Ելք դեպի լույս 606
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 38 և 39-րդ այաներ
إِنْ هُوَ إِلَّا رَجُلٌ افْتَرَى عَلَى اللَّهِ کَذِبًا وَمَا نَحْنُ لَهُ بِمُؤْمِنِینَ
قَالَ رَبِّ انصُرْنِی بِمَا کَذَّبُونِ
Այս մարդը ստախոս է և Աստծուն ստեր է վերագրում:Մենք երբեք չենք հավատալու նրա վարդապետությանը:
Մարգարեն գոչեց.«Տեր, օգնիր ինձ նրանց ուրացումների դեմ»:
Այս այաներն ասում են. «Անհավատներն ասում էին, որ եթե մարգարեն Աստծո կողմից ուղարկված լիներ, կհավատային նրան: Սակայն քանի որ նա ստում է, իրենք նրան չեն հավատում»: Նրանք ըստ երևույթին ասում էին, որ հավատում են Աստծուն, սակայն նրա կողմից ուղարկված մարգարեին չեն հավատում: Նրանք սպասում էին, որ Աստված իրենց ուղարկի հրեշտակներին: Այդ ժամանակ մարգարեն Աստծուց օգնություն խնդրեց և Աստված խոստացավ, որ շուտով պատժելու է անհավատներին, որպեսզի նրանք դաս քաղեն իրենց խոսքերից ու գործերից:
Այս այաներից սովորում ենք․
1. Անհավատներն ու ընդդիմադիրները երբեմն ձևացնում են, որ հավատում են Աստծուն և այդպիսով ժխտում Աստծո մարգարեներին:
2 . Սխալ արարքների համար զղջալը ճիշտ է, սակայն զղջումն այլևս օգուտ չունի, եթե Աստված զայրանում է մարդկանց վրա:
Մոմենուն սուրահի 40-43-րդ այաներ
قَالَ عَمَّا قَلِیلٍ لَیُصْبِحُنَّ نَادِمِینَ
فَأَخَذَتْهُمُ الصَّیْحَةُ بِالْحَقِّ فَجَعَلْنَاهُمْ غُثَاء فَبُعْدًا لِّلْقَوْمِ الظَّالِمِینَ
ثُمَّ أَنشَأْنَا مِن بَعْدِهِمْ قُرُونًا آخَرِینَ
مَا تَسْبِقُ مِنْ أُمَّةٍ أَجَلَهَا وَمَا یَسْتَأْخِرُونَ
Աստված պատասխանեց.«Շուտով նրանք կզղջան»:
Բնաջնջող երկնային ձայնը լսվեց, ու նրանց ջրի երեսի վրա ընկած խոզան դարձրինք: Ամբարիշտները թող հեռանան:
Մենք նրանցից հետո ուրիշ ժողովուրդներ հաստատեցինք:
Ազգերը չեն կարող իրենց ոչնչացման ժամանակը արագացնել կամ հետաձգել:
Սամուդ ցեղի վերջը եղավ այն, որ նրանք շանթահարվեցին, իսկ ջրհեղեղը ոչնչացրեց նրանց տները: Այսպիսով կարելի է հասկանալ, որ չարագործներն ի վերջո ոչնչանում են: Այան այնուհետև ասում է. «Աստված աշխարհի տարբեր կողմերում ստեղծել է տարբեր ժողովուրդների: Եվ ինչպես մարդն է մի օր ծնվում ու մի օր մահանում, ապստամբ ժողովուրդները նույնպես ոչնչանում են»:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստծո պատիժը հիմնված է արդարության վրա:
2. Պատմական փոփոխությունները տեղի են ունենում Աստծո կամքով: Չարագործ ժողովուրդները ոչնչանում են և ի հայտ են գալիս նոր ժողովուրդներ:
Մոմենուն սուրահի 44-րդ այա
Մենք հաջորդաբար ուղարկեցինք մարգարեների: Որ ցեղի համար էլ ուղարկեցինք, ամեն անգամ ուրացան նրան, և այդ ազգերին հերթով բնաջնջեցինք: Մենք նրանց ոչնչացման պատմությունը ուրիշ ազգերի համար որպես դաս ներկայացրինք: Հեռու մեզանից նրանք, ովքեր չեն հավատում:
Աստված պատմության ընթացքում ուղարկել է մարգարեների, որպեսզի մարդկանց ցույց տան ճշմարտությունը: Սակայն մարդիկ, իրենց նյութական շահի պատճառով, չեն ընդունել մարգարեներին և նրանց ճնշել, սպառնացել ու նվաստացրել են, նույնիսկ փորձելով երբեմն սպանել: Սակայն երբ մարդիկ չափն անցնում էին, Աստված նրանց ոչնչացնում էր: Այսպիսով, նրանց մշակույթից ու քաղաքակրթությունից մնում էր միայն անունը:
Այս այայից սովորում ենք․
1. Յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է մի մարգարե, որպեսզի մարդիկ իրենց սխալ արարքների համար պատրվակներ չունենային:
2. Եթե ժողովուրդն արժանանա աստվածային անեծքի, կոչնչանա ու նրանից կմնա միայն անունը:
Մոմենուն սուրահի 45 և 46-րդ այաներ
ثُمَّ أَرْسَلْنَا مُوسَى وَأَخَاهُ هَارُونَ بِآیَاتِنَا وَسُلْطَانٍ مُّبِینٍ
إِلَى فِرْعَوْنَ وَمَلَئِهِ فَاسْتَکْبَرُوا وَکَانُوا قَوْمًا عَالِینَ
Մովսեսին և նրա Ահարոն եղբորը ուղարկեցինք մեր այաներով և հստակ բանականությամբ։
Փարավոնի ու նրա պալատականների մոտ։ Բայց նրանք գոռոզացան, քանզի անհնազանդ մարդիկ էին:
Այս այաներն անդրադառնում են փարավոնի դեմ Մովսեսի ապստամբությանը, նշելով, որ Աստված Մովսեսին իր եղբոր հետ ուղարկեց փարավոնի պալատ: Նա մի կողմից ցույց տվեց աստվածային հրաշքները և մյուս կողմից փարավոնին ու պալատականներին աստվածապաշտ դառնալու կոչ արեց: Սակայն նրանք իրենց արտոնյալ համարելով, գոռոզաբար չընդունեցին ճշմարտությունը:
Այս այաներից սովորում ենք․
1. Չարագործ իշխանավորները ժողովուրդների ոչնչացման աղբյուրն են: Մովսեսն առաքելություն ստացավ նախքան Եգիպտոսի ժողովրդին աստվածապաշության հրավիրելը, գնալ փարավոնի ու պալատականների մոտ, որովհետև քանի դեռ իշխանավորները չփոխվեն, հասարակությունը հեշտությամբ չի փոխվի:
2. Կրոնը քարոզելու հարցում շատ կարևոր է տրամաբանությունը:
3. Կրոնը քարոզելիս երբեմն պետք է օգտվել ուրիշների օգնությունից: