Ելք դեպի լույս 607
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 47-49-րդ այաներ
فَقَالُوا أَنُؤْمِنُ لِبَشَرَیْنِ مِثْلِنَا وَقَوْمُهُمَا لَنَا عَابِدُونَ
فَکَذَّبُوهُمَا فَکَانُوا مِنَ الْمُهْلَکِینَ
وَلَقَدْ آتَیْنَا مُوسَى الْکِتَابَ لَعَلَّهُمْ یَهْتَدُونَ
Նրանք ասացին. «Ինչպե՞ս հավատանք մեզ նման երկու մարդու, որոնց ազգը մեզ մոտ գերի է»:
Այդ պատճառով նրանք ստախոս հռչակեցին այն երկուսին, ու իրենք ոչնչացան:
Մովսեսին մի Գիրք տվեցինք, որպեսզի իսրայելցիներին առաջնորդի դեպի ճշմարիտ ճանապարհ:
Այս այաներն անդրադառնում են փարավոնի և պալատականների գոռոզամտությանը, ովքեր ասում էին. «Մովսեսն ու Ահարոնը մեզ նման երկու մարդ են: Նրանք պատկանում են Իսրայելի ժողովրդին, որը մեր ստրուկն է: Ուրեմն ոչ Մովսեսը, ոչ Ահարոնը և ոչ էլ նրանց ժողովուրդը, որևէ արտոնություն չունեն մեր նկատմամբ: Եվ ինչպես կարող ենք մենք, որպես մի ժողովրդի մեծամեծներ, հետևել նրանց խոսքերին ու հնազանդվել նրանց»: Հետաքրքիր է, որ փարավոնն ու նրա պալատականները Մովսեսին մեղադրում էին գոռոզամտության մեջ: Դա այն դեպքում, երբ նրանք իրենց ժողովրդին դիտում էին որպես ստրուկ և բռնություն կիրառում նրա նկատմամբ: Անհնազանդությունը հանգեցրեց նրան, որ փարավոնն ու իր պալատականները խեղդվեցին Նեղոս գետում և Իսրայելի ժողովուրդն ազատագրվեց: Այնուհետև, այաներն անդրադառնում են Թորայի հնգամատյանի ի հայտ գալուն, ասելով, որ Աստված այդ գիրքն ուղարկեց Իսրայելի ժողովրդին առաջնորդելու համար, որպեսզի նրանք ընթանան ճշմարիտ ճանապարհով:
Այս այաներից սովորում ենք․
1. Փարավոնի համակարգում բանականությունն ու տրամաբանությունը որևէ արժեք չունեն: Մարդկանց հասարակական դիրքն է, որ որոշում է նրանց արժեքն ու հեղինակությունը:
2. Բռնատերերը, որ բռնության են ենթարկում ժողովուրդներին, մի օր, Աստծո կամքով, կոչնչանան:
Մոմենուն սուրահի 50-րդ այա
وَجَعَلْنَا ابْنَ مَرْیَمَ وَأُمَّهُ آیَةً وَآوَیْنَاهُمَا إِلَى رَبْوَةٍ ذَاتِ قَرَارٍ وَمَعِینٍ
Մենք Հիսուսին ու իր մորը, որպես նշան ու մեծ հրաշք բնակեցրինք բարձրադիր տարածքում, ուր խաղաղ էր, և որտեղ ջուր էր հոսում:
Մովսեսից հետո, եկավ Հիսուսը, որպես Իսրայելի ժողովրդի մեծ մարգարե: Նրա գոյությունն ինքը նման էր մեծ հրաշքի, որովհետև նրա մայրը, որ կույս էր և չուներ ամուսին, Աստծո մեծ հրեշտակ Գաբրիելի միջոցով հղիանում է և ծնվում է Հիսուսը: Այս երեխայի ծնունդն Աստծո զորության նշաններից է, որովհետև Մարիամն առանց որևէ տղամարդու հետ շփում ունենալու հղիացավ և Հիսուսը ծնվեց առանց հոր:
Այս այայից սովորում ենք․
1. Հիսուսը Մարիամի որդին է և ոչ թե Աստծո: Նա Աստծո նշանն է և ոչ թե ինքն է Աստված:
2. Աստված Հիսուսին ու նրա մորը պաշտպանեց թշնամիներից ու նրանց տեղավորեց ապահով վայրում:
Մոմենուն սուրահի 51-րդ այա
Ո՛վ աստվածային առաքյալներ, սնվեք անաղարտ սնունդով, առաքինի եղեք։ Ես վկա եմ ձեր արարքներին:
Այս այայի ասելով, մարգարեները մարդ են և մարդկանց նման կարիք ունեն սնունդի: Նրանք մարդկանցից տարբերվում են նրանով, որ հրաժարվում են այն սնունդից, որը մարդու մեջ զարգացնում է կենդանական հոգին: Բացի այդ, նրանք իրենց սննդից ձեռք բերված էներգիան ծախսում են միայն բարի և օգտակար գործերի համար: Մարգարեները սնունդը համարում են միջոց` զարգանալու համար և հենց այդ պատճառով էլ օգտվում են միայն մաքուր սնունդից, որը կրոնական առումով ընդունելի է: Դա այն դեպքում, երբ կան մարդիկ, ում համար ուտելը նպատակ է: Նրանք ընդհանրապես չեն կարևորում, թե ինչ են ուտում: Նրանք ուտում են այն սնունդը, որը բավարարում է իրենց կենդանական բնազդները: Մյուս այաներում նույնպես Ղուրանը ներկայացնում է պատվիրաններ, որոնց համաձայն, ուտելը նպատակ չէ, այլ` միջոց, որպեսզի մարդը զարգանա: Որպես օրինակ, Ղուրանն ասում է. «Կերեք և երախտագետ եղեք: Կերեք և կարիքավորներին էլ բաժին տվեք: Կերեք ու մի վատնեք»:
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեներն օգտվելով կյանքի նյութական բարիքներից, հասնում են կատարելության:
2. Աստծո մարգարեները մեկուսացած չէին ու չէին հրաժարվում Աստծո բարիքներից: Նրանք օգտվում էին այդ բարիքներից, ապրելով սովորական կյանքով:
3. Ճիշտ սնվելը պատճառ է դառնում, որ մարդն իր կյանքում ճիշտ քայլեր անի: