Հուլիս 24, 2021 19:14 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։

 

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանն ասել է.«Իրանական ապրանքների Հայաստան ներմուծումն աճելու հնարավորություն ունի»:

Հայաստանի Հանրապետության դեսպանի և Իրանի Զանջան նահանգի մասնավոր բաժնի և   տնտեսական ոլորտի ակտիվիստների հետ հանդիպումը տեղի է ունեցել Զանջանի առևտրի պալատում,  հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:

Արտաշես Թումանյանն ասել է. «Իրան-Հայաստան հարաբերությունները ​​բոլոր ոլորտներում գտնվում են  բարձր մակարդակի վրա, բայց ներկայիս հարաբերությունները չեն բավարարում երկու երկրների պահանջները և  կարելի է ակտիվացնել չօգտագործված պոտենցիալները և օգտագործել դրանք»:

Նշելով, որ հնարավորություններ կան համագործակցություն իրականացնելու համար և Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր մշակույթ  ու պատմություն և հարևաններ են, և կարելի է ընդլայնել այդ համագործակցությունները, Թումանյանը հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ազդեցիկ և առաջադեմ երկիր է տարածաշրջանում և ունի ուժեղ տնտեսություն և  լավ ռեսուրսներ ու հնարավորություններ: Հայաստանն ու Իրանը ցամաքային սահմաններ ունեն, և նրանց միջև կան օդային և ցամաքային տրանսպորտային կապեր»:

------------------------------

Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

-----------------------------------

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտհերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

«ՀՀ Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական  ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասաց նա:

Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրպարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

----------------------------------------

Ադրբեջանի նախագահի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությունն այս օրերին ակտիվ քննարկվում է իրանական լրատվամիջոցներում:

Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի:

Փորձագետն ընդգծել է՝ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ:

Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանին ու Ռուսաստանին և հարվшծել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Իրանական մեկ այլ՝ «Մեհր» գործակալության կայքում հրապարակված հոդվածում էլ ընդգծվել է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին:

------------------------------------

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Ալիևի` Մոսկվա կատարելիք աշխատանքային այցին։

---------------------------------------

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ:

«Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ», - «Արմենպրես»-ին ասել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ՀՀ ԱԳՆ-ից նշել են, թե դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։

«Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար», - ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

----------------------------------

Մինչ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի պաշտոնյաները նոյեմբերի 9-ի կեսգիշերին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը, հրադադարի ռեժիմի խախտման հարցը կրկին վերադառնում է տարածաշրջանային լրատվամիջոցների վերնագրերին:

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի զորքերը կրկին բախվել են սահմանամերձ շրջաններում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 16-ին  ադրբեջանական ուժերը կրակ  են բացել Հայաստանի Երասխ սահմանային տարածքում տեղակայված հայկական ուժերի վրա, իսկ հայկական ուժերը պատասխան պատասխանեցին նրանց: Նման բախումներ տեղի ունեցան նաև անցած երկուշաբթի երեկոյան:

Բաքվի ու Երեւանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հիմնական պատճառը արտաքին կառավարությունների միջամտությունն է:

Չնայած Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գոհունակությանը Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրից, որոշ արտաքին միջամտություններ ճանապարհ են բացել Հայաստանում ժողովրդական բողոքների համար: Երեւանի պաշտոնյաներն աստիճանաբար իրենց դիրքերը համապատասխանեցնում են տարածաշրջանի շահագրգիռ երկրների դիրքորոշումներին:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Պատրիկ Սահակյանն ասում է.«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին հակամարտությունները, կարծես, Թուրքիայի միջամտության արդյունք են, քանի որ սիրիական խնդրից հետո այդ երկիրը ձգտում է իրականացնել պանթուրանական նկրտումները և անվտանգության ուժեր տեղակայելով ՝ փորձում է գրավել Լեռնային Ղարաբաղը»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախազգուշացրել է Հարավային Կովկասում ահաբեկչական օջախ ստեղծելու մասին՝ ասելով, որ չնայած Իրանի և Ռուսաստանի միջնորդական ջանքերին, հայ-ադրբեջանական  հակամարտությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի անորոշ ու բարդ ապագան:

Արտաքին միջամտությունները, որոնք ուղղված են ավելի շատ շահեր ապահովելուն, ոչ միայն չեն բխում Բաքվի և Երևանի շահերից, այլ նաև գործում են Ադրբեջանի և Հայաստանի շահերի դեմ: