Մայիս 30, 2021 16:13 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:

 

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը;

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը,  Բաքու և Երևան կատարած այցից հետո, չորեքշաբթի օրը Թվիթերում գրել է. «Երկու երկրների պաշտոնատար անձանց հետ խոսել եմ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային լարվածության մասին»:

Նշելով, որ Իրանը մշտապես ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը, Զարիֆը հավելել է. «Մենք ողջունում ենք երկու կողմերի (Ադրբեջանի և Հայաստանի) ղեկավարների պատրաստակամությունը՝ փոխհամաձայնության գալու կապակցությամբ»:

Բաքու կատարած այցից  հետո, ԻԻՀ ԱԳ  նախարարը չորեքշաբթի օրը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպել էր ՀՀ նախագահի, վարչապետի պաշտոնակատարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ:

Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկեցին Իրան-Հայաստան ռազմավարական հարաբերությունները, սահմանային իրավիճակը, տարածաշրջանային ապաշրջափակման ու տրանսպորտային նոր հնարավորություններին վերաբերող հարցեր, ընդգծելով տարածքային ամբողջականությունը հարգելու և տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության հարցը:

------------------------------------

Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է սահմանային լարվածության հարցին և խնդրի լուծման գործում պետական համակարգի դերակատարությանը։

-----------------------------------

Անցած շաբաթ Հայաստան ժամանեց նաև Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին: Էսլամին Երևանում հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կողմերին հետաքրքրող հարցեր և ստորագրեց համագործակցության փոխհուշագրեր:

Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, դրա մասին են վկայում երկկողմ օրակարգում քննարկվող հարցերը։ Այս մասին ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին հայտնել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը,ճանապարհաշինության ոլորտին և ներդրումային ծրագրերին։

Մոհամմադ Էսլամիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան երկրների հետ հարաբերությունները միշտ պահում է իր ուշադրության ներքո, իսկ Հայաստանի Հանրապետությանը, որի հետ ունի կայուն պատմական և վաղ անցյալից եկող հարաբերություններ, հատուկ կարևորություն է տալիս։

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը ներկայացրել է մի քանի ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Առաջինն, ըստ նախարարի, շինարարության ոլորտում Իրանի մասնակցությունն է, հատկապես ենթակառուցվածքների զարգացման նախագծերում, որն իր հերթին կարող է նպաստել արդյունաբերական ոլորտի զարգացմանը, համատեղ արտադրությունների ստեղծմանը, համատեղ ծրագրերում երկու երկրների ներդրողների ներգրավմանը։

Ըստ Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման առանցքային հարցերից է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Այն, ըստ նախարարի, արդեն համաձայնեցվել է հայկական կողմի հետ։

Խոսելով ուղևորափոխադրման ոլորտում համագործակցության մասին, Մոհամմադ Էսլամին հայտնեց, որ հայկական կողմի հետ ընդհանուր համաձայնության են եկել Երևան-Սպահան և Երևան-Քիշ ուղիղ չվերթներ իրականացնելու վերաբերյալ։

-------------------------

Իրանի մաքսային ծառայության պետը և աշխատանքային այցով Թեհրան ժամանած ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը քննարկեցին երկու երկրների միջև մաքսային համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:

Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մեհդի Միրաշրաֆին նշել է, որ ՀՀ ՊԵԿ նախագահ  Էդուարդ Հովհաննիսյանի Իրան կատարած այցի նպատակը  երկու երկրների միջև նախկինում ստորագրված  համաձայնագրերի և հուշագրերի իրականացումն է: Նա հավելել է. «Իրան-Հայաստան համաձայնագրերի իրականացումը կարող է արդյունավետ դեր ունենալ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և տարանցման ծավալների ավելացման,   ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի և կանխարգելման հարցում»:

Միր Աշրաֆին հավելել է. «Եթե ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը հաստատվի,    Հայաստանը, որպես Իրանի դարպաս դեպի ԵԱՏՄ շուկա, կարող է նպաստել Իրան-ԵԱՏՄ առևտրային փոխանակումների աճին և նվազեցնել մաքսազերծման համար ծախվող ժամանակն ու ծախսերը»:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհանիսյանը, նշելով, որ երկու երկրների միջև առևտրափոխանակման ծավալն աճել է, հավելել է. «Երկու երկրների միջև վերջին տարիների ընթացքում ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր և համագործակցության փաստաթղթեր՝ նպատակ ունենալով զարգացնել երկկողմ համագործակցությունը: Այդ համաձայնագրերի գործադրումը կարող է մեծացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը»:

----------------------------

Մայիսի 25-ին Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ Իրան-Հայաստան գործարար համաժողով, որին մասնակցում էր հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Համաժողովից առաջ տեղի ունեցավ առանձնազրույց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ Խանսարիի միջև: Կողմերը կարևորեցին երկու երկրների գործարարների միջև գործակցությունը՝ ընդգծելով փոխադարձ կապերի ամրապնդման համար առկա զգալի ներուժը:

Համաժողովի ընթացքում ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության, գործող առևտրային կարգավորումների և գործարար միջավայրի առանձնահատկությունների մասին զեկուցումով հանդես եկավ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Համաժողովին մասնակցող իրանցի գործարարները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՊԵԿ նախագահին, որոնց վերաբերյալ տրվեցին հանգամանալից բացատրություններ և տեղեկություններ:

Միջոցառման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության միջոցով և Իրան-Հայաստան առևտրի պալատի մասնակցությամբ կանոնավոր կերպով իրականացնել տեղեկատվական աջակցության և իրազեկման աշխատանքներ, այդ թվում նաև՝ տեսակապի միջոցով երկկողմ հանդիպումներ:

Համաժողովին մասնակցում էին նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի պալատի գլխավոր քարտուղար Բահման Էշղին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և մի շարք այլ հրավիրյալներ:

----------------------------------

Տնտեսական համագործակցությունների ընդլայնման և առևտրափոխանակումների արժեքի բարձրացման ուղղությամբ Թեհրանի և Երևանի պաշտոնյաների ջանքերին համընթաց՝ սննդամթերք արտադրող իրանական ընկերությունները մասնակցեցին Հայաստանի 20-րդ միջազգային ցուցահանդեսին:

Մայիսի 21-23-ը Երևանում կայացել է Պարենի 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը  տարբեր երկրների, ավելի քան 100, այդ թվում տաս իրանական ընկերությունների մասնակցությամբ:

1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն աստիճանաբար ընդլայնվում: Այդ կապակցությամբ ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված ասուլիսում, իրանագետ Վարդան Ոսկանյանն է.«Իրանը և Հայաստանը երկար տարիներ ունեցել են  քաղաքական և մշակութային լավ հարաբերություններ, բայց տնտեսապես դեռևս լուրջ քայլ չի մտցվել երկու երկրների պաշտոնյաների օրակարգ: Իհարկե, նախորդ տարիների համեմատ, որոշ քայլեր արվել են տնտեսական հարցերում, բայց տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը կարող է շատ ավելին աճել, քան ներկայիս ծավալը»:

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է իրանցի ձեռնարկատերերի կապիտալով 5301 ընկերություն:

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրանական ձեռնարկատիրական ընկերությունների թիվն աճել է: Մինչեւ 2019 թվականը Հայաստանում իրանական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հրապարակված վիճակագրությունը, կազմում էր Հայաստանում գրանցված ընկերությունների ընդհանուր թվի 36.6 տոկոսը:

Փաստորեն, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների մեկ երրորդը մինչ 2019 թվականի սկիզբը իրանցի ձեռներեցներին էր պատկանում: Իրանի կապիտալով գրանցված ընկերություններն ակտիվ գործունեություն են ծավալել հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, շինարարության, անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում: