Ելք դեպի լույս 605
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 31 և 32-րդ այաներ
ثُمَّ أَنشَأْنَا مِن بَعْدِهِمْ قَرْنًا آخَرِینَ
فَأَرْسَلْنَا فِیهِمْ رَسُولًا مِنْهُمْ أَنِ اعْبُدُوا اللَّهَ مَا لَکُم مِّنْ إِلَهٍ غَیْرُهُ أَفَلَا تَتَّقُونَ
Նրանց փոխարեն նոր ազգ հաստատեցինք:
Ու նրանց ուղարկեցինք մի մարգարե, ում ընտրեցինք իրենց միջից: Նա ասաց.«Պաշտեցեք Աստծուն: Նրանից բացի այլ աստված չկա: Դուք չե՞ք վախենում Նրանից»:
Այս այաներն անդրադառնում են Սամուդ ժողովրդի պատմությանը, նշելով, որ Աստված նրանց ուղարկեց Սալեհ անունով մարգարեին, ով մյուս մարգարեների նման, մարդկանց հրավիրում էր պաշտել միակ Աստծուն: Կռապաշտությունն ու անհավատությունը մարդկանց հեռացնում են բարեպաշտությունից, իսկ հավատքն Աստծո նկատմամբ ու աստվածավախությունը, պատճառ են դառնում, որ մարդը սխալ արարքներ չկատարի:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված մարդկանց առաջնորդում է մարգարեներ ուղարկելով:
2. Մարգարեներն ընտրվում են մարդկանց միջից, որպեսզի նրանց համար շոշափելի օրինակ լինեն:
Մոմենուն սուրահի 33 և 34-րդ այաներ
وَلَئِنْ أَطَعْتُم بَشَرًا مِثْلَکُمْ إِنَّکُمْ إِذًا لَّخَاسِرُونَ
Բայց անհավատ ժողովրդի մեծամեծները, որոնց հարստությամբ էինք ողողել, ուրացան հարությունը: Ասացին.«Նա ձեզ նման մի մարդ է և ձեզ պես է սնվում ու խմում է այն, ինչ դուք եք խմում»:
Եթե դուք հնազանդվեք մի մահկանացուի, որը նման է ձեզ, ձեր կորուստն ախուսափելի կլինի:
Մարգարեների տրամաբանության դիմաց, մեծամեծներն ու նրանք, որ հարստություն էին դիզում, մարդկանց շրջանում սկսեցին հակաքարոզչություն անել նրանց դեմ: Այդ մարդիկ ասում էին. «Մարգարեները մարդկանց նման են ու չեն տարբերվում մեզանից: Եթե Աստված ցանկանար մեզ առաջնորդել, մեզ համար կուղարկեր հրեշտակներին, որպեսզի ընդունեինք նրանց խոսքերը: Իսկ այս մարգարներեը մեզ նման են: Նրանք սնվում, ապրում և հագնվում են մեզ նման: Ուրեմն ինչպե՞ս կարող են մեզ առաջնորդել»: Նրանք ասում էին, որ մարդիկ չպետք է հետևեն մի մարդու, ում գործն ու խոսքը ճիշտ են:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստվածապաշտության տարածումը պատճառ դարձավ, որ մարդիկ ազատվեն իշխանավորների բռնություններից: Դրա համար էլ պալատականներն ու իշխանավորները դեմ էին աստվածապաշտությանը:
2. Ուրիշների տրամաբանական խոսքին հետևելը սխալ չէ և պատճառ է դառնում, որ մարդը զարգանա, քանի որ կրթության ու դաստիարակության համակարգը հիմնված է հենց այս սկզբունքի վրա:
Մոմենուն սուրահի 35-37-րդ այաներ
أَیَعِدُکُمْ أَنَّکُمْ إِذَا مِتُّمْ وَکُنتُمْ تُرَابًا وَعِظَامًا أَنَّکُم مُّخْرَجُونَ
هَیْهَاتَ هَیْهَاتَ لِمَا تُوعَدُونَ
إِنْ هِیَ إِلَّا حَیَاتُنَا الدُّنْیَا نَمُوتُ وَنَحْیَا وَمَا نَحْنُ بِمَبْعُوثِینَ
Նա ձեզ հրապուրում է՝ ասելով, որ ձեր մահից հետո, երբ ձեր մարմինը վերածվի ոսկորի ու հողի կույտի, կրկին հարություն եք առնելու:
Մերժեք, մերժեք այդ սուտ խոստումը:
Մեր ապրած կյանքից բացի այլ կյանք չկա:Մեռնելու ենք և հարություն չենք առնելու:
Մարգարեները մարդկանց հավիրում էին աստվածապաշտության, այնուհետև ներկայացնում էին հարությունն ու հանդերձյալ կյանքը: Իսկ նրանց ընդդիմադիրները հարությունը համարում էին անտրամաբանական ու անկարելի: Դա այն դեպքում, երբ ոչ մի տրամաբանություն չկա դրանից հրաժարվելու համար: Չնայած դա անկարևոր է թվում նրանց համար, ովքեր միայն նյութական փորձի վրա հիմնված գիտելիքներ ունեն: Նրանք, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են նյութականին, գիտեն, որ տեղ չունեն մարգարեների խոստացած դրախտում ու տարբեր անհիմն պատճառաբանություններով ժխտում էին դրա գոյությունը:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված, որ մարդուն ստեղծել է հողից, կարող է նրան նոր կյանք պարգևել:
2. Մարդու կյանքը չի կարելի սահմանափակել միայն նյութական կյանքով: