Հուլիս 08, 2021 04:54 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոմենուն սուրահի առաջին և երկրորդ այաներ

قَدْ أَفْلَحَ الْمُؤْمِنُونَ

الَّذِینَ هُمْ فِی صَلَاتِهِمْ خَاشِعُونَ

Երջանկությունը հավատացյալներինն է:

Եվ նրանցը, ովքեր խոնարհաբար աղոթում են:

Հաջ սուրահն ավարտվեց և սկսվում է Հավատացյալներ սուրահը: Այն ունի 118 այա և հայտնվել է Մեքքայում: Սուրահի առաջին այաներում ներկայացվում են հավատացյալների առանձնահատկությունները: Այնուհետև անդրադարձ է կատարվում այնպիսի մարգարեների կյանքին, ինչպես` Նոյը, Հուդը, Մովսեսը և Հիսուսը: Առաջին այան, կարճ ու հստակ խոսում է  աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում հավատացյալների երջանիկ լինելու մասին: Հավատացյալ մարդիկ, ապավինելով Աստծուն, իրենց կարողության սահմաններում, ջանք չեն խնայում իրենց նպատակներին հասնելու համար և որոշակի արդյունքներ են ձեռք բերում: Սակայն նրանց լիարժեք վարձատրությունը տրվում է հանդերձյալ կյանքում: Նրանք հայտնվում են հավերժական դրախտում: Հաջորդ այաները խոսում են այն մասին, որ նամազը հավատացյալի համար ծանր բեռ չէ, այլ երկխոսություն Աստծո հետ, ինչը հաճելի է նրա համար: Սակայն նամազ կատարելիս պետք է խոնարհվել Աստծո առջև: Այդպես մարդը հրաժարվում է իր գոռոզությունից և ուղի հարթում դեպի կատարելագործում: Այդ խոնարհումը երևում է  հենց նամազի ժամանակ: Նամազ անողի հայացքում կարելի է նկատել խոնարհություն ու հեզություն:

Այս այաներից սովորում ենք.

1-Հավատքի մարդիկ հաղթող են աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում, չնայած անհավատներն աշխարհիկ կյանքում իրենց երջանիկ են զգում:

2-Հավատքն առանց նամազի, թերի է: Իսկական նամազը մարդուն ստիպում է լինել խոնարհ ու հնազանդ:

Մոմենուն սուրահի 3 և 4-րդ այաներ

وَالَّذِینَ هُمْ عَنِ اللَّغْوِ مُعْرِضُونَ

وَالَّذِینَ هُمْ لِلزَّکَاةِ فَاعِلُونَ

Ովքեր զգուշանում են անպարկեշտ խոսքեր ասելուց:

Ովքեր կատարում են ողորմություն տալու պատվիրանը:

Հավատքի մարդիկ չեն սահմանափակվում միայն նամազով: Նրանք նաև մտածում են կարիքավորների մասին ու իրենց հարստության մի մասը նվիրում են նրանց: Դա կարող է լինել բարեգործության կամ կրոնական պարտավորությունների շրջանականերում: Բնականաբար, այն մարդը, որ հավատում է Աստծուն, հավատում է, որ աշխարհը հենց այնպես չի ստեղծվել: Նա նաև արժևորում է իր ժամանակը և այդ պատճառով, ժամանակը վատնելով, չի վատնում նաև իր հարստությունն ու կապիտալը: Հավատացյալ մարդը հրաժարվում է վատ արարքներից ու չի շփվում նրանց հետ, ովքեր սխալ արարքներ են գործում:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալի գործերը պետք է լինեն տրամաբանական ու ոչ անտեղի:

2. Աստծուն ծառայելը չպետք է պատճառ դառնա, որ մարդը մեկուսանա: Այլ խոսքով, Աստծուն հավատալու մի մասը կարիքավորներին ուշադրություն դարձնելն է:

Մոմենուն սուրահի 5, 6 և 7-րդ այաներ

وَالَّذِینَ هُمْ لِفُرُوجِهِمْ حَافِظُونَ

إِلَّا عَلَى أَزْوَاجِهِمْ أوْ مَا مَلَکَتْ أَیْمَانُهُمْ فَإِنَّهُمْ غَیْرُ مَلُومِینَ

فَمَنِ ابْتَغَى وَرَاء ذَلِکَ فَأُوْلَئِکَ هُمُ الْعَادُونَ  

 

Ովքեր պահում են ժուժկալության օրենքները:

Եվ ովքեր կենակցում են իրենց կանանց կամ գերուհիների հետ։ Դրա մեջ որևէ մեղադրելի բան չկա:

Նա, ով դրանցից բացի ավելին ցանկանա՝  ամբարիշտ է:

Այս այայի իմաստն այն է, որ հավատացյալները պետք է մաքուր լինեն, հրաժարվեն անօրինական հարաբերություններից, կարողանան կառավարել իրենց ցանկասիրությունը: Հավատքի մարդիկ իրենց սեռական կարիքները պետք է բավարարեն միայն ամուսնական կապի շրջանակներում: Հակառակ դեպքում, նրանք կհեռանան մարդկային մաքուր էությունից և կրոնական ուսմունքներից: Ղուրանը կարևորում է մարդու բնազդային ու բնական կարիքները և ասում է, որ սեռական կարիքները պետք է բավարարվեն միայն ամուսնական կապի շրջանակներում:

Այս այաներից սովորում ենք.

1. Մաքրությունը և բարոյական արժեքներին հավատարիմ մնալը, կարևոր է հավատացյալ մարդու համար:

2. Իսլամը չափավոր կրոն է: Ոչ ազատ սեռական հարաբերությունների կողմնակիցն է և ոչ էլ դեմ է   սեռական հարաբերությունների սկզբունքին: Իսլամը դա համարում է առողջ հարաբերություն` ամուսնացած զույգերի միջև: