Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:
Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց իշխող կուսակցությունը:
Հայտարարված արդյունքների համաձայն, 53.92 տոկոսով հաղթել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ռոբերթ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.4%, և Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները: Նախկին խորհրդարանում ներկա «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն անցել խորհրդարան:
Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը Ռոբերթ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններում գրանցվել են բազմաթիվ օրենքի խախտումներ:
Հետաքրքիր էր Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո Թուրքիայի արձագանքը: Թուրքիան տարածաշրջանի և աշխարհի միակ երկիրն է, որ գոհունակություն է հայտնել Փաշինյանի կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարար՝ Մեվլութ Չավուշօղլուն, հակադարձելով ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին, հեգնանքով խոսքն ուղղելով Փաշինյանին ասել է.«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ընտրությունները ներքին հարց է: Սակայն համոզված ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դաս քաղի անցյալից»:
Անկասկած Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարությամբ, Հայաստանի ապագա կառավարությանը ստորացնելով, մտադիր է Երևանում իշխող կառավարությանը հասկացնել, որ տարածաշրջանում նախաձեռնողը Թուրքիան է լինելու:
Անցած չորս տարիների ընթացքում, սա Հայաստանում անցկացված երրորդ ընտրությունն է և երկրորդ արտահերթը: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ շուրջ 2 միլիոն 600 հազար քաղաքացի։ Ընտրության մասնակցելու իրավունք ունեցողների շուրջ 52 տոկոսը չի մասնակցել հունիսի 20-ին կայացած ընտրություններին: Փաստորեն, ընտրական քարոզարշավում կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկին չհաջողվեց Հայաստանի դժգոհ ժողովրդին խրախուսել ընտրություններին մասնակցելու համար:
---
Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը:
Կարևորելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևանների դերը և Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Սաիդ Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվելով, առավել քան երբևէ կընդլայնվեն երկու երկրի բարեկամական հարաբերությունները:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթողներին՝ Հայաստանի զարգացման ու առաջադիմության ճանապարհին և ներքին կայունության ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում:
---
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:
Մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ: «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը 29 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինք-ը 7 մանդատ: Չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին եւ նրա մանդատները դառնում են 27:
Բացի դրանից, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմության մանդատները 1/3-ից պակաս չլինեն:
---
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկին։
---
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները այցելել են Հայաստան :
Տարածաշրջանային այցի շրջանակներում, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25–ին կժամանեն Հայաստան։
Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:
---
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննшդատությունների վերաբերյալ լրագրողի հարցին, ասել է, թե Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, ոչ թե այդ միջանցքի բացմանը։
«Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սшհմшնների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներ՝ առանց փոփոխելու պետությունների սшհմшնները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռшզմшկան ճանապարհով սահմանների փոփոխությունը կխшխտի տարածաշրջանի կшյունությունը, եւ դեռեւս նման հեռանկար չի երեւում»,- ասել է Իրանի դեսպանը:
Մուսավին հավելել է, որ երկաթուղային ուղիների բացումը կնպшստի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կապերի ու համшգործակցության վերшկանգնմանը եւ օգտկար կլինի ամբողջ տարածաշրջանին։
---
Իշխանությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և Իրանում նորընտիր նախագահի իշխանության գալուց հետո, Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները շարունակում են ընդգծել Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությանը (YAP) մոտ կանգնած քաղաքական գործիչներ Էլման Նասիրաֆը և Ազիզ Ալի Աքբարովը կոչ են արել Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի նախագահության ժամանակ շարունակել ընդլայնել Թեհրանի և Բաքվի հարաբերությունները: Էլման Նասիրովն Իրանի ժողովրդի կողմից ընտրված նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռեիսիին որակել է որպես փորձառու գործիչ և հույս հայտնել, որ նա կփորձի ընդլայնել Թեհրանի և Բաքվի ռազմավարական հարաբերությունները:
Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի անդամ Ազիզ Ալի Աքբարովը Space TV- ին տված հարցազրույցում ասել է.«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից ի վեր տարածաշրջանում ստեղծվել են տրանսպորտային նոր ուղիներ, որոնք կխթանեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը»: Իրանի պաշտոնյաները հակված են ընդլայնել հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները և ջանքեր են գործադրումա յդ ուղղությամբ: Ենթակառուծվացքների խոշոր նախագծերի իրականացումը, հատկապես տրանսպորտի և առևտրի ոլորտում, կօգնի ամրապնդել Թեհրանի հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ:
Հյուսիս-հարավ միջանցքի նման միջազգային նախագծերի իրականացումը կարող է աննախադեպ ձևով զարգացնելել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային անցուղին, որն Իրարի վրայով Ռուսաստանը և Ադրբեջանը կապում է միջազգային տաք և ազատ ջրերին և Հնդկաստանին, շատ կարևոր է: Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրները Իրանի միջոցով կարող են միանալ Ադրբեջանին, Ռուսաստանին և Արևելյան Եվրոպային: Ակնհայտ է, որ այս ծրագրի իրագործումը կհանգեցնի հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայված երկրների տնտեսական բարգավաճմանը: Այս երթուղին թույլ է տալիս տարեկան տեղափոխել տասը միլիոն տոննա բեռ և երեք միլիոն ուղևոր: Անկասկած, այս միջազգային երթուղու երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման և տրանսպորտային գծերի՝ ճանապարհների և երկաթուղիների կառուցումը, կավելացնի տարածաշրջանի քաղաքական և տնտեսական կայունությունը: Իրանն ու Ռուսաստանը վճռական են առևտրայինփ ոխանակումները դոլարի փոխարեն ազգային արժույթներով իրկանացնելու հարցում: Ռուսաստանի և Իրանի միջև իրականացվող առևտրում դոլարի բացառումը մեծ նշանակություն ունի: Այս մեխանիզմին շուտով կմիանա նաև Ադրբեջանը: