Ելք դեպի լույս 581
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 100-րդ այա
لَهُمْ فِیهَا زَفِیرٌ وَهُمْ فِیهَا لَا یَسْمَعُونَ
Նրանք խոր հառաչանքներ են արձակելու դժոխքում, բայց այնտեղ ոչ մի խոսք չի լսվելու:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե ինչ է լինելու անհավատների հետ դատաստանի օրը: Այս այան ասում է, որ դժոխայինների տխրությունը և ափսոսանքն այնպիսին է, որ նրանք մշտապես ճչում են և օգնություն խնդրում փրկության համար: Սակայն փրկության հույս չկա: Չնայած որ ինչքան էլ նրանք դժոխքում ճչում են, նրանց ճիչը չի նվազում: Որովհետև նրանք միմյանց ձայնը չեն լսում,որպեսզի հասկանան, որ այս աղետը բոլորի համար է, ու դրան համբերելը նրանց համար հեշտ լինի:
Այս այայից սովորում ենք․
1. Դժոխքն անպատասխան ճիչերի վայրն է: Եվ սա այնպիսի ցավալի տանջանք է, երբ մարդու ճիչը չի լսվում:
Անբիա սուրահի 101 և 102-րդ այաներ
إِنَّ الَّذِینَ سَبَقَتْ لَهُم مِّنَّا الْحُسْنَى أُوْلَئِکَ عَنْهَا مُبْعَدُونَ
لَا یَسْمَعُونَ حَسِیسَهَا وَهُمْ فِی مَا اشْتَهَتْ أَنفُسُهُمْ خَالِدُونَ
Բայց նրանք, որոնց նախապես խոստացել էինք գերագույն վարձատրությունը, դրանից (ահավոր բնակավայրից) հեռու են մնալու:
Նրանք երբեք չեն լսելու դժոխքի կրակի ձայնը: Այլ իրենց ցանկություններն իրականացած են տեսնելու:
Այս այաները խոսում են դրախտայինների մասին, ասելով. “Մենք հավատացյալներին տված մեր բոլոր խոստումներին հավատարիմ ենք և նրանց պահպանելու ենք դժոխքի կրակներից: Նրանք ոչ միայն դժոխք չեն գնալու, այլ նույնիսկ չեն լսելու դժոխքի կրակների ձայնը: Նրանք կստանան բարիքներ և կապրեն խաղաղ ու ձեռք կբերեն այն, ինչ երազել են: Դրանից բացի, նրանք գիտեն, որ դրախտում ժամանակավոր չեն, ուստի չեն մտահոգվում ապագայի համար:”
Այս այաներից սովորում ենք․
1. Նրանք, որ դրախտ են մտնում, դժոխք չեն գնում: Սակայն շատ դժոխայիններ, երբ տեսնում են պատիժն ու մաքրվում են մեղքից, գնում են դրախտ:
2. Նրանց, որ աշխարհիկ կյանքում հաղթահարել են իրենց բնազդն ու հրաժարվել չարիքից ու արատից, Աստված հանդերձյալ կյանքում կփոխհատուցի ու կտա այն, ինչ ցանկանում են:
Անբիա սուրահի 103-րդ այա
Ահեղ երկյուղը նրանց չի վշտացնելու, և նրանք ընդունելու են հրեշտակներին, որոնք ասելու են. «Ահա այն երջանիկ օրը, որ ձեզ խոստացվել էր»:
Դատաստանի օրվա սարսափն ամենաահավոր սարսափն է, որ մարդիկ զգում են: Սակայն նույնիսկ նման սարսափը պատճառ չի դառնում, որ հավատացյալներն անհանգստանան: Որովհետև նրանք բնակվում են ապահով վայրում: Դա այն դեպքում, երբ հրեշտակները ողջունում են նրանց: Իմամ Ալին մի ելույթում ասում է. “Ով հավատացյալներ, բարի գործ կատարեք, որպեսզի լինեք Աստծո հարևանը հանդերձյալ կյանքում: Մարգարեները լինեն ձեր ընկերները և հրեշտակները ձեզ այցելության գան:”
Այս այայից սովորում ենք․
1. Սարսափի պատճառն աշխարհում ինչ էլ որ լինի, դժբախտության օրվա աղետների առաջ աննշան ու չնչին է:
2. Դատաստանի օրը հավատացյալների ուրախության օրն է և անհավատների նվաստացման օրը:
Անբիա սուրահի 104-րդ այա
Այն օրը, որ մենք երկինքը ծալելու ենք ինչպես մատյան, (ապա), ինչպես առաջին անգամ սկսեցինք արարչագործությունը, վերադարձնելու ենք դա: Այս խոստումն անպատճառ կկատարվի:
Այս այան արարչագործությունը նմանեցնում է գրքի ու նամակի, որը մի ժամանակ բացվել է և ժամանակի ընթացքում դրա էջերի վրա նյութեր են գրվել: Իսկ դատաստանի օրն այդ մատյանը փակվում է: Ինչպես որ մատյանը փակելը չի նշանակում, որ գրությունները փակվեցին, աշխարհի ժամանակն էլ չի ավարտվում: Պարզապես պետք է ծնվի նոր աշխարհ, նոր օրենքներով: Այս այան ասում է, որ ինչպես այս աշխարհում արարչագործությունը սկսվեց ու իր ավարտին հասավ, հանդերձյալ կյանքում դա նորից ենք բացելու և դա այնքան էլ դժվար չէ:
Այս այայից սովորում ենք․
1. Աշխարհի ներկա համակարգը հավերժական համակարգ չէ և մշտապես փոփոխության է ենթարկվում:
2. Աստծո համար դատաստանի օրն այնքան հեշտ է ինչպես մի մատյան փակելը: