Մայիս 22, 2021 03:30 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:

 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանն ընդգծում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել բախումների հրահրումից և հարգել միմյանց սահմանները»:

Նա հավելել է. «Իրանն ուշադրությամբ հետևում է վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ տարաձայնությունները, կողմերի խելացի քայլերի արդյունքում կլուծվեն հնարավորինս  արագ և խաղաղ ճանապարհով»:

Խաթիբզադեն նշել է. «Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև առկա տարաձայնությունների, այդ թվում նաև վերջին միջադեպի խաղաղ լուծմանը»:

Հիշեցնենք, որ օրերս, ադրբեջանական բանակը, «սահմանային գծերը փոխելու» նպատակով, փորձել է  «հատուկ գործողություններ» իրականացնել Հայաստանի տարածքում, Սյունիքի մարզի մերձակայքում, ինչը կասեցվել է հայկական ուժերի միջամտության արյունքում:

-----------------------------------

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, Թեհրանում Սպուտնիկ լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների կապակցությամբ ասել է.«Մենք թույլ չենք տա փոխել հյուսիսային սահմանները»:

Նա հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, թափանցիկ ու վճռական է: Մենք չենք ընդունելու տարածաշրջանի սահմաններին ոչ մի փոփոխություն: Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ի դեպ, մենք չենք ընունելու նաև մեր սահմանների մոտ որևէ արտատարածաշրջանային ուժի  տեղակայումը: Ուրեմն եթե որոշված է վերցնել Հայաստանի տարածքի մի մասը և  փոխել մեր սահմանային պայմանները, այսինքն՝ մենք նոր հարևան ունենանք, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները և Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը պետք է  ամբողջությամբ պահպանվեն»:

Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները իրավունք ունեն պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը, Զոլնուրին ընդգծել է.«Մենք սատարում ենք թե' Ադրբեջանի և թե՛ Հայաստանի դիրքորոշմանն իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու և Իրանի հետ հարևանությունը պահպանելու հարցում: Մենք հարևան ենք վերոնշյալ երկու երկրների հետ:  Պահպանելով այս հարևանությունը և   առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք  երկու երկրների տարածքային ամբողջականությանը»:

---------------------------

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շուրջ Իրանի արձագանքներին անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը։

--------------------------

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։

ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:

-----------------------------

Այս շաբաթ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նաև հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիին:

Դեսպան Թումանյանը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

Նախարար Էսլամին հայտնել է ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:

Դեսպան Թումանյանն ընդգծել է հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է:

--------------------------------

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել նաև Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

----------------------------

Այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններում իրավիճակը լարված է, Բաքվում Իլհամ Ալիևի կառավարությանը մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական ուժերն իրենց դիրքեր են վերադարձել:

Հղում անելովաղբյուրներին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև եռակողմ բանակցությունների մասին տեղեկություններ են փոխանցում Կասպից ծովի ռազմական հետազոտությունների ինստիտուտին, Բաքվում լույս տեսնող Յենի Մուսավաթ օրաթերթը տեղեկացրել է Բաքվի ու Երևանի միջև անսպասելի համաձայնության մասին:

Օրաթերթը գրել է, որ կողմերը համաձայնության են եկել, որ Սև լճի տարածքում 3.5 կմ առաջացած ադրբեջանական ուժերը երկու կմ նահանջեն:

Հակադարձելով ադրբեջանական մամուլի նման լրատվությանը, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածելով, զգուշացրել է սահմանային տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղաշարժերի կապակցությամբ:

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել և նրանք չեն հեռացել Հայաստանի տարածքից»:

Այս իրարամերժ հայտարարությունները վկայում են այն մասին, որ չնայած խաղաղության համաձայնագրի ստորագրմանն, Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվում է հակամարտությունը: Այդ  պատճառով, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսացության առաջնորդ Ալի Քյարիմլին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ավարտը հայտարարելով, Իլհամ Ալիևն ինքնախաբեությամբ է զբաղված:  «Ադրբեջանի ժամ» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում, Ալի Քյարիմլին ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված համարելն անհեթեթություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառը այդ տարածքի հայերի` Ադրբեջանից առանձնանալու փորձն էր, որին  Ադրբեջանն ընդդիմացավ և սկսվեց հակամարտությունը: Սպանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ և գաղթական դարձավ ավելի քան մեկ միլիոն մարդ: Որովհետև մենք համաձայն չէինք Ղարաբաղի հայերի կառավարության ձևավորմանը և Ադրբեջանից նրանց անջատմանը»:

Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու գործընթացում տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի բացակայությունը հակամարտության կարգավորման գործընթացում տիրող անորոշությունների պատճառներից է:

Չնայած տարաձայնություններին, ՀՀ տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի ոտնձգություննից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից օգնություն խնդրելով, ՀԱՊԿ-ից ևս խնդրել է միջամտել Բաքվի ու Երևանի միջև հակամարտության հարցում: Ակնհայտ է, որ այդ դիմումը կարող է հետագային շատ բարդացնել Ադրբեջանի գործը և Լ. Ղարաբաղի հակամարտության գործընթացում ավելի նախաձեռնող կդառա Ռուսաստանը: