Ամոլի Լարիջանի. Լիբանանի դեմ ուղղված հանցագործությունը կարժանանա վճռական պատասխանի
Իրանի նպատակահարմարության խորհրդի ղեկավարը X-ում գրել է. «Լիբանանի շիաների դեմ ուղղված շարունակական հանցագործությունն անկասկած, վճռական պատասխան կստանա դաշտում»։
Pars Today-ի փոխանցմամբ, Իրանի նպատակահարմարության խորհրդի ղեկավար այաթոլլահ Ամոլի Լարիջանին, ի պատասխան Լիբանանի վրա սիոնիստական ռեժիմի հարձակման, գրել է. «Բեյրութում սիոնիստական դաժան ռեժիմի հանցագործություններն ու վերջին կոտորածները, ինչպես նաև Լիբանանի այլ շրջանների դաժան ռմբակոծությունները ցույց են տալիս այս ռեժիմի խելագարությունն ու անօգնականությունը՝ Դիմադրության ճակատի և Իրանի դեմ նրա պարտությունից հետո»։
Նա ընդգծել է. «Ամերիկա-սիոնիստական թշնամին պետք է իմանա, որ Լիբանանի դիմադրողական շիաների դեմ ուղղված հանցագործության շարունակությունը, անկասկած, վճռական պատասխան կստանա դաշտում և կփոխի քաղաքական հավասարումները Դիմադրության ճակատի օգտին»։