Մայիս 11, 2021 03:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անբիա սուրահի 105-րդ այա

وَلَقَدْ کَتَبْنَا فِی الزَّبُورِ مِن بَعْدِ الذِّکْرِ أَنَّ الْأَرْضَ یَرِثُهَا عِبَادِیَ الصَّالِحُونَ

Մենք Սաղմոսագրքում (Հնգամատյանից) հետո գրեցինք, որ աշխարհը մեր առաքինի ծառաների ժառանգությունն է լինելու:

 

Այս այան  ասում է. «Ոչ միայն Հնգամատյանում, այլ նաև Դավթի Սաղմոսագրքում ասել ենք, որ մոլորակի ապագան բարեպաշտներն են տնօրինելու և նրանք են իշխելու երկրի վրա»: Դավթի Սաղմոսագիրքը մի հավաքածու է, որտեղ զետեղված են Դավթի աղոթքներն ու խրատները: Գրքում 5 տեղ խոսվում է  բարեպաշտների իշխանության մասին: Դավիթը Իսրայելի ժողովրդի մեծ մարգարեներից էր, որ մեծ իշխանություն ստեղծեց և ցույց տվեց, թե ինչպես կարող է լինել բարեպաշտների իշխանությունը: Նա դա արեց Շամում (Սիրիական անապատ): Որոշ աղբյուրների համաձայն, երբ գա վերջին օրը և հայտնվի Մահդին, որն Աստծո մարգարե է, կստեղծվի այնպիսի իշխանություն, որ ամբողջ աշխարհում կհաստատվի արդարություն և կտապալվի չարագործների իշխանությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Երկնային գրքերը և Ղուրանը կանխագուշակել են երկրի ապագան և ավետում են երկրի վրա բարեպաշտների իշխանությունը:

2. Աշխարհում իշխանություն հաստատելու համար պետք է նախ հնազանդվել Աստծո կամքին և նրա օրենքներին և երկրորդ` ունենալ երկիրը կառավարելու արժանիքներ:

Անբիա սուրահի 106-րդ այա

إِنَّ فِی هَذَا لَبَلَاغًا لِّقَوْمٍ عَابِدِینَ

Այս Գրքում պատվերներ կան նրանց համար, ովքեր երկրպագում են Աստծուն:

 

Այս այան ասում է, որ Աստծո ազնիվ ծառաները պետք է իմանան, որ միայն Աստծուն աղոթելով հնարավոր չէ իշխանությունը խլել չարագործներից: Դրա համար պետք է ջանք թափել և համաշխարհային հանրությունը պետք է տիրապետի կառավարելու հմտություններին: Պետք է ունենալ գիտություն և տիրապետել հասարակությունը քաղաքականապես, տնտեսապես ու մշակութային առումով կառավարելու հմտություններին:

Այս այայից սովորում ենք.

1.  Երկրի վրա իշխանությունը հավատացյալների ու բարեպաշտների իրավունքն է և ոչ թե բռնատերերի: Ուրեմն հավատացյալները պետք է անեն ամեն ինչ` իշխանության գալու համար:

2. Այն ինչն անհրաժեշտ է հավատացյալ անձին ու հասարակությանը, Աստված ներկայացրել է երկնային գրքում: Հավատացյալները պետք  է ճանաչեն երկնային ուղերձը և հետևեն դրան:

Անբիա սուրահի 107-րդ այա

وَمَا أَرْسَلْنَاکَ إِلَّا رَحْمَةً لِّلْعَالَمِینَ

Մենք քեզ ուղարկեցինք առ այն, որպեսզի բոլոր մարդկանց ավետես աստվածային գթությունը:

 

Այս այան ասում է, որ  իսլամի մարգարեի առաքելությունը մարդկությանը երջանկացնելու  և բարություն պարգևելու համար էր: Հակառակ իշխանավորների, որ հետևում են միայն իրենց շահերին, Աստծո բարեպաշտ ծառաները, ծառայելով Աստծո ժողովրդին, փորձում են արդարություն հաստատել ողջ աշխարհում: Նման իշխանությունն այնպիսին է, որ նույնիսկ անհավատները նրա հովանու ներքո գտնվում են խաղաղության պայմաններում և նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվում: Ընդհանրապես մարգարեները կարող են բարություն բերել ոչ միայն հավատացյալներին, այլ նաև անհավատներին: Նրանք միայն ցանկանում են իրականացնել Աստծո կամքը: Իսկ Աստված բարի է  իր բոլոր արարածների նկատմամբ ու նրանց երջանկություն է  ցանկանում: Իհարկե, մարդկանցից ոմանք երբեմն սխալվում են, չհասկանալով, թե որտեղ է իրենց երջանկությունը: Իհարկե որոշ մարդիկ մոլորության մեջ են ընկնում, կամ կարծրամտությունից ելնելով, չեն ընդունում ճշմարտությունը և վնասում են իրենց:

Այս այայից սովորում ենք.

1. Այն, ինչ Աստծո մարգարեն ավետում է մարդկությանը, վերջինիս փրկության ու երջանկության համար է:

2. Մոհամմադը ողջ աշխարհի մարդկանց մարգարեն է և ոչ  միայն արաբների: Ուստի նրա ուսմունքները համաշխարհային բնույթ են կրում:

Անբիա սուրահի 108-րդ այա

قُلْ إِنَّمَا یُوحَى إِلَیَّ أَنَّمَا إِلَهُکُمْ إِلَهٌ وَاحِدٌ فَهَلْ أَنتُم مُّسْلِمُونَ

Ասա՛ նրանց. «Ինձ հայտնվել է, որ ձեր Աստվածը միակ Աստվածն է: Արդյոք հնազանդվու՞մ եք»: 

Այս այան անդրադառնում է մարգարեների ամենակարևոր առաքելությանը, որն է  մարդկանց հրավիրել դեպի միակ Աստված: Մարգարեները մարդկանց ոչ թե միայն դեպի իրենց են հրավիրում, այլ դեպի Աստված, որպեսզի նրանք փրկվեն սնոտիապաշտությունից և սին հավաքներից ու կուռքերից: Այլ խոսքով, մարգարեները մարդկանց հրավիրում են խոնարհվել միակ Աստծո առջև, որպեսզի նա մարդկությունը փրկի բռնատերերից ու ազատություն պարգևի:

Այս այայից սովորում ենք․

1. Աստված հնարավորություն է  տվել, որպեսզի մարգարեները միակ Աստծուն պաշտելու կոչ անեն, ինչն Աստծո բարության ապացույցն է:

2․ Բարձրյալի պատվիրաններին հնազանդվելը միաստվածության հիմքն է կազմում: Անկասկած, հավատքը չի կարելի առանձնացնել գործից: