Ելք դեպի լույս 580
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 95-րդ այա
وَحَرَامٌ عَلَى قَرْیَةٍ أَهْلَکْنَاهَا أَنَّهُمْ لَا یَرْجِعُونَ
Անեծքը ծանրանալու է այն քաղաքների վրա, որոնց մենք բնաջնջեցինք: Նրանց բնակիչներն այլևս չեն վերադառնա:
Այս այան ասում է, որ անհավատներն ու անբարոյական մարդիկ, որոնք մեղք գործելով մոլորվում են և ոչնչանում, մահից հետո երազում են վերադառնալ աշխարհ: Սակայն Աստված այլևս նրանց նկատմամբ գթասրտություն չի ցուցաբերում և նրանց երազանքը չի կատարվում: Ղուրանի մեկ այլ այայում ասվում է, որ մեղավորները մահից հետո Աստծուն խնդրում են իրենց վերադարձնել աշխարհ, որպեսզի բարի գործ անեն և փոխհատուցեն իրենց սխալները: Սակայն դա հնարավոր չէ:
Այս այայից սովորում ենք․
1. Քանի դեռ ողջ ենք, պետք է բարի գործեր անենք, քանի որ մահից հետո նման հնարավորություն չի ստեղծվելու:
2. Արարչագործությունը և հանդերձյալ կյանքն ունեն որոշակի օրենքներ, որոնցից հնարավոր չէ խուսափել:
Անբիա սուրահի 96 և 97-րդ այաներ
حَتَّى إِذَا فُتِحَتْ یَأْجُوجُ وَمَأْجُوجُ وَهُم مِّن کُلِّ حَدَبٍ یَنسِلُونَ
Մինչև Գոգի ու Մագոգի առջև ճանապարհ բացվի, նրանք արագ քայլերով կիջնեն լեռներից:
Երբ գա անխուսափելի ժամը՝ անհավատներն ահաբեկված գոչելու են. «Վա՜յ մեզ, մենք մոռացել էինք այս ահավոր վայրկյանը և ամբարիշտության մեջ էինք ընկել»:
Աշխարհի ավարտի և դատաստանի օրվա նշաններից էր այն ջրամբարտակը, որ կառուցեց Զոլղառնեյնը և թույլ չտվեց, որ Գոգի ու Մագոգի ցեղերը հարձակվեն իրենց վրա: Ինչպես ասվում է Քահֆ սուրայի 98 և 99-րդ այաներում, Գոգն ու Մագոգը ցեղեր էին, որ հարձակվելով այլ ցեղերի վրա, ոչնչացնում էին նրանց: Սակայն Զոլղառնեյնը մի մեծ պատ կառուցեց նրանց առաջ ու թույլ չտվեց, որ նրանք առաջ գան: Երբ ավարտեց իր գործը, Զոլղառնեյնն ասաց. «Երբ Աստծո խոստման ժամանակը գա, այս ջրամբարտակը կփլվի: Այդ օրը շեփորը կհնչի և բոլորը կհավաքվեն»: Այս այաներն ասում են, որ տիեզերքի ընթացքն այսպես շարունակվում է, մինչև որ Գոգի ու Մագոգի ցեղերը տարածվեն ամբողջ աշխարհում և հաղթահարելով պատնեշները, հարձակվեն մարդկանց վրա: Երբ հնչում է շեփորը և հայտարարվում է աշխարհի վերջը, անհավատները վախի ու սարսափի են մատնվում: Այդ ժամանակ, մոլորության ու գոռոզության վարագույները մի կողմ են քաշվում մարդիկ գոռում են. «Ինչո՞ւ մենք չմտածեցինք այս օրվա մասին: Ինչո՞ւ չլսեցինք մարգարեներին և հավատացյալներին ու ծաղրեցինք նրանց»: Նրանք խոստովանում են իրենց մեղքը և իրենք իրենց չարագործ անվանում:
Այս այաներից սովորում ենք․
1. Վայրենի ցեղերի հարձակումը աշխարհի ավարտի և դատաստանի օրվա սկզբի մասին է հուշում:
2. Անհավատությունը բխում է մոլորությունից և անհավատները հանդերձյալ կյանքում խոստովանելու են այդ մասին: Սակայն դա նրանց համար այլևս օգուտ չի ունենալու:
Անբիա սուրահի 98 և 99-րդ այաներ
إِنَّکُمْ وَمَا تَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ حَصَبُ جَهَنَّمَ أَنتُمْ لَهَا وَارِدُونَ
لَوْ کَانَ هَؤُلَاء آلِهَةً مَّا وَرَدُوهَا وَکُلٌّ فِیهَا خَالِدُونَ
Դուք և Այն ինչ, Աստծուց բացի, պաշտում էիք գեհենի մեջ եք իջնելու, բայց նրանք հավիտենական այնտեղ են մնալու:
Եթե ձեր պաշտած կուռքերն աստվածներ լինեին, գեհենի մեջ չէին գահավիժի, և նրանք հավիտենապես մնալու են այնտեղ:
Նրանք, որ խոստովանում են իրենց սխալները, այդ խոստավանությունն օգուտ չունի իրենց համար: Դա նրանց չի արգելում որ գնան դժոխք: Նրանց կուռքերը նույնպես դժոխքում են լինելու և վերածվելու են դժոխային կրակի համար փայտի: Այդ ժամանակ, փայտե և քարե կուռքերը նրանց կողքին են դրվելու, որպեսզի նրանց պաշտողներն իմանան, որ այդ կուռքերը չեն կարող փրկել իրենց:
Այս այաներից սովորում ենք․
1. Դժոխքի կրակը վառվում է մեղավորների մարմիններով:
2. Չարագործ մարդիկ այնքան անարժան են, որ հանդերձյալ կյանքում նրանց հետ վերաբերվում են ինչպես փայտի ու քարի: