Օգոստոս 16, 2021 04:34 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մոմենուն սուրահի 25 և 26-րդ այաներ

إِنْ هُوَ إِلَّا رَجُلٌ بِهِ جِنَّةٌ فَتَرَبَّصُوا بِهِ حَتَّى حِینٍ

قَالَ رَبِّ انصُرْنِی بِمَا کَذَّبُونِ

Ասացին.«Այս մարդը խելագար է հաստատ:Ուստի մի առ ժամանակ պիտի սպասեք»:

Նոյը գոչեց.«Տե՛ր,պաշտպանիր ինձ նրանցից, ովքեր ինձ ստախոս են համարում»:

 

Այս այան, խոսելով Նոյի մասին, ասում է. «Նրանք չբավարարվեցին միայն զրպարտանքներով և աստվածային մեծ մարգարեին անվանեցին խելագար, ով կորցրել է իր խելքն ու անիմաստ բաներ է ասում»: Նրանք ասում էին, որ մարգարեի խոսքերին չպետք է ուշադրություն դարձնել, որպեսզի նա ձանձրանա ու հրաժարվի իր անհիմն խոսքերից: Իհարկե այս զրպարտանքները մշտապես հնչել են տարբեր մարգարեների հասցեին: Անհավատները փորձել են այդպիսով մարդկանց հեռացնել մարգարեներից և մեկուսացնել նրանց: Այնուհետև Նոյը դիմում է Աստծուն և խնդրում, որպեսզի աջակցի իրեն այս զրպարտանքների ժամանակ ու իրեն ճանապարհ ցույց տա:

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատներն ու կռապաշտները, որ չունեն բանականություն, աստվածապաշտներին ու մարգարեներին խելագար են համարում:

2. Անհավատների զրպարտանքների դիմաց հավատքի մարդիկ ապավինում են Աստծուն ու նրանից աջակցություն խնդրում, որովհետև նա ամենակարողն է:

Մոմենուն սուրահի 27-րդ այա

فَأَوْحَیْنَا إِلَیْهِ أَنِ اصْنَعِ الْفُلْکَ بِأَعْیُنِنَا وَوَحْیِنَا فَإِذَا جَاء أَمْرُنَا وَفَارَ التَّنُّورُ فَاسْلُکْ فِیهَا مِن کُلٍّ زَوْجَیْنِ اثْنَیْنِ وَأَهْلَکَ إِلَّا مَن سَبَقَ عَلَیْهِ الْقَوْلُ مِنْهُمْ وَلَا تُخَاطِبْنِی فِی الَّذِینَ ظَلَمُوا إِنَّهُم مُّغْرَقُونَ

Մենք նրան ներշնչեցինք, որ մեր հսկողության տակ մի նավ կառուցի, և երբ երկնային վճիռն արձակվեց, ու թոնիրը ժայթքեց։ Մենք նրան ասացինք. «Տապանի մեջ մտցրու զույգ-զույգ յուրաքանչյուր կենդանուց, ինչպես նաև քո ընտանիքի անդամներին, բացառությամբ նրա, ում վճիռն արձակվել է: Հանցավորների համար երբեք թողություն մի խնդրիր մեզանից: Նրանք ջրերի մեջ կորսվելու են»:

 

Այս այաների հիման վրա, Նոյը 950 տարի մարդկանց աստվածապաշտության հրավիրեց, սակայն շատ քչերը նրան հավատացին ու շատ մարդիկ զբաղվեցին նրան ժխտելով, նվաստացնելով ու ծաղրելով: Պայմանները եղան այնպիսին, որ Աստված Նոյին ասաց. «Այլևս ոչ ոք քեզ չի հավատալու և այս ժողովրդի զավակներն էլ անհավատ են դառնալու»: Այդ ժամանակ Նոյն Աստծուց խնդրեց պատժել նրանց և Աստված լսեց նրա խոսքը: Հզոր փոթորիկ տեղի ունեցավ: Հավատացյալների ու կենդանիների սերունդները պահպանեու համար, Աստված Նոյին հրամայեց մի մեծ տապան կառուցել: Այնուհետև, Աստծո հրամանով, երկնքից ու երկրից ջուր լցվեց աշխարհի վրա: Նոյը յուրաքանչյուր կենդանուց մի զույգ ընտրեց ու տեղավորեց տապանի մեջ: Այնուհետև նա հավատացյալներին իրենց ընտանիքներով հրավիրեց նստել տապան: Սակայն Նոյը թույլ չտվեց որ իր կինն ու որդիները, որ անհավատ էին, մտնեն տապան:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե աշխարհիկ կյանքի գործերում աստվածային պատվիրանների հիման վրա չշարժվենք, չենք հաջողի:

2. Մարդը կենդանիների առաջ նույնպես պատասխանատու է և չպետք է թույլ տա, որ նրանք ոչնչանան:

3. Կրոնական կապերն ավելի առաջնային են ընտանեկան կապերից: Այդպես, Նոյի կինն ու որդիները, անհավատ լինելու պատճառով, չփրկվեցին աստվածային պատժից:

4. Եթե  Աստված կամենա, ջուրը, որ կյանքի աղբյուր է, կոչնչացնի չարագործներին:

Մոմենուն սուրահի 28-30-րդ այաներ

فَإِذَا اسْتَوَیْتَ أَنتَ وَمَن مَّعَکَ عَلَى الْفُلْکِ فَقُلِ الْحَمْدُ لِلَّهِ الَّذِی نَجَّانَا مِنَ الْقَوْمِ الظَّالِمِینَ

وَقُل رَّبِّ أَنزِلْنِی مُنزَلًا مُّبَارَکًا وَأَنتَ خَیْرُ الْمُنزِلِینَ

إِنَّ فِی ذَلِکَ لَآیَاتٍ وَإِن کُنَّا لَمُبْتَلِینَ

Երբ ուղեկիցներիդ հետ տապանի մեջ մտնես, փառաբանիր Աստծուն, որ քեզ ազատեց ջրերից:

Նաև ասա.«Տե՛ր, Դու, որ առաջնորդներից լավագույնն ես, օրնհիր մեր ելքը»:

Այս պատմության մեջ(աստվածային զորության) նշանը եղավ: Մենք, անշուշտ, բոլորին փորձության ենք ենթարկում:

 

Այս այաներում Աստված Նոյին ավետում է, որ տապանի կառուցելուց և ջրհեղեղից հետո, բոլոր անհավատները ոչնչանալու են: Ուրեմն հավատքի մարդիկ պետք է փառաբանեն Աստծուն, որ փրկեց իրենց: Եթե նա այդպես չաներ, հավատացյլաները երբեք չէին ազատվի նրանցից: Այնուհետև այան ասում է, որ աստվածային պատիժը չի վերաբերել միայն նախորդ ազգերին: Աստված փորձության է ենթարկում իր բոլոր արարածներին և չարագործներին պատժում է  ըստ արժանվույն:

Այս այաներից սովորում ենք.

1. Չարագործներից փրկվելու համար պետք է ապավինել Աստծուն, ջանք թափել և գտնել փրկության ճանապարհը:

2. Ղուրանը պատմության գիրք չէ: Եվ եթե այնտեղ խոսվում է  տարբեր ժողովուրդների մասին, դա նրա համար է, որ անհավատները դասեր քաղեն:

3. Աստված փորձում է մարդկանց յուրաքանչյուր ժամանակ: Աստվածային փորձության նպատակն է  զատել ճիշտն ու սխալը, որի արդյունքում ճշմարտությունը հաղթում է, իսկ չարիքը`պարտվում: