդիկ վերադարձան ու տեսան, թե ինչ է տեղի ունեցել, մեղադրեցին Աբրահամին: Դրանից հետո տեղի ունեցավ նրա դատավարությունը: Իսկ Աբրահամը, որպեսզի մարդկանց համոզի մտածել իրենց հավատքի վերաբերյալ, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում: Գուցե ձեր մեծ կո՞ւռքն ինքն է այդ քայլին դիմել, որպեսզի վերացնի իր մրցակիցներին ու միայն ինքը դառնա պաշտամունքի առարկա: Եթե ինձ չեք հավատում, հարցրեք ջարդված կուռքերից»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեները, մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալու համար միայն չեն խոսում, այլ նաև դիմում են որոշակի քայլերի:
2.Կրոնական հասկացությունները մարդկանց փոխանցելու համար կարելի է նաև կազմակերպել ներկայացումներ: Աբրահամը չէր ստում, ասելով, որ մեղավորը մեծ կուռքն է: Դա մի տեսակ ներկայացում էր, որպեսզի այդպիսով կարողանար մարդկանց միտքը լուսավորել:
Անբիա սուրահի 64 և 65-րդ այաներ
فَرَجَعُوا إِلَى أَنفُسِهِمْ فَقَالُوا إِنَّکُمْ أَنتُمُ الظَّالِمُونَ
ثُمَّ نُکِسُوا عَلَى رُؤُوسِهِمْ لَقَدْ عَلِمْتَ مَا هَؤُلَاء یَنطِقُونَ
Ու իրենք իրենց ասացին. «Մենք անօրինություն գործեցինք»:
Բայց քիչ հետո, երկրպագելով իրենց կուռքերին, ասացին. «Դու լավ գիտես, որ նրանք երբեք չեն խոսում»:
Աբրահամի քայլն արդյունք տվեց և մարդկանց խիղճն արթնացավ: Նրանք հասկացան, որ Աբրահամը, փշրելով կուռքերը, իրենց նկատմամբ չարիք չի գործել: Նրանք իրենք են չարիք գործել իրենց նկատմամբ, պաշտելով կուռքերին: Սակայն դա երկար չտևեց: Մարդիկ սկսեցին վիճել Աբրահամի հետ` իրենց նախնիների հավատքը պահպանելու համար: Նրանք ասացին. «Դու մեզ ասում ես, որ մեր հարցերի պատասխանը ստանալու համար դիմենք ջարդված կուռքերին, գիտենալով, որ դրանք չեն խոսում»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեների կարևոր նպատակներից է եղել մարդկանց խիղճն արթնացնելն ու նրանց աստվածային էությունը վերականգնելը:
2. Մարդկանց առաջնորդելու համար անուղղակի միջոցների դիմելը, եղել է մագարեների միջոցներից:
3. Կարծրամտությունը թույլ չի տալիս, որ մարդիկ ընդունեն այն, ինչը գիտեն, որ ճշմարիտ է:
Անբիա սուրահի 66 և 67-րդ այաներ
قَالَ أَفَتَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ مَا لَا یَنفَعُکُمْ شَیْئًا وَلَا یَضُرُّکُمْ
أُفٍّ لَّکُمْ وَلِمَا تَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ أَفَلَا تَعْقِلُونَ
Ուրեմն ինչո՞ւ եք պաշտում այնպիսի կեղծ աստվածների, որոնք անկարող են ու ոչ բարիք և ոչ էլ չարիք կարող են պատճառել ձեզ:
Վայ ձեզ և ձեր պաշտամունքի առարկաներին: Մի՞թե չեք բացելու ձեր աչքերը:
Երբ Աբրահամը հասկացավ, որ մարդիկ ընդունել են ճշմարտությունը, սակայն պաշտպանում են իրենց նախնիների ավանդույթները, ասաց. «Ինչո՞ւ եք պաշտում կուռքերին, որոնք ձեզ ոչ օգուտ կարող են բերել և ոչ էլ որևէ վտանգ վանել ձեզանից»: Այնուհետև, ժխտելով նրանց կռապաշտությունը, նա հավելեց, որ ինքը շարունակելու է պայքարը կռապաշտության դեմ: Նա նշեց. «Ձեր նախնիների սխալ հավատքին կուրորեն հետևելու փոխարեն, ավելի լավ կլինի հետևեք բանականությանը և մտածեք ճիշտ ուղու մասին»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդն իր հավատքով ցանկանում է հասնել բարիքի, փրկվելով վտանգներից ու չարիքից: Իսկ միակ Աստծուց բացի, ոչ ոք չի կարող մարդուն բարիքների արժանացնել ու փրկել վտանգներից:
2. Նրանք, ովքեր գոռոզամտությունից ելնելով չեն ընդունում ճշմարտությունը, պետք է նախատինքի արժանանան: